Ուրմիա (Սադարակի շրջան)
Այս հոդվածը Սադարակի շրջանում գտնվող Ուրմիա լքված բնակավայրի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ուրմիա (այլ կիրառումներ)։
Ավերված գյուղ | |
---|---|
Ուրմիա | |
Երկիր | ![]() |
Ինքնավար հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Շրջան | Սադարակի շրջան |
Տվյալ կարգավիճակում | 19-րդ դարի վերջերից թվականից |
Խոսվող լեզուներ | Հայերեն (մինչև 19-րդ դարի կեսերը) Ադրբեջաներեն (19-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի վերջեր) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև 19-րդ դարի կեսերը) Ադրբեջանցիներ (19-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի վերջեր) |
Ուրմիա, հայկական լքված բնակավայր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանում[1]։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը տեղակայված է եղել Սադարակ (նախկին Սանդրուք) ավանից մոտավորապես 7 կմ հեռու դեպի արևմուտք[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկին բնակավայրի մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Եղել է միջին մեծության գյուղ, որտեղից հայ ազգաբնակչությունը հեռացել է 19-րդ դարի կեսերից հետո։ Հետագա տասնամյակներում այնտեղ են հաստատվել ներկայիս ադրբեջանցիների նախնիները, ովքեր աստիճանաբար պատմական գյուղի շինությունները, գերեզմանները ավերել են[1]։