Չակո (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չակո
Տեղագրություն Արգենտինա Արգենտինա
Կոորդինատներ 26°50′03″ հվ. լ. 59°40′01″ ամ. ե. / 26.83417° հս․. լ. 59.66694° ավ. ե. / 26.83417; 59.66694
Տարածք 150 կմ²
Հիմնադրված է 1954
Ղեկավարող
կազմակերպություն
Արգենտինայի ազգային պարկի ադմինիստրացիա

Չակո, ազգային պարկ, որը գտնվում է Արգենտինայում՝ Չակո նահանգում։ Ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 150 կմ²։ Ազգային պարկը ստեղծվել է 1954 թվականին՝ Արևելյան Չակոյի տափաստանները պահպանելու համար։ Տարեկան տեղումները կազմում են 750–ից 1300 մմ։

Ազգային պարկի արևելյան մասով հոսում է Ռիո Նեգրո գետը։ Մոտակա խոշոր բնակավայրերն են՝ Ռեսիստենցսիան և Պրեսիդենցիա–Ռոկե–Սաենս–Պենյան։ Ազգային պարկի տարածքում բնակվում են մոկովի և տոբա ազգերը։

Ֆլորա և ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանված տեսակներրի շարքում է գտնվում կվեբրահո ծառը։ Սհինոպսիս բալանսե ծառերով հարուստ անտառները աճում էին Սանտա–Ֆե նահանգի հյուսիսում և Չակոյի հարավային մասում, ինչպես նաև մտնում են Կորիենտես նահանգի հյուսիսարևելյան մասում։

Պարկի տարածքում գտնվում են մի քանի բիոմներ՝ սավաննաներ, ճահիճներ, թփերով ծածկված դաշտեր, փոքր լճեր։ Սհինոպսիս կվեբրահո–կոլորադո, սպիտակ կվեբրահո, պրոսոպիս ալբա և տաբեբույա տեսակները, որոնք աճում են պարկի տարածքում ունեն կոմերցիոն նշանակություն։

Ֆաունայում հանդիպում են պումաներ, ջրախոզուկներ, գետակինճեր, կռնչակապիկներ։ Լճերում կան կայմաններ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]