Ուրոշ Մատիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրոշ Մատիչ
Անձնական տվյալներ
Ազգությունը մեքսիկացի
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 23, 1990(1990-05-23)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Շաբաց, Պոդրինսկ-Կոլուբարայի միջհամայնքային տարածաշրջանային միություն, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 184 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Աուստրիա
Համար -
Պատանեկան կարիերա
Սերբիա Եդինստվո
2008—2009 Սլովակիա Կոշիցե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2013 Սլովակիա Կոշիցե 74 (8)
2013—2014 Պորտուգալիա Բենֆիկա Բ 16 (0)
2014—2016 Նիդերլանդներ ՆԱԿ Բրեդա 73 (4)
2016—2017 Ավստրիա Շտուրմ 20 (3)
2017—2018 Դանիա Կոպենհագեն 24 (4)
2018—մ.հ. Ավստրիա Աուստրիա 0 (0)
Ազգային հավաքական
2009 Սերբիա Սերբիա (մինչև 19) 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ուրոշ Մատիչ (սերբ.՝ Уpoш Maтић, մայիսի 23, 1990(1990-05-23)[1], Շաբաց, Պոդրինսկ-Կոլուբարայի միջհամայնքային տարածաշրջանային միություն, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբիական ծագմամբ մեքսիկացի ֆուտբոլիստ, «Աուստրիա» ակումբի կիսապաշտպան։

Մատիչի ավագ եղբայրը՝ Նեմանյան, սերբ հայտնի ֆուտբոլիստ է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատիչը «Կոպենհագեն» ակումբի կազմում

Մատիչը «Եդինստվո» ակումբի սան է։ 2008 թվականին նա տեղափոխվել է Սլովակիայի «Կոշիցե» ակումբ, որտեղ մեկ մրցաշրջան խաղացել է երիտասարդական թիմի կազմում։ 2009 թվականի մայիսի 30-ին «Տատրան» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սլովակիայի առաջնությունում։ 2010 թվականի նոյեմբերի 26-ին կայացած «Տատրան» ակումբի դեմ խաղում Մատիչը խփել է իր առաջին գոլը «Կոշիցե» ակումբի կազմում[2]։ 2013 թվականի ամռանը Մատիչը տեղափոխվել է պորտուգալական «Բենֆիկա» ակումբի երկրորդ կազմ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Օգոստոսի 10-ին՝ «Տրոֆենսի» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սեգունդա լիգայում[3]։

2014 թվականի սկզբին Մատիչը տեղափոխվել է նիդերլանդական «ՆԱԿ Բրեդա» ակումբ։ Փետրվարի 1-ին՝ «Հերակլես» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Էրեդիվիզիում[4]։ Սեպտեմբերի 19-ին՝ «Վիլլեմ II» ակումբի դեմ խաղում Մատիչը խփել է իր առաջին գոլը «ՆԱԿ Բրեդա» ակումբի կազմում։

2016 թվականի ամռանը Մատիչը պայմանագիր է կնքել ավստրիական «Շտուրմ» ակումբի հետ։ Հուլիսի 23-ին՝ «Ռեդ Բուլ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն ավստրիական Բունդեսլիգայում[5]։ Նույն խաղում Մատիչը խփել է իր առաջին գոլը «Շտուրմ» ակումբի կազմում։ 2017 թվականի սկզբին Մատիչը տեղափոխվել է դանիական «Կոպենհագեն» ակումբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3 միլիոն եվրո։ Փետրվարի 19-ին՝ «Բրոնդբյու» ակումբի դեմ խաղում նա կատարել էր նորամուտը դանիական Սուպերլիգայում[6]։ Մարտի 19-ին՝ «Սիլկեբորգ» ակումբի դեմ խաղում Մատիչը խփել է իր առաջին գոլը «Կոպենհագեն» ակումբի կազմում[7]։ Նա իր նորամուտային մրցաշրջանում հաղթել է առաջնությունում և նվաճել Դանիայի գավաթը։

2018 թվականի ամռանը Մատիչը տեղափոխվել է «Աուստրիա» ակումբ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Մատիչը Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Ուկրաինայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։ 2014 թվականին Մատիչը որոշել է խաղալ Մակեդոնիայի հավաքականում[8]։

Ձեռբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Դանիա «Կոպենհագեն»

  • 1st Դանիայի առաջնություն — 2016/2017
  • Դանիայի գավաթակիր — 2016/2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Кошице VS. Татран 4:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ նոյեմբերի 26.
  3. «Трофенси VS. Бенфика Лиссабон II 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 10.
  4. «Хераклес VS. НАК Бреда 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 1.
  5. «Штурм VS. Ред Булл Зальцбург 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 23.
  6. «Копенгаген VS. Брондбю 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 19.
  7. «Силькеборг VS. Копенгаген 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 19.
  8. «Брат Матича будет выступать за сборную Македонии» (ռուսերեն). sports.ru. 2014 թ․ դեկտեմբերի 27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրոշ Մատիչ» հոդվածին։