Ուրվական (Համլետ)
Ուրվական | |
---|---|
Համլետի հերոս | |
Ուրվականի նկարազարդումը Թոմաս Ռիդջուեյ Գուլդի կողմից՝ 1890 թվականի «Համլետ» տպագրությունից | |
Տեղեկություններ | |
Այլ անուն | Համլետ թագավոր(նախկին) |
Ամուսին(ներ) | Գերտրուդ |
Երեխաներ | Արքայազն Համլետ |
Հարազատներ | Կլավդիոս թագավոր(եղբայր) |
Համլետի հոր ուրվական, կերպար Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունից։ Բեմական ուղղությունններով նրան անվանում են «Ուրվական»։ Նրա անունը նաև Համլետ է, նրան է հղված նաև թագավո Համլետ արտահայտությունը՝ տարբերելու արքայազն Համլետից։
Համաձայն բանավոր ավանդության՝ Ուրվականի դերն սկզբում խաղացել է հենց ինքը՝ Շեքսպիրը[1][2]։
«Համլետ»-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրվականը պիեսում հայտնվում է չորս անգամ․ գործողություն առաջին՝ տեսարան առաջին, գործողություն առաջինի շարունակության մեջ՝ տեսարաններ չորրորդ և հինգերորդ, և գործողություն երրորդում՝ տեսարան չորրորդ։ Ուրվականը կեսգիշերից կարճ ժամանակ անց գալիս է առնվազն տեսարաններից երկուսում, իսկ մյուս տեսարաններում հայտնի է միայն, որ գիշեր է։
Ուրվականն առաջին անգամ հայտնվում է երկու զինվորներին՝ Բերնարդոյին ու Մարցելլոսին, և Համլետի ընկերոջը՝ Հորացիոսին։ Տղամարդիկ քաշում են իրենց սրերը և վախվորած կանգնում՝ խնդրելով Հորացիոյին, որպես գիտուն, դիմել Ուրվականին։ Հորացիոն Ուրվականին խնդրում է խոսել և բացահայտել իր գաղտնիքը։ Նա պատրաստվում էր դա անել, երբ աքաղաղը կանչում է՝ ազդարարելով առավոտը, իսկ Ուրվականը փոխարենն անհետանում է։ Այս տեսարանում Ուրվականը բոլորի կողմից հստակորեն ճանաչվում է որպես թագավորը՝ հագած ամբողջապես նրա զրահը։ Մարցելլոսը նշում է, որ նախկինում Ուրվականը երկու անգամ երևացել է ամրոցի պահակախմբին։ Ուրվականի այցելությունների մասին խոսակցությունները անհանգստացրել էին գիշերային պահակներին։ Ֆրանցիսկոն, որին Բերնարդոն ազատել էր հերթապահության պարտականությունից, ասում է․ «Այս օգնության համար շատ շնորհակալ եմ, սաստիկ ցուրտ է, և ես սրտով հիվանդ եմ»[3]։
Տեսնելով Ուրվականին ռազմական հանդերձանքով և տեղեկանալով, որ Նորվեգիայի թագաժառանգ արքայազն Ֆորտինբրասը իր ուժերն է կարգի բերում սահմանին՝ Հորացիոն հասկանում է, որ Ուրվականի հայտնվելը պետք է պետությանն առնչվող որևէ բան նախազգուշացնի[3]։
Այնուհետև Հորացիոն համոզում է արքայազն Համլետին մնալ արթուն պահակների մոտ՝ տեսնելու, թե արդյոք Ուրվականը կվերադառնա։ Կեսգիշերին այն հայտնվում է, և հուշում է, որ Համլետը հետևի իրեն։ Մի անգամ մենակ լինելով՝ Ուրվականը նկարագրում է իր թափառումները Երկրի վրա և նրա սարսափելի կյանքը Քավարանում, քանի որ նա մահացել էր առանց վերջին արարողակարգերը ստանալու։
...բայց դու իմացի՛ր, ազնիվ պատանի,
Ինձ խայթող օձը նա է, որ հիմա իմ թագն է կրում[4] |
Նա երիտասարդ Համլետին ասում է, որ նրան թունավորել և սպանել է իր եղբայրը՝ Դանիայի նոր թագավոր Կլավդիոսը, և խնդրում է արքայազնից վրեժ լուծել իր մահվան համար։ Նա նաև գարշանք է արտահայտում իր կնոջ՝ Գերտրուդի նկատմամբ՝ Կլավդիոսի հետ ամուսնանալու համար, բայց նախազգուշացնում է Համլետին նրա հետ չառերեսվել, այլ դա թողնել Դրախտին։ Ավելի ուշ արքայազն Համլետը վերադառնում է իր ընկերների մոտ և ստիպում նրանց երդվել իր սրով՝ գաղտնի պահելու իրենց տեսածը։ Երբ նրանք դիմադրում են, Ուրվականը արտասանում է «երդվել» և «երդվել սրին» բառերը՝ բեմի ներքևից, մինչև նրա ընկերները համաձայնվեն։
Արքայազն Համլետը, վախենալով, որ տեսիլքը կարող է լինել դև, որը ձևանում է որպես Համլետ թագավոր, որոշում է փորձության ենթարկել Ուրվականին՝ բեմադրելով մի ներկայացում, որը նորից ցույց կտա այն հանգամանքները, որոնք ոգու պնդմամբ՝ հանգեցրել են իր մահվան։ Կլավդիոսի արձագանքը մեղքի և սարսափի արձագանք է, և արքայազն Համլետը համոզվում է, որ Ուրվականն իրականում իր հայրն է։
Երրորդ հայտնվելու ժամանակ Համլետը բախվում է ՈՒրվականի հետ իր մոր պահարանում։ Վերջինս հանդիմանում է նրան վրեժը չկատարելու և Գերտրուդի հետ զրուցելով՝ չենթարկվելու իր հրահանգին։ Համլետը վախեցած ներողություն է խնդրում։ Գերտրուդը, սակայն, չի կարող տեսնել Ուրվականին և կարծում է, որ Համլետը խելագարվել է՝ հարցնելով, թե ինչու է նա նայում և խոսում ոչնչի հետ։ Այս տեսարանում ուրվականը նկարագրվում է գիշերազգեստով։ Նա այլևս երբեք չի հիշատակվում։
Թագավոր Համլետը նկարագրվում է մի քանի կերպարների կողմից, ովքեր նշում են նրան (հիմնականում՝ Համլետը, Հորացիոն և պահակները) որպես մարտիկ, քանի որ նա առաջնորդեց Դանիայի ուժերը դեպի հաղթանակ Նորվեգիայի դեմ և անձամբ հաղթեց նրա թագավոր Ֆորտինբրասին ձեռնամարտում։ Համլետը հարգում է նրան՝ ասելով, որ Կլավդիոսն իր հետ համեմատվելով գունատվում է և հաճախ սիրալիր կերպով է վերաբերվում նրան։
Մեկնաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրվականը «Համլետ»-ում հիմնարար նշանակություն ունի սյուժեի համար[5][6] և բազմաթիվ մեկնաբանությունների առարկան է։ Շեքսպիրագետ Վ․ Վ․ Գրեգն այն կարծիքին էր, որ Ուրվականը Համլետի գերհագեցած երևակայության արգասիքն էր[7]։ Շեքսպիրագետ Ջ. Դովեր Վիլսոնը և այք պնդում են, որ Համլետին հայտնվելուց առաջ մի քանի անգամ ուրիշներին երևալիս Շեքսպիրը հստակեցնում է, որ երևույթը սոսկ պատրանք չէ[5]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեքսպիրի մահից մոտ հարյուր տարի անց, բանաստեղծ Նիկոլաս Ռոուն հայտնեց, որ լսել է մի միջադեպ, թե Շեքսպիրն ինքն է խաղացել Ուրվականի դերը․ պատմություն, որը դեռ արժանանում է հավատի[1][2]։ Ժամանակակից դերասանները, ովքերն կերտել են ուրվականի կերպարը, ներառում են՝ Լոուրենս Օլիվիեն[8], Պոլ Սկոֆիլդը[9], Պատրիկ Ստյուարտը[10] և Բրայն Բլեսիդը[11]։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համլետի հոր ուրվականը դարձավ Մուֆասայի նախատիպը՝ «Առյուծ արքան» մուլտֆիլմից Սիմբայի հայրը (մուլտֆիլմն ինքը մասամբ հիմնված է «Համլետ»-ի սյուժեի վրա)[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Sylvan Barnet, "Shakespeare: An Overview," in Macbeth, ed. Sylvan Barnet, A Signet Classic, 1998, p. ix.
- ↑ 2,0 2,1 «Some Account of the Life of Mr. William Shakespear (1709) by Nicholas Rowe». gutenberg.org.
- ↑ 3,0 3,1 Egan, Maurice Francis. The Ghost in Hamlet and Other Essays in Comparative Literature. Chicago: A. C. McClurg & Co, 1906. pp. 11–47
- ↑ «Hamlet (Folio 1, 1623)». uvic.ca.
- ↑ 5,0 5,1 Joseph, Miriam (1961 թ․ սեպտեմբերի 12). «Discerning the Ghost in Hamlet». PMLA. 76 (5): 493–502. doi:10.2307/460542. JSTOR 460542.
- ↑ Wilson, J. Dover (1951 թ․ հունվարի 2). What Happens in Hamlet. Cambridge University Press. էջ 52. ISBN 9780521091091. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին – via Google Books.
- ↑ Greg, W.W., "Hamlet's Hallucinations", Modern Language Review, XII, 1917, 393–421
- ↑ Barker, Felix (1953) The Oliviers ("...the actor playing the ghost [was] Olivier himself․․․" p259)
- ↑ James, Caryn. «Review/Film; From Mad Max to a Prince Possessed». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Interview with Sir Patrick Stewart
- ↑ Masters, Tim (2016 թ․ հունիսի 29). «Brian Blessed: My heart specialist says I'm Terminator 4». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին – via www.bbc.co.uk.
- ↑ «An ode to the Bard: How Shakespeare's iconic works resonate subtly in cinema today». 2018 թ․ ապրիլի 23. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|