Ուրիշ 48 ժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ուրիշ 48 ժամ
Another 48 HRS.
Another forty eight hours.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԿինոկատակերգություն
Թվական1990
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՀիլլ Ուոլտեր
ՊրոդյուսերԼոուրենս Գորդոն
Սցենարի հեղինակՋոն Ֆազանո, Ջեբ Ստյուարտ, Լարրի Գրոսս
ԴերակատարներԷդի Մերֆի, Նիկ Նոլթի
ՕպերատորՄեթյու Ֆ.Լեոնետտի
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Լոս Անջելես և Լաս Վեգաս Վելլի
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն98 րոպե
Բյուջե$38 միլիոն
Շահույթ$153.5 միլիոն[1]
Նախորդ48 ժամ

Ուրիշ 48 ժամ, ռեժիսոր Ուոլտեր Հիլլի կինոկատակերգություն, մարտաֆիլմ։ Նախորդ ֆիլմը՝ 48 ժամ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ ֆիլմի իրադարձություններից անցել է մի քանի տարի։ Սան Ֆրանցիսկոյի ոստիկան սերժանտ Ջեք Քեյթսը արդեն չորս տարի է փնտրում է Այսմեն (the Iceman) մականունով նարկոբարոնին։ Հանցագործներ Տայրոն Բարոուզի և Արթուր Բրոկի հետ բախումների ժամանակ Քեյթսը, փորձելով պաշտպանել ինքն իրեն, սպանում է Բրոկին։ Տայրոնը փախչում է, և Ջեքը պետք է ապացուցի իր անմեղությունը ներքին քննչական բաժնում։

Ջեքը գտնում է ապացույցներ այն մասին, որ իր հին ծանոթ Ռեգգի Համմոնդը, ով նստած էր բանտում, այն քիչ մարդկացից է, որ ճանաչում են Այսմենին դեմքով։ Հաջորդ օրը նրան արդեն ազատում են բանտից և Ջեքը փորձում է համաձայնության գալ Ռեգգիի հետ, որպեսզի նա Այսմենի դեմ մեղադրանք ներկայացնի։ Ռեգգին պահանջում է $500 հազար, բայց Ջեքը հետաձգում է գումարը, մինչև Ռեգգին կօգնի իրեն։ Ռեգգին դեռ դուրս չէր եկել բանտային ավտոբուսից, երբ իրեն փորձում են սպանել երկու բայքեր։ Ռեգգին հրաշքով փրկվում է և հազիվ լեզու է գտնում Քեյթսի հետ։ Պարզվում է, որ մարդասպաններին ուղարկել է Բարոուզը, ով աշխատում էր Այսմենի համար։

Ազատություն դուրս գալուց հետո հանկարծակի գողանում են Ռեգգիին։ Հետաքննությունը Ջեքին տանում է գիշերային ակումբ։ Այստեղ պարզվում է, որ Այսմենը իրականում ոստիկանական սպա Բեն Կեխոն է՝ Ջեքի լավ ծանոթը։ Փոխրհաձգության ժամանակ Ջեքը, փրկելով Ռեգգիի կյանքը, սպանում է Կեխոյին։ Ռեգգին ստանում է ուսի վնասվածք։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդի Մերֆի - Ռեգգի Համմոնդ
  • Նիկ Նոլթի - Ջեք Քեյթս
  • Բրայոն Ջեյմս - Բեն Կեխո
  • Կևին Տայ - Բլեյկ Ուիլսոն
  • Էդ Օ’Ռոսս - Ֆրենկ Կրուզ
  • Էնդրյու Դիվոֆֆ - Ռիչարդ Չերի Գանց
  • Բերնի Կեյսի - Կերկլանդ Սմիթ
  • Բրենտ Ջեննինգս - Տայրոն Բարոուզ
  • Թեդ Մարկլենդ - Մալկոլմ Պրայս
  • Թիշա Քեմպբելլ - Էմմի Սմիթ
  • Ֆելիչե Օրլանդի - վերահսկիչ
  • Էլիս Գոսթլի - վերահսկիչ
  • Դևիդ Էնթոնի Մարշալ - Վիլլի Հենկոկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [1] Ռոջեր Էբերտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]