Չար ծիծաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(աուդիո)
(աուդիո)
Չար ծիծաղ

Չար ծիծաղ կամ մոլագար ծիծաղ, գեղարվեստական գրականության մեջ չարագործի մոլագար ծիծաղը։ Արտահայտությունը թվագրվում է առնվազն 1860 թվականով[1]։ «Չարակամ ծիծաղը» կարելի է գտնել նույնիսկ ավելի վաղ. այն թվագրվում է առնվազն 1784 թվականին[2]։ Ըստ մեկ այլ տարբերակի, «Չարախինդ ծիծաղը», հայտնվել է 1714 թվականին և կարող է ավելի վաղ թվագրվել[3]։

Կոմիքսներում, որտեղ գերչարագործները նման ծիծաղ են արձակում, դրանք տարբեր կերպ են վերարտադրվում՝ որպես մվահահահա, մուվհահահա, մուահահահա, բվահահահա և այլն[4]։ Այս բառերը սովորաբար օգտագործվում են նաև ինտերնետային բլոգերում, տեղեկատախտակների համակարգերում և խաղերում։ Այնտեղ դրանք սովորաբար օգտագործվում են, երբ ձեռք է բերվում հաղթանակի ինչ-որ ձև, կամ մատնանշելու համար մեկ ուրիշի նկատմամբ գերազանցություն (պատկանելիություն), կամ երբ ծաղրում են մի հայտարարություն, որին դժվար է հավատալ, որ լրջորեն է արված։

1930-ական թվականներին հանրահայտ «The Shadow» ռադիոհաղորդումն իր շնորհանդեսի շրջանակում օգտագործեց ֆիրմային չար ծիծաղը։ Դա հազվագյուտ դեպք էր, երբ ոչ չարագործ կերպարը չար ծիծաղ օգտագործեց, և այն հնչեցրեց դերասան Ֆրենկ Ռիդիկը։ Նրա ծիծաղը օգտագործվեց նույնիսկ այն բանից հետո, երբ Օրսոն Ուելսը ստանձնեց գլխավոր դերը[5]։ Դերասան Վինսենթ Փրայսի չար ծիծաղը բազմիցս օգտագործվել կամ պատճենվել է ռադիոյում, կինոյում, երաժշտության մեջ և հեռուստատեսությունում, հատկապես Մայքլ Ջեքսոնի «Thriller» երաժշտական տեսահոլովակի վերջում։

Ֆիլմերում չար ծիծաղը հաճախ լրացնում է սաունդթրեքը, երբ չարագործը տեսախցիկից դուրս է։ Նման դեպքերում ծիծաղը հետևում է հերոսին կամ զոհին, երբ նրանք փորձում են փախչել։ Դրա օրինակներից է «Ինդիանա Ջոնս. Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմը, որտեղ Բելոկի ծիծաղով են լցվում հարավամերիկյան ջունգլիները, երբ Ինդիանա Ջոնսը փախչում է Հովիտո ցեղից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Littell, Eliakim; Littell, Robert S.; Making of America Project (1860), «The Luck of Ladysmede, part X», Littell's the Living Age, Littell, son & company, 64: 228
  2. Burney, Fanny (1784), Barrett, Charlotte (ed.), Diary and Letters of Madame D'Arblay: 1778 to 1784, Bickers and son, էջ 279
  3. Steele, Richard; Addison, Joseph (April 14, 1714), The Guardian, vol. 1, J. Tonson, էջ 118
  4. Zawacki, Neil; Dignan, James (2003). How to be a villain: evil laughs, secret lairs, master plans, and more!!!. Chronicle Books. էջ 23. ISBN 0-8118-4666-0.
  5. Mott, Robert L. (2009). The audio theater guide: vocal acting, writing, sound effects and directing for a listening audience. McFarland. էջ 31. ISBN 978-0-7864-4483-0.