Չարենցավանի կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարենցավանի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՉարենցավան
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱ. Մոսինյան

Չարենցավանի կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին Չարենցավան քաղաքում։ 1989-1990 թվականներին ջոկատը գործել է «Հայոց ազգային բանակի» (ՀԱԲ) կազմում։ 1989-1994-ին ՀԱԲ-ի կազմում կամ առանձին մասնակցել է ՀՀ Իջևանի (Բերքաբեր), Տավուշի (Այգեձոր, Պառավաքար, Այգեպար), Ճամբարակի (Վահան) և Արցախի Հանրապետության Հադրութի (Ցոր), Մարտակերտի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջանների, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի հրամանատարն է եղել Ա. Մոսինյանը։ Ջոկատից զոհվել է 7 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։