Ուրուգվայական խոհանոց
Ուրուգվայական խոհանոց | |
---|---|
Cuisine of Uruguay Վիքիպահեստում |
Ուրուգվայական խոհանոց (իսպ.՝ Gastronomía de Uruguay), Ուրուգվայի ազգային խոհանոց, հիմնված է չարուա հնդիկների խոհանոցի վրա՝ ինչպես նաև արգենտինական և կրեոլական խոհանոցների վրա։ Հարևան երկրներից տարբերվում է եվրոպական խոհարարական ավանդույթի զգալի ազդեցությամբ՝ իտալական, իսպանական, պորտուգալական, ֆրանսիական, գերմանական և բրիտանական խոհանոցի ազդեցությամբ։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալական խոհանոցի նկատելի ազդեցության պատճառով Ուրուգվայում շատ տարածված են մակարոնեղենը, պիցցան և ալյուրի այլ արտադրանքները։ Իսպանական ազդեցությունը նույնպես շատ տարածված է, հատկապես աղանդերի մեջ, ինչպիսին է բիսկոչոն։ Մի շարք ազգային ուտեստների հիմնական բաղադրիչները տավարի միսն են։ Շատ ուտեստներ Ուրուգվայ են եկել բրազիլական և արգենտինական խոհանոցներից։ Բնիկ խոհանոցի ազդեցությունը աննշան է[1]։ Ուրուգվայը մեկ շնչի հաշվով կարմիր մսի սպառման առաջատար երկրներից մեկն է[1]։ Միևնույն ժամանակ, տավարի միսը Ուրուգվայական խոհանոցի հիմնական տարրն է[1]։ Հացահատիկը և մրգերը սովորաբար մատուցվում են տապակած (Տորտա ֆրիտտա և պաստել), շաքարապատ (ռապադուրա և տիխոլոս դե բանանա) և երբեմն թխած (Ռոսկա դե չիչարոնես)՝ ճաշ պատրաստելու ժամանակակից ոճով։ Երկրի հիմնական ըմպելիքը յերբա մատեն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Food cultures of the world encyclopedia / Ken Albala. — Santa Barbara, California, 2011. — Vol. 2. — P. 253. — ISBN 978-0-313-37626-9
Գրականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lucy M. Long Uruguayan American Food // Ethnic American Food Today: A Cultural Encyclopedia. — Rowman & Littlefield, 2015. — С. 656—658. — 741 с. — ISBN 978-1-4422-2731-6
- Bruce Kraig The Oxford Encyclopedia of Food and Drink in America. — Oxford University Press, 2013. — С. 314—316. — 2556 с. — ISBN 978-0-19-973496-2