Թուրքմենաբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
թուրքմ.՝ Türkmenabat
ռուս.՝ Туркменабад
Զինանշան
Turkmenabad.png

Новостройки Туркменабада по улице "Bitarap Türkmenistan".jpg
ԵրկիրԹուրքմենստան Թուրքմենստան
Հիմնադրված է1511 թ.
ԲԾՄ187±1 մետր
Բնակչություն408 906 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ993 422
Փոստային ինդեքսներ746100
Ավտոմոբիլային կոդLB
##Թուրքմենաբադ (Թուրքմենստան)
Red pog.png

Թուրքմենաբադ (թուրքմ.՝ Türkmenabat, Түркменабат, միջնադարում հայտնի որպես՝ Չարջոու [Çärjew, Чәрҗев], պարսկ,՝ چهارجوی, թարգ․՝ չորս գիրք), քաղաք Թուրքմենստանի Հանրապետությունում, Լեբապի վելայաթի վարչական կենտրոնը և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը։ Նավակայան Ամուդարյայի ձախ ափին։

Հիմնադրվել է 1880-ական թվականներին, որպես ռուսական ամրակետ Բուխարայի խանության տարածքում։ 1918 թվականից—1924 թվականին եղել է Թուրքեստանի ԻԽՍՀ, 1924 թվականից՝ Թուրքմենական ԽՍՀ կազմում, 1939 թվականից-1963 թվականին և 1970 թվականից՝ մարզային կենտրոն։

Ունի մետաքսի, մսի կոմբինատներ, բրդե մանվածքների, բամբակե գործվածքների, տրիկոտաժի, կարի, կոշիկի, կահույքի ֆաբրիկաներ, կարակուլի մորթու մշակման, բամբակազտիչ, կաթի, գինու, շինանյութերի և այլ գործարաններ։ Կան մանկավարժական ինստիտուտների, տեքստիլ, գյուղատնտեսական, գետային տեխնիկումներ, բժշկական և երաժշտական ուսումնարաններ, պատմահայրեհնագիտական թանգարան, շերամապահության և մելիորացիայի թուրքմենական փորձակայաններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 674 CC-BY-SA-icon-80x15.png