Jump to content

Չերվի եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղրղզստանի փոստային նամականիշ Չերվի եղբայրների պատկերով

Չերվի եղբայրներ (իտալ.՝ Fratelli Cervi), իտալացի ֆերմեր Ալչիդո Չերվիի (իտալ.՝ Alcide Cervi) և Ժնեվևա Կոկոնիի (իտալ.՝ Genevieve Cocconi) յոթ որդիները, իտալացի հայրենասերների ընտանիք, որ ապրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[1]։ Նրանք են՝ Ջելինդո (իտալ.՝ Gelindo, ծնվ.՝ 1901), Անտենորի (իտալ.՝ Antenore, ծնվ.՝ 1906), Ալդո (իտալ.՝ Aldo, ծնվ.՝ 1909), Ֆերդինանդո (իտալ.՝ Ferdinando, ծնվ.՝ 1911), Ագստինո (իտալ.՝ Agostino, ծնվ.՝ 1916), Օվիդիո (իտալ.՝ Ovidio, ծնվ.՝ 1918) և Էտորե (իտալ.՝ Ettore, ծնվ.՝ 1921)։ Բոլորը ծնվել են Կամպեջինեում (Ռեջո նել Էմիլիա))

Գյուղացու բազմազավակ ընտանիքում դաստիարակված տղաները Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո ակտիվ մասնակցություն են ունեցել իտալական Դիմադրության շաժմանը։ Ընտանիքի հայրն ու նրա յոթ որդիները եղել են համոզված հակաֆաշիստներ, պայքարել Մուսոլինիի ռեժիմի դեմ։ Չերվի ընտանիքը թաքցրել և իտալացի պարտիզանների մոտ է ուղարկել գերությունից փախած խորհրդային (մասնավորապես, Անատոլի Տաասովին) և այլ ռազմագերիների։ Դրանից բացի, նրանք կազմակերպել են իրենց պարտիզանական ջոկատը[2]։

Չերվիները բռնվել են փախստականների խմբի հետ 1943 թվականի նոյեմբերի 25-ին՝ տունը շրջապատած ժանդարմների հետ կարճ մարտից հետո և դեկտեմբերի 28-ին գնդակահարվել Ռեջո նել Էմիլիայում[3]։

Ըստ նախկին պարտիզան Անատոլի Տարասովի՝ «դեկտեմբերի 27-ին պարտիզանները իրականացրել են ֆաշիստական կուսակցության քարտուղարի մահապատժի որոշումը։ Հավաքվելով սպանվածի դագաղի մոտ՝ ֆաշիստները երդվել են փոխհատուցել. «Տասը մեկի փոխարեն»,- գոռում էին նրանք։ Սկսել են կարդալ կալանավորների ցուցակները, և ֆաշիստներից մեկը հուշել է․ «Գնդակահարել Չերվի եղբայրներին»։ Առավոտյան մոտ եղբայրները սպանվել են»[2]։

Արտաքին պատկերներ
«Ընտանիքի գլխավոր Ալչիդո Չերվի». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
«Ընտանիքի մայրը՝ Ժնեվևա Կոկոնի». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
«Չերվի յոթ եղբայրները». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
«Ընտանիքը պատերազմից առաջ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.

Իրենց կատարած սխանքի համար Չերվի եղբայրները հետմահու պարգևատրվել են «Ռազմական արիության համար» արծաթե մեդալով։ Նրանց Չերվի ազգանունով կոչվել են բազմաթիվ փողողցներ Իտալիայում։ Նրանց պատվին կոչվել է նաև դպրոց Կոլենիոյում։

Ընտանիքի հայրը՝ Ալչիդո Չերվին (1875-1970), որը ձերբակալվել է իր որդիների հետ միասին, մնացել է կենդանի։ Օդային հարձակումից հետո բանտի մի մասն ավերվել է, և նա կարողացել է փախչել։ Հետագայում նա գրել է «Իմ յոթ որդիները» գիրքը, որում շարադրել է իր հուշերն այդ իրադարձությունների մասին։ 1956 թվականին նա մեկնել է Խորհրդային Միություն։ 1965 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային ռազմագերիներին փրկելու գործում ցուցաբերած արիության ու խիզախության և նրանց ցուցաբերած օգնության համար» պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով[2]։

Չերվիների տանը բացվել է հերոսական ընտանիքին նվիրված թանգարան[2]։

Չերվի եղբայրներին են նվիրված իտալերեն բազմաթիվ երգեր․

  • Compagni Fratelli Cervi
  • Sette fratelli (Mercanti di liquore և Մարկո Պաոլինի)
  • La pianura dei sette fratelli, Գենգ (ձայնագրվել է Modena City Ramblersի կողմից Appunti partigiani ալբոմում[4])
  • Campi Rossi, Casa del Vento
  • Papà Cervi raggiunge i sette figli Eugenio Bargagli

1968 թվականին թողարկվել է ռեժիսոր Ջաննի Պուչինիի «Չերվի եղբայրներ» ֆիլմը[5]։

Նախկին պարտիզան Անատոլի Տաասով[2].

[Ավագ եղբայր Ալդո Չերվին] ...մտածում էր այն Իտալիայի մասին, որը, վերջապես, ազատ շունչ կքաշի և երջանկություն կտա միլիոնավոր աշխատավորներին։ Եվ ահա հանուն դրա, հանուն մարդկայնորեն ապրելու բնական պահանջի մարդիկ գնացին զրկանքներին, սովի ու մահվան։ Հանուն դրա այստեղ՝ բարձր լեռներում, գտնվել է Չերվի եղբայրների պաևտիզանական ջոկատը։

Ալչիդո Չերվի[2].

Իմանալով իմ որդիների մահվան մասին՝ ես ասացի․ «Մի բերքից հետո գալիս է մյուսը։ Բայց բերքն ինքնիրեն չի գալիս։ Որպեսզի այն չկորչի, պետք է խնամք, պետք է շատ աշխատել։ Ես մեծացրել եմ յոթին, այժմ պետք է ոտքի կանգնեցնեմ տասնմեկ թոռներիս։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է կանգնի իր հոր տեղը։ Ամեն ինչ պետք է սկսել նորից...»

Պարգևի ներկայացման գրությունից.

Յոթ եղբայրներն, առաջինը լավագույնների մեջ, ձևավորեցին ջոկատ՝ ամրապնդված արյունակցական կապերով և Իտալիայի վերածննդի նկատմամբ հավատով, և սկսեցին զինված պայքար ֆաշիստների դեմ։ Նրանց տունը, որը ծառայել է որպես ապաստան բոլոր հետապնդվողների և թշնամուն ցուցաբերված քաղաքական ու ռազմական դիմադրության հենարան, ենթարկվել է հարձակման ու հրդեհվել, և համառ պաշտպանությունից հետո յոթ եղբայրները, սպառելով դիմադրության իրենց բոլոր միջոցները, գերի են վերցվել, նրանց տանջել են ու գազանաբար սպանել։ Ջերմագին հավատը, որը միավորել է նրանց կյանքի և մահվան ժամանակ, նրանց դարձրել է հայրենիքի հանդեպ անմահ սիրո և հերոսական ինքնազոհողության խորհրդանիշ։

Ռեջո նել Էմիլիա, 28 դեկտեմբերի, 1943

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The story of Cervi». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 4.03.2011-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Анатолий Макарович Тарасов — русский гарибальдиец // Удомельская старина. Альманах № 40. — Тверь: Тверская областная библиотека им. А. М. Горького, 2010. Архивировано из первоисточника 16 Հուլիսի 2014.
  3. Alcide Cervi e Renato Nicolai, 1955, pp.58,85.
  4. «Canzoni contro la guerra - La pianura dei sette fratelli» (իտալերեն). Antiwar songs. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. «I sette fratelli Cervi (1968)». IMDB. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alcide Cervi e Renato Nicolai, I miei sette figli Արխիվացված 2014-07-23 Wayback Machine (prefazione di Mario Alighiero Manacorda), Roma, Editori Riuniti, 1955.
  • Salvatore Quasimodo, «Ai fratelli Cervi, alla loro Italia», in Il falso e vero verde. Con un discorso sulla poesia, Milano, Mondadori, 1956.
  • Luigi Einaudi, Il padre dei fratelli Cervi (con un messaggio del presidente della repubblica Carlo Azeglio Ciampi e una testimonianza di Carlo Levi), Roma, Nottetempo, 2004. ISBN 88-7452-043-3.
  • Salvatore Lupo, Partito e antipartito. Una storia politica della prima Repubblica, 1946-78, Roma, Donzelli, 2004. ISBN 88-7989-769-1.
  • Luciano Casali, «Fratelli Cervi», in Enzo Collotti, Renato Sandri e Frediano Sessi (a cura di), Dizionario della Resistenza, Torino, Einaudi, 2006. ISBN 88-06-18247-1.
  • Luciano Casali, «Il trattore e il mappamondo. Storia e mito dei fratelli Cervi», in Storia e problemi contemporanei, n. 47, gennaio-aprile 2008, pp. 125–138.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չերվի եղբայրներ» հոդվածին։