Չարլզ Գեյլ
Չարլզ Գեյլ անգլ.՝ Charles Gayle | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1939 |
Ծննդավայր | Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 7, 2023[2] (84 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կլառնետահար, դաշնակահար, սաքսոֆոնահար, մանկավարժ և ջազ երաժիշտ |
Անդամություն | Sirone Bang Ensemble? |
Charles Gayle Վիքիպահեստում |
Չարլզ Գեյլ (անգլ.՝ Charles Gayle, փետրվարի 28, 1939, Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 7, 2023[2]), ամերիկացի երաժիշտ, ջազ սաքսոֆոնահար, դաշնակաար, բաս-կլառնետահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Գեյլը ծնվել է 1939 թվականի փետրվարի 28-ին, Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում։ Նրա կենսագրական տվյալներից շատ քիչ տեղեկություններ են հայտնի, քանի որ նա չի ցանկացել խոսել իր մասին և տալ արցազրույցներ։ Նախքան Նյու Յորք տեղափոխվելը նա երաժշտություն է դասավանդել Բուֆալոյի համալսարանում։
Գեյլը մոտ քսան տարի տուն չի ունեցել, նա սաքսոֆոն է նվագել Նյու Յորքի փողոցներում և մետրոյի հարթակներում։
1988 թվականին նա համբավ է ձեռք բերել՝ ձայնագրվրվելով շվեդական «Silkheart Records» լեյբլի կողմից թողարկված ալբոմներում։ Նրա երաժշտությունը ոճը հոգևոր է՝ ոգեշնչված Հին և Նոր Կտակարաններից։ Նա ելույթ է ունեցել և ձայնագրվել Սեսիլ Թեյլորի, Ուիլյամ Փարքերի և Ռաշիդ Ալիի հետ։
2001 թվականին Գեյլը ձայնագրեց «Jazz Solo Piano» ալբոմը։ 1985 թվականին նա նկարահանվել է 1985 թվականին նկարահանվել է «Rising Tones Cross» ջազ վավերագրական ֆիլմում, որի ռեժիսորն է Էբբա Յանը։
Չարլզ Գեյլը մահացել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին 84 տարեկան հասակում[3]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988-Always Born (Silkheart)
- 1988-Homeless (Silkheart)
- 1988-Spirits Before (Silkheart)
- 1991-Touchin' on Trane (FMP)
- 1992-Repent (Knitting Factory)
- 1993-Translations (Silkheart)
- 1993-Raining Fire (Silkheart)
- 1993-More Live at the Knitting Factory (Knitting Factory)
- 1993-Consecration (Black Saint)
- 1993-Berlin Movement from Future Years (FMP)
- 1993-Abiding Variations (FMP)
- 1994-Live at Disobey (Blast First)
- 1994-Kingdom Come (Knitting Factory)
- 1994-Unto I Am (Victo)
- 1995-Testaments (Knitting Factory)
- 1995-Daily Bread (Black Saint)
- 1997-Delivered (Thirsty Ear)
- 1997-Solo in Japan (PSF)
- 1997-Precious Soul (FMP)
- 1999-Ancient of Days (Knitting Factory)
- 2000-Jazz Solo Piano (Knitting Factory)
- 2003-Shout! (Cleanfeed)
- 2006-Time Zones (Tompkins Square)
- 2008-Forgiveness (NotTwo Records)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #134828070 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Charles Gayle, Jazz Saxophone Great, Gone at 84
- ↑ «Hommage à Charles Gayle». France Musique (ֆրանսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The FMP releases
- Չարլզ Գեյլ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Charles Gayle interview by Howard Mandel for The Wire
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Գեյլ» հոդվածին։ |
|