Չաուս Մարտոն Կրիշտոֆ
Ծնվել է | 1797 |
---|---|
Ծննդավայր | Տրանսիլվանիա, Ռումինիա |
Մահացել է | 1860 |
Մահվան վայր | Պեշտ, Հունգարիա |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Չաուս Մարտոն Կրիշտոֆ (1797, Տրանսիլվանիա, Ռումինիա - 1860, Պեշտ, Հունգարիա), բժիշկ։ Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտոն Կրիշտոֆը ծնվել է 1797 թվականին Տրանսիլվանիայի Սատմարի մարզի Ֆելշյո-Բանյե քաղաքում։ 1820 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Պեշտում զբաղվել է բժշկական գործունեությամբ, դասավանդել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, 1831-1848 թվականներին եղել է Հունգարիայի թագավորական համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան, 1848-1860 թվականներին՝ պրոռեկտոր։
Հեղինակ է «Ներքին օրգաններում արյան մարմնիկների շարժման առեղծվածային գործոնները» աշխատության։ Զբաղվել է հունգարական անատոմիայի տերմինաբանության հարցերով։ Մասնակցել է Հունգարիայի հայկական գաղութի հասարակական կյանքին, նյութական օգնություն է ցույց տվել կարիքավոր ուսանողներին, սեփական միջոցներով գնել լաբորատոր սարքեր։ Չաուսի գրքերի մեծ հավաքածուի հիման վրա ստեղծվել է Բուդապեշտի պետական բժշկական գրադարանը[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1859 թվականին Չաուսին շնորհվել է «թագավորական խորհրդատու» տիտղոսը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.