Չերվի եղբայրներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չերվի եղբայրներ
իտալ.՝ I sette fratelli Cervi
Երկիր Իտալիա
Ժանրդրամա
ՀիմքI miei sette figli?
Թվական1968
Լեզուիտալերեն
ՌեժիսորՋաննի Պուչինի
Սցենարի հեղինակՋաննի Պուչինի և Չեզարե Ձավատինի
ԴերակատարներՋան Մարիա Վոլոնտե, Դոն Բակի, Ռիկկարդո Կուչոլլա, Կառլա Գրավինա, Serge Reggiani?, Lisa Gastoni?, Օլեգ Ժակով, Անդրեա Չեկի, Դուիլիո դել Պրետե, Gabriella Pallotta?, Marco Mariani?, Gino Lavagetto?, Էլզա Ալբանի, Renzo Montagnani?, Բենջամին Լեվ[1], Մասիմո Ֆոսկի[1] և Ruggero Miti?[1]
ՕպերատորMario Montuori?
ԵրաժշտությունԿառլո Ռուստիկելլի
Տևողություն105 րոպե
 I sette fratelli Cervi Վիքիպահեստում

«Չերվի յոթ եղբայները» (իտալ.՝ I sette fratelli Cervi), ռեժիսոր Ջաննի Պուչչինիի ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1968 թվականին։ Ժապավենը ներկայացնում է իտալացի հակաֆաշիստ Չերվի եղբայրների պատմությունը[2]։ Ռեժիսոր Պուչչինին մահացել է ֆիլմի արտադրության ավարտից մի քանի ամիս անց[3], իսկ ֆիլմը երկար ժամանակ արգելվել է իտալական գրաքննության կողմից[3]։ Գլխավոր դերակատար Ջան Մարիա Վոլոնտեն արժանացել է մրցանակի Ավելլինոյի կինոփառատոնում, ինչպես նաև իտալական «Ոսկե գլոբուս» մրցանակի որպես լավագույն դերասան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930-ական թվականների վերջին և 1940-ական թվականների առաջին կեսին։ Չերվի եղբայրները սվորական գյուղացիներ են, սակայն աչքի են ընկնում նորը ճանաչելու, ճշմարտության ու արդարության հասնելու ձգտումով։ Նրանք քննադատաբար են վերաբերվում ֆաշիստական ռեժիմին, ինչի արդյունքում հայտնվում են կոմունիստական ընդհատակում։ Հատկապես ակտիվ դիրքորոշում ունի Ալդո Չերվին, որը ծանոթանում է դերասանուհի Լուչիա Սարցիի հետ, որը հանդես է գալիս որպես կապող օղակ եղբայրների ու հակաֆաշիստական միավորման ղեկավարության միջև։ Սկզբում նրանք կատարում են տարբեր պրոպագանդայի հետ կապված առաջադրանքներ․ տպագրում են թռուցիկներ, դրանք ուղարկում քաղաք և տարածում։ Աստիճանաբար Ալդոն զբաղեցնում է ավելի ծայրահեղական դիրքորոշում՝ պահանջելով ավելի ակտիվ գործողություններ, ինչը հատկապես ակտուալ է դառնում Իտալիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին միանալուց հետո։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Gino Moliterno (2009). The A to Z of Italian Cinema. Scarecrow Press, 2009. ISBN 0810870592.
  3. 3,0 3,1 Laura Morandini; Luisa Morandini; Morando Morandini. Il Morandini 2011. Zanichelli, 2010. ISBN 8808127052.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չերվի եղբայրներ (ֆիլմ)» հոդվածին։