Չեբուրաշկա (մուլտֆիլմ, 2013)
Չեբուրաշկա ճապ.՝ チェブラーシカ | |
---|---|
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ |
Ժանր | մանկական ֆիլմ |
Կերպարներ | Կոկորդիլոս Գենա և Շապոկլյակ |
Հիմնված է | Կոկորդիլոս Գենան և ընկերները |
Սցենարիստ | Միխայիլ Ալդաշին և Էդուարդ Ուսպենսկի |
Հնչյունավորում | Ալեքսանդր Պոժարով, Վլադիմիր Ֆերապոնտով, Դմիտրի Ֆիլիմոնով, Գարրի Բարդին և Լարիսա Բրոխման |
Երաժշտություն | Ալեքսանդր Գուսև, Միխայիլ Զիվ և Վլադիմիր Շաինսկի |
Երկիր | Ճապոնիա, Ռուսաստան և Հարավային Կորեա |
Դիստրիբյուտոր | Reanimedia? |
Տևողություն | 79 րոպե |
Թվական | 2013 |
Չեբուրաշկա (ճապ.՝ チェブラーシカ , ռուս.՝ «Чебурашка»), ռեժիսոր Մակոտո Նակամուրայի լիամետրաժ տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմը։ Ռուսական վարձույթի համար նախատեսված տարբերակում բաղկացած է 3 մասերից՝ «Չեբուրաշկան և կրկեսը», «Չեբուրաշկան գնում է կենդանաբանական այգի» և «Շապոկլյակի խորհուրդները»։ 2010 թվականին[1][2] Չեբուրաշկայի մասին ճապոնական տիկնիկային սերիալի տարբերակը հատուկ Ռուսաստանի համար ստեղծվել է լիամետրաժ ֆիլմի տեսքով՝ ճապոնական տարբերակից որոշակի տարբերություններով։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Չեբուրաշկա» մուլտֆիլմ է բաղկացած 3 պատմություններից՝ «Չեբուրաշկան և կրկեսը», «Չեբուրաշկան գնում է կենդանաբանական այգի» և «Շապոկլյակի խորհուրդները»։ Նախաբանում Չեբուրաշկան հայտնվում է նարինջների տուփի մեջ, ծանոթանում կոկորդիլոս Գենայի հետ և նոր ընկերներ ձեռք բերում։ Միջազգային տարբերակում (2010) ամբողջովին վերանկարահանված է «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմը, որը ներկայացված է մանրամասնորեն։ Ռուսաստանի համար նկարահանված վարձութային տարբերակը միջազգային տարբերակում ավելացվել է «Չեբուրաշկան կրկեսում» նովելը և հանվել «Կոկորդիլոս Գենա» նովելը, քանի որ դրա սյուժեն քաջ հայտնի է ռուս կինոդիտողին։ Ներկայումս մուլտֆիլմը դուրս է եկել առևտրային կինովարձույթ, իսկ DVD տարբերակը թողարկվել է Ճապոնիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսաստանում։
2013 թվականի նովելների կարճ բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Չեբուրաշկան և կրկեսը»՝ պատմություն ընկերության և երազանքի մասին։ Գենան և Չեբուրաշկան Մաշային օգնում են սովորել քայլել ճոպանի վրայով։ Իրականանում է նրա վաղեմի երազանքը. նա հանդես է գալիս կրկեսում։
- «Չեբուրաշկան գնում է կենդանաբանական այգի» սերիայում Գենան հիվանդանում է, և Չեբուրաշկան նրա փոխարեն գնում է «որպես կոկորդիլոս աշխատելու» կենդանաբանական այգում։
- Եզրափակիչ պատմությունն է «Շապոկլյակի խորհուրդները»։ Հերոսներն օգնում են աճպարարին, ով կորցրել է իր թոռնուհուն, իսկ Շապոկլյակը բացում է անպիտան խորհուրդների բյուրո։
Դերերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չեբուրաշկա՝ Լարիսա Բրոխման
- Մաշա՝ Օլգա Զվերևա
- Կոկորդիլոս Գենա՝ Վլադիմիր Ֆերապոնտով
- Շապոկլյակ՝ Դմիտրի Ֆիլիմոնով
- Աճպարար՝ Ալեքսանդր Պոժարով
- Գալյա՝ Օլգա Շորոխովա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական ռուսական կայք
- Cheburashka (2014)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Չեբուրաշկաներ» Reanimedia ընկերության կայքում Արխիվացված 2014-04-22 Wayback Machine
- Չեբուրաշկան anidb.net-ում
- Չեբուրաշկայի պաշտոնական ճապոնական էջ Արխիվացված 2011-02-02 Wayback Machine (ճապոներեն)
- «Եթե ճապոնացիները որոշեն շարունակել, ես կօգնեմ» Արխիվացված 2014-11-01 Wayback Machine
|