Jump to content

Չանգ Յուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանգ Յուի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 29, 1900(1900-01-29)
ԾննդավայրBaoshan County
Մահացել է1988
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՖերնկլիֆ
Քաղաքացիություն Ցին կայսրություն,  Չինաստանի Հանրապետություն,  ԱՄՆ և  Թայվան
Մասնագիտությունբանկիր
ԱմուսինXu Zhimo?
Ծնողներհայր՝ Zhang Zuze?
 Chang Yu-i Վիքիպահեստում

Չանգ Յուի (չինարեն՝ 張幼儀, հունվարի 29, 1900(1900-01-29), Baoshan County - 1988, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), չինացի մանկավարժ, բանկիր և չինացի բանաստեղծ Սյու Չժիմոյի առաջին կինը[1][2]։ Իր եղբոր՝ Չան Կիա-Նգաուի աջակցությամբ, ով Չինաստանի բանկի գլխավոր տնօրենն է եղել, նա ղեկավարել է իր սեփական բանկը՝ Շանհայի կանանց խնայողական բանկը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին, երբ Չանգ Յուին 12 տարեկան էր, նա Շեն Բաո թերթում գովազդ է գտել Սուչժոուի աղջիկների դպրոցի մասին, որը կոչվում էր ուսուցիչների քոլեջի նախապատրաստական դպրոց։ Նա առաջարկել է իր ծնողներին որպեսզի այդ դպրոց հաճախի, և վերջիններս տվել են իրենց համաձայնությունը։ Ավագ քրոջ հետ միասին ընդունելության քննությունները հաջող հանձնելուց հետո ընդունվել են այդ դպրոց։ Այնուամենայնիվ, 1913 թվականին նրա եղբայրը՝ Չանգ Գոնգքուանը, կազմակերպել է նրա ամուսնությունը Սյու Չժիմոյի՝ ծագող բանաստեղծ և հարուստ գործարարի որդու, հետ։ Ծնողների հորդորով Չանգը թողել է դպրոցը և 1915 թվականին վերադարձել տուն՝ պատրաստվելու իր հարսանիքին։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ամուսնացել է նշանավոր բանաստեղծ Սյու Չժիմոյի հետ և ունեցել են երկու որդի՝ Սյու Չի-կային (ծնվաել է 1918 թվականին) և Փիթեր Սյուին (1922 - 1925)։ Փիթերին լույս աշխարհ բերելուց հետո Յուին նամակ է ստացել իր օտարացած ամուսնուց, որում հայտնել է ամուսնալուծվելու իր մտադրության մասին։ Իր նամակում Սյուն պատճառաբանել է, որ «անհանդուրժելի է ամուսնությունը, որը հիմնված չէ սիրո վրա»։ Չանգը համաձայնել և ստորագրել է ամուսնալուծության փաստաթղթերը։ Նրանց բաժանումը Չինաստանում քաղաքացիական իրավունքի հիման վրա առաջին օրինական ամուսնալուծությունն էր[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Չանգը բնակություն է հաստատել Բեռլինում։ Մի քանի ամիս ինտենսիվորեն սովորել է գերմաներեն, այնուհետև ընդունվել Pestalozzi Furberhaus՝ մանկապարտեզի ուսուցիչների քոլեջ, որը որդեգրել էր շվեյցարացի մանկավարժ Յոհան Հայնրիխ Պեստալոցցիի փիլիսոփայությունը[փա՞ստ]:

1925 թվականին նրա կրտսեր որդին մահացել է պերիտոնիտից։ 1927 թվականի սկզբին Եվրոպայից վերադառնալուց հետո նա աշխատել է որպես գերմաներենի դասախոս Սոոչովի համալսարանում, այնուհետև բացել է Շանհայի առաջին հագուստի կազմակերպությունը՝ արտադրելով և վաճառելով կանացի նորաձև զգեստներ։ 1928 թվականին ընդունել է իր եղբոր առաջարկը՝ աշխատել որպես Շանհայի կանանց առևտրային և խնայողական բանկի փոխնախագահ[4]։ Նա ակտիվորեն առևտուր է արել ֆոնդային շուկայում և կառավարել է Չինաստանի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության ֆինանսները (1946-) իր ավագ եղբոր օգնությամբ։

Սյու Չժիմոյի մահից հետո Չանգը մասնակցել է իր պոեզիայի անթոլոգիայի խմբագրմանը և հրատարակմանը։ 1949 թվականի ապրիլին տեղափոխվել է Հոնկոնգ։ 1953 թվականին Տոկիոյում ամուսնացել է բժիշկ Ջիժի Սուի հետ։ Նրանք միասին ապրել են 18 տարի։

Անկախության համար իր պայքարի մասին Չանգը մի անգամ ասել է. «Ես միշտ մտածում եմ իմ կյանքի մասին որպես «Գերմանիայից առաջ» և «Գերմանիայից հետո»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Too Modern for Old China, and Paying a Price". New York Times. October 1996.
  2. «Chang Yu-Yi Is Dead; Bank Official Was 88». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  3. 3,0 3,1 Chang, Pang-Mei Natasha (2011). Bound feet and Western dress. Random House. ISBN 9781446488607. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. Zhaojin, Ji (2016). A History of Modern Shanghai Banking: The Rise and Decline of China's Financial Capitalism: The Rise and Decline of China's Financial Capitalism. Routledge. ISBN 9781317478072. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  • Chang, Pang-Mei (Natasha) (1996). Bound feet & Western dress. New York: Doubleday. 0385479638

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Reminiscences of Xu Zhimo
  • [1] 從棄婦到女強人,張幼儀是如何展現霸氣女力的?——西服與小腳的夫妻婚變男權棄婦的依附與自強
  • [2] 張幼儀的啟示
  • [3] 張幼儀晚年憤憤不已 一句話評價徐志摩放蕩
  • [4] 张幼仪:感谢徐志摩,离婚让我找到自己
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանգ Յուի» հոդվածին։