Չերապունջին համարվում է Երկրի ամենաանձրևոտ ու խոնավ վայրերից մեկը (11 777 մմ տարվա ընթացքում)[1]։ Չերապունջիում գրանցված են օդերևութաբանական ռեկորդներ՝
Տարվա ընթացքում տեղումների ամենամեծ քանակը (22987 մմ, 1860 թվականի օգոստոսի 1-1861 թվականի հուլիսի 31)
Մեկ ամսում տեղումների ամենամեծ քանակը (9299 մմ, 1861 թվականի հուլիս)[2][3]։
Նոյեմբերից փետրվար Չերապունջիում չոր և զով շրջան է։ Հունվարի միջին ջերմաստիճանը +11,5°С է, օգոստոսինը՝ +20,6 °C է, տարեկան միջինը՝ +17,3 °C, հունվարին տեղումների քանակը՝ 11 մմ, հուլիսին՝ 3272 մմ[1]։
Հողերը աղքատ են, ողողվում են հորդառատ անձրևների միջոցով։ Չերապունջիյի մոտակայքում արդյունահանվում է կրաքար և հանածո ածուխ։ Քաղաքում տեղակայված է ցեմենտի գործարան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 12)։