Չատուրանգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չատուրանգա Ռաջաստան նահանգից

Չատուրանգա (սանսկրիտ՝ चतुरंग:,ՄՀԱ|caturaṅga), հին հնդկական խաղ, որը համարվում է շախմատի, սյոգիի և շատ այլ խաղերի նախահայրը։ Հայտնի է երկու խաղացողների համար չատուրանգայի տարբերակ, որը նման է ժամանակակից շախմատին, և 11-րդ դարից սկսած՝ չորս խաղացողների համար նախատեսված տարբերակ (այն նաև կոչվում է «չատուրաջա»)։ Խաղի կանոնները բացարձակապես անհայտ են, աղբյուրները պարունակում են խաղաքարերի շարժումների նկարագրություններ, որոնք տարբեր հեղինակների մոտ ունեն որոշակի տարբերություններ[1]։

«Չատուրանգա» անունը թարգմանվում է որպես «չորս մասից բաղկացած» և ի սկզբանե եղել է զորքի բնորոշիչ մակդիրը, հին Հնդկաստանում զորքը բաղկացած էր կառքերից (ռաթհա), մարտական ​​փղերից (հասթի), հեծելազորից (աշվա) և հետևակ զինվորներից (պադաթի)։ Խաղը խորհրդանշում էր մարտ, որը ներառում էր զորքերի չորս ճյուղեր՝ առաջնորդի (ռաջայի) գլխավորությամբ[2]

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիշնան և Ռադհան չատուրանգա են խաղում 8×8 տախտակի վրա

Հնդկաստանում 8x8 քառակուսի տախտակն օգտագործվում էր «Աշթապադա» կոչվող խաղը խաղալու համար (մրցարշավային խաղ, որտեղ խաղացողները երկու գույնի ֆիգուրներ էին տեղափոխում տախտակին՝ զառեր գլորելով)։ Տախտակն ինքնին հայտնի էր նույն անունով (մասնավորապես, այն այդպես է կոչվում Պաթանջալիի «Մահաբհաշյա» աշխատությունում, որը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ դարով)։

Բրահմաջալա Սութտայում (մ.թ.ա. 5-րդ դար) Բուդդան թվարկում է այն խաղերը, որոնք արգելված է խաղալ, և առաջինը նշել է 8 և 10 տող քառակուսիներով խաղատախտակների մասին։ Շախմատի պատմաբան Գ. Մյուրեյը դրանցից առաջինը նույնացնում է աշթապադայի հետ[3]։

Չատուրանգա խաղի մասին առաջին հիշատակումը համարվում է հատված «Հարչաշարիտա»(անգլ.՝ Harchasharita) վեպից, որը գրվել է սանսկրիտ լեզվով,բանաստեղծ Բանայի կողմից Հարշա թագավորի արքունիքում (VII դարի կեսեր)[4][5]։ Դրանում Բանան ասում է, որ Հարշայի օրոք «միայն մեղուները մրցում էին կաշառքի համար, միայն ոտքերն էին կտրում պոեզիայում, և միայն աշթափադներն էին սովորեցնում չատուրանգայի դիրքերը», այսինքն՝ իրական պատերազմներ չեն եղել[6]։ Մյուրեյը նաև կարծում էր, որ Չատուրանգայի մասին հիշատակում կա Սուբանդհուի «Վասավադա2ա» վեպում (VII դարի սկիզբ).«Անձրևոտ սեզոնը խաղաց իր սեփական խաղը, որի ֆիգուրները՝ դեղին և կանաչ գորտերը, ասես լաքով պատված, ցատկեցին պարտեզի ծաղկանոցների սև քառակուսիների վրայով»[6][7].

Սակայն ժամանակակից հետազոտողները նման եզրակացության հիմք չեն տեսնում[5]։ Միջին պարսկերեն լեզվով (պահլավերեն) «Չաթրանգ-նամաք» տրակտատի համաձայն՝ շախմատը (չատրանգ) հնդկացի տիրակալը նվիրել է Շահնշահ Խոսրով I-ին (531-579)։ Այս պատմությունը բավական հավանական է համարվում՝ թվագրելու պարսիկների՝ չատուրանգայի հետ ծանոթությունը[8]։ Ըստ Մյուրեյի՝ սա թույլ է տալիս մոտավորապես որոշել չատուրանգայի գյուտի ժամանակը` մոտ 570 թվական[9]։

9-րդ դարի կեսերի արաբ վարպետ Ադլին գրել է, որ շախմատը պարսիկների մոտ եկել է Հնդկաստանից։ Նա շաթրանջայի մասին պահպանված աշխատություններից մեկի հեղինակն է. «Ընդհանուր առմամբ ընդունված է, որ Հնդկաստանում երեք գյուտ է արվել, որոնց նմանը ոչ մի այլ երկրում չի գտնվել. «Կալիլա և Դիմնա» գիրքը, ինը թվանշանները, որոնցով կարելի է հաշվել մինչև անսահմանություն, և շախմատ»[6]։

abcdefgh
8
a8 b g
b8 p g
e8 k y
f8 r y
g8 n y
h8 b y
a7 n g
b7 p g
e7 p y
f7 p y
g7 p y
h7 p y
a6 r g
b6 p g
a5 k g
b5 p g
g4 black pawn
h4 black king
g3 black pawn
h3 black rook
a2 p r
b2 p r
c2 p r
d2 p r
g2 black pawn
h2 black knight
a1 b r
b1 n r
c1 r r
d1 k r
g1 black pawn
h1 black bishop
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Չատուրանգա, սկզբնական դիրքը 4 խաղացողի համար՝ ըստ Բիրունիի[10].

Պարսիկ պատմաբան Բիրունին Հնդկաստանի մասին իր աշխատության մեջ (մոտ 1030 թ.) չորս խաղացողների համար թողել է չորս խաղացողներով չատուրանգայի նկարագրությունը. խաղատախտակի վրա կային չորս խումբ ֆիգուրներ, որոնք բաղկացած էին թագավորից, եպիսկոպոսից, ասպետից, նժույգից և չորս զինվորից։ Զառի նետումով էր որոշվում, թե մրցկիցը որ խաղաքարով պետք է կատարի հաջորդ քայլը, և հակառակորդի յուրաքանչյուր «կերած» խաղաքարի համար խաղացողը ստանում էր խաղադրույքի որոշակի քանակությամբ բաժնեմաս[10]։

19-րդ դարում տարածված էր Hiram Cox-ի տեսությունը, որը զարգացրեց Դունկան Ֆորբսը, ըստ որի՝ այս խաղը շախմատի նախահայրն էր, և շախմատը ստացավ իր սովորական ձևը խաղացողներ գտնելու անհարմարության և զառերի վրա կրոնական արգելքի պատճառով։ Ավելին, ըստ նրա՝ խաղն այս տեսքով հայտնվել է մ.թ.ա. մոտ 3000 թվականին։ Մյուրեյն արդեն քննադատել է այս գաղափարները, և Ֆորբսի ժամանակագրության անհամապատասխանությունը բացատրել հնդկական աղբյուրների հետ աշխատելու սխալներով[11]։

Հայտնի և հիշատակված որևէ աղբյուր չկա չորս խաղացողներով խաղի մասին, որը նախորդեր Բիրունուն։ Ընդհակառակը, այս խաղն ակնհայտորեն անհայտ էր Ադլիին, ինչպես նաև 10-րդ դարի «Նիտիվակյամուրտա» աշխատության հեղինակին, ով գրում էր. «Չատուրանգայում չկա արքա առանց թագուհու» («խորհրդական»)[6]։ Այժմ Քոքս-Ֆորբսի տեսությունը համարվում է զավեշտալի, թեև այն շարունակում է վերարտադրվել բազմաթիվ հանրաճանաչ հրատարակչությունների կողմից[12][13]։

Չատուրանգայից տարբեր երկրներում զարգացել են պարսկական շաթրանջը (շախմատի անմիջական նախահայրը), չինական սյանցին, ճապոնական սյոգին, թայլանդական մակրուկը և կորեական չանգին։

Չինաստանում կա նաև շախմատային խաղերի ծագման պատմության այլընտրանքային տարբերակ, ըստ որի՝ չատուրանգան, ինչպես սյանցին, առաջացել է շախմատային լյուբո խաղից[14], որը գոյություն է ունեցել շատ դարեր առաջ[15], սակայն ներկայումս դա հաստատող հստակ և հավաստի ապացույցներ չկան։

Խաղի կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չատուրանգայի ամբողջական կանոնները խաղի գոյության առաջին դարերի համար հայտնի չեն և վերծանված են աղբյուրների հատվածային հղումներից[16][6]։ Ընդհանուր առմամբ, այն ակնհայտորեն նման էր դրանից առաջացած շատրանջին. երկու խաղացող խաղում էին չատուրանգա 8 × 8 չափսերով տախտակի վրա՝ ութ խաղաքարերից և ութ զինվորից բաղկացած հավաքածուներով, և խաղի նպատակն էր մատ հայտարարել հակառակորդի արքային[17]։ .

9-րդ դարի արաբ վարպետ Ադլին գիտեր չատուրանգայի և շատրանջի տարբերությունները.

  • պատը համարվում էր պատ արած կողմի հաղթանակ.
  • այն խաղացողը, ով ուտում էր հակառակորդի բոլոր ֆիգուրները, հաղթում էր, նույնիսկ եթե հակառակորդի արքան կարող էր վերցնել հակառակորդի վերջին ֆիգուրը պատասխան քայլում.
  • փղերը տեղակայվում էին անկյունային քառակուսիների վրա և շարժվում էին մեկ դաշտ «ցատկելով» ուղղահայաց և հորիզոնական, այլ ոչ թե անկյունագծով, ինչպես շատրանջում[18]։

Ֆիգուրներ և քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

abcdefgh
8
a8 black rook
b8 black knight
c8 B d
d8 black king
e8 black upside-down queen
f8 B d
g8 black knight
h8 black rook
a7 black pawn
b7 black pawn
c7 black pawn
d7 black pawn
e7 black pawn
f7 black pawn
g7 black pawn
h7 black pawn
a2 white pawn
b2 white pawn
c2 white pawn
d2 white pawn
e2 white pawn
f2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
a1 white rook
b1 white knight
c1 B l
d1 white upside-down queen
e1 white king
f1 B l
g1 white knight
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Չատուրանգայի սկզբնական դասավորությունը[19] Ռաջաները իրար հանդիպակաց չեն, սպիտակ Ռաջան e1 դաշտում է, իսկ սև Ռաջան՝ d8-ում։
  • Ռաջան (Արքա) կարող էր մեկ դաշտ տեղաշարժվել ցանկացած ուղղությամբ, ինչպես ժամանակակից շախմատում։ Փոխատեղում չկար։
  • Խորհրդականը (թագուհին) կարող էր մեկ դաշտ անկյունագծով շարժվել, ինչպես խորհրդականը սյանցիում (բայց առանց պալատի սահմանափակումների)։
  • Փղի քայլի մասին տարբեր տեղեկություններ կան։ Ըստ Ռուդրաթայի և Բիրունիի՝ այն մեկ դաշտ առաջ կամ մեկ դաշտ անկյունագծով շարժվում էր ցանկացած ուղղությամբ, ինչպես արծաթը սյոգիում[6]։ Ըստ Ադլիի՝ մեկ դաշտի միջով հորիզոնական կամ ուղղահայաց «ցատկելով»։ Ադլին նկարագրում է նաև պարսկական մի տարբերակ, որտեղ փիղը, համաձայն նույն կանոնների, քայլում էր միայն տախտակի կեսով[18]։ Չորս խաղացողներով խաղում, ըստ Բիրունիի, փիղը շարժվում էր ժամանակակից շախմատի նավակի պես[10]։
  • Ձիու և կառքի (նավակի) քայլերը համապատասխանում են ժամանակակից ֆիգուրներին։
  • Զինվորները կարող էին միայն մեկ դաշտ առաջ շարժվել և մեկ դաշտ անկյունագծով հարձակվել դեպի առաջ։
Չատուրանգայի խաղաքարերը
Պատկեր Անվանում
Ռաջա (Արքա)
Մանթրի կամ Սենապաթի (Թագուհի)
Ռաթհա կամ Սաքաթա (Նավակ)
Գաջա կամ Հասթին (Փիղ)
Աշվա (Ձի)
Պադաթի կամ Բհաթա (Զինվոր)

Չատուրանգան չորս խաղացողների համար (Չատուրաջա) մանրամասն նկարագրվում էր 15-րդ դարի հեղինակ Ռագհունանդանան։ Ֆիգուրների հավաքածուները չորս գույներով էին՝ սեւ, կանաչ, դեղին եւ կարմիր։ Արքային կարող էէին «ուտել» ցանկացած այլ ֆիգուրի պես։ Յուրաքանչյուր տարած խաղաքարի համար խաղացողները ստանում էին միավորներ։ Ռագհունանդանան գիտեր նաև զինվորի փախարկման մասին․ այն կարող էր փոխակերպվել իր գույնի այն ֆիգուրին, որը տեղակայված էր այդ ուղղահայացի սկզբնական[6]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chaturanga by Hans Bodlaender, The Chess Variant Pages
  • Chaturanga a simple program by Ed Friedlander

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Murray, H. J. R. (1913). A History of Chess. Benjamin Press (originally published by Oxford University Press). ISBN 0-936317-01-9. OCLC 13472872.
  2. Murray, 1913, էջեր 43—44
  3. Murray, 1913, էջեր 33—35
  4. Murray, 1913, էջեր 52—53
  5. 5,0 5,1 Cazaux, Knowlton, 2017, էջ 338
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Губанов А., Киланова А. (2009). «В какие шахматы играл Султан-Хан?». ChessPro. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  7. Murray, 1913, էջ 51
  8. Murray, 1913, էջեր 150—155
  9. Мэррей Г. Насколько стара шахматная игра, пер. с англ. // Шахматы в СССР (журнал), 1936, № 12
  10. 10,0 10,1 10,2 Абу Рейхан Бируни Индия. — М.: Ладомир, 1995. — С. 186—187. — 727 с. — ISBN 5-86218-165-2
  11. Murray, 1913, էջեր 48—50
  12. Hooper, D.; Whyld, K. The Oxford Companion to Chess. — Oxford University Press, 1984. — P. 121. — 407 p. — ISBN 0192175408
  13. Cazaux, Knowlton, 2017, էջ 333
  14. «Древняя китайская игра». lena-hegay.com. 2019 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
  15. Культура сянци Արխիվացված 2013-12-12 Wayback Machine (Ху Жунхуа)
  16. Murray, 1913, էջեր 54—55
  17. Winter, E. «The Chess Historian H.J.R. Murray». chesshistory.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  18. 18,0 18,1 Murray, 1913, էջ 57
  19. «The History Of Chess». ChessZone. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.