Չարզոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չարզոու(մինչև 1937 թվականը՝ Նոր Չարջույ), քաղաք (1886 թվականից), Թուրքմենական ՍՍՀ Չարջոուի մարզի վարչական կենտրոնը, նավակայան Ամուդարյայի ձախ ափին։ 143 հազար բնակարան (1980)։ Հիմնադրվել է 19դարում 80-ական թվականներին, որպես ռուսական ամրակետ Բուխարայի խանության տարածքում։ 1918 թվականից—1924 թվականին եղել է Թուրքեստանի ԻՍՍՀ, 1924 թվականից՝ Թուրքմենական ՍՍՀ կազմում, 1939 թվականից-1963 թվականին և 1970 թվականից՝ մարզային կենտրոն։ Կան մետաքսի, մսի կոմբինատներ, բրդե մանվածքների, բամբակե գործվածքների, տրիկոտաժի, կարի, կոշիկի, կահույքի ֆաբրիկաներ, կարակուլի մորթու մշակման, բամբակազտիչ, կաթի, գինու, շինանյութերի և այլ գործարաններ։ Կան մանկավարժական ինստիտուտների, տեքստիլ, գյուղատնտեսական, գետային տեխնիկումներ, բժշկական․ և երաժշտական ուսումնարաններ, պատմահայր հնագիտական թանգարան, շերամապահության և մելիորացիայի Թուրքմենական փորձակայաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 674 CC-BY-SA-icon-80x15.png