Ուրանիա (Վիեննա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ուրանիա»
գերմ.՝ Urania
ՏիպԼուսավորչական միություն
Հիմնադրված1897 թ.
ՏեղագրությունԱվստրիա Վիեննա, Ավստրիա
գործունեության որլորտԿրթություն,
Գիտություն,
Հասարակություն

«Ուրանիա» (գերմ.՝ Urania), ավստրիական լուսավորչական միություն, որը ստեղծվել է 1897 թվականին Ավստրո-Հունգարական կայսրության մայրաքաղաք Վիեննայում։ Հիմնադրվել է հիմնականում ֆիզիկական անձանց կողմից որպես բաժնետիրական ընկերություն, որի նպատակն էր հասարակության շրջանում գիտական և բնագիտական գիտելիքների տարածումը[1]։ Միությունը անվանվել է Ուրանիա մուսայի պատվին, ով աստղագիտության հովանավոր[2][3][4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուրանիա» լուսավորչական միությունը հիմնադրվել է Ստորին Ավստրիայում որպես «Ուրանիա-Բեռլին» միության գործունեության սկզբում։ Ձևավորումից որոշ ժամանակ անց վիեննական «Ուրանիա» միությունը դարձավ հասարակական-լուսավորչական ուսումնական հաստատություն, որտեղ միշտ հասանելի էին գիտության վերջին ձեռքբերումները։ Վիեննայում առաջին անգամ «Sun» ընկերությունը «Ուրանիայում» ներկայացրել է առաջին պրոյեկտորը, որով ցուցադրվել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի ցուցադրություն[3][4][6]։

1910 թվականին Ազգային լուսավորչական միությունը տեղափոխվում է հատուկ իր համար նախագծված նոր շինություն, որը տեղակայված է Դանուբյան ջրանցքի մոտ[3][4][6]։

Նոր շենքում «Ուրանիա» լուսավորչական միությունը առաջարկում էր դասախոսությունների շարք, որոնցում որպես բանախոս հրավիրվում էին հայտնի պրոֆեսորներ, նկարիչներ և մտավորականներ ինչպիսիք են Ալբերտ Այնշտայնը, Թոմաս Մանը, Թոմաշ Մասարիկը, Մաքս Պլանկ և այլն։ Միությունը հիմնեց նաև Ավստրիայում առաջին հանրային աստղադիտարանը[3][4][6]։

Միջպատերազմյան շրջանում «Ուրանիան» իրականացնում էր ավելի ընդարձակ գործունեություն՝ բացելով շուրջ 60 մասնաճյուղեր Ավստրիայի ամբողջ տարածքում։ Նացիոնալ-սոցիալզիմի շրջանում կրթական հաստատուոյունը նացիստների կողմից համապատասխանեցվել էր նացիստական գաղափարախոսություանը, իսկ ղեկավար կազմը հեռացվել[3][4][6]։

1945 թվականին հաստատության շինության ավերումից հետո «Ուրանիան» հետպատերազմյան տարիներին սկսեց իր գործունեությունը նոր ոլորտներ ընդգրկել։ Հիմնվեց ներկայիս «Ուրանիա» տիկնիկների թատրոնը, ընդլայնեց իր դասախոսությունների շարքը և տասնամյակներ շարունակ հանդիսանում էր Վիեննայի ընդհանուր կրթական համակարգի առաջատարը[3][4][6]։

2003 թվականին վիեննական շինույթունը ամբողջովին վերակառուցվեց և բարեկարգվեց։ Վերականգնված շինությունը ներկայում նույնպս ծառայում է որպես լուսավորչական միության գործունեության կենտրոն[3][6]։

2008 թվականից «Ուրանիան» հանդիսանում է «Die Wiener Volkshochschulen GmbH»-ի հաստատություն և ոչ առևտրային կազմակերպություն, որի նպատակն է գիտելիքի և կրթության ստացման խրախուսումը։ Դասախոսությունների ժամանակ մեծ ուշադրություն են դարձվում ընդհանուր կրթությանը, պատմությանը և հասարակությանը, արվեստի պատմության, գրականությանն ու քաղաքականությանը։ Բացի այդ, «Ուրանիան»առաջարկում է բազմապիսի դասախոսություններ մասնագիտական, օտար լեզուների, լուսանկարչության, երաժշտության, ֆիզիկական ենթագիտակցության և գեղանկարչության ոլորտներից[6]։

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի շինությունը կազմված է հանրային լուսավորչական կենտրոնից և աստղադիտարանից[3]։

Շենքը կառուցված է մոդերն ճարտարապետական ոճով Մաքս Ֆաբիանիի նախագծով։ Մ.Ֆաբիանին հանդիսանում էր հայտնի ճարտարապետ Օտտո Վագների աշակերտը[3][4][6][7]։

Շինարարությունը տեևեց 11 ամիս և ավարտվեց 1910 թվականի հունիսին։ Ոչ ավանդական ոճի շինությունը շուտով դառնում է Վիեննայի խորհրդանիշներից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միության շենքը լրջորեն վնասվել է։ Ամբողջությամբ ավերվել էր աստղադիտարանի գմբեթը։ Կրկին բացվել է 1957 թվականի վերակառուցումից հետո[3][4]։

2003 թվականին վիեննայի շենքը ճարտարապետ Դմիտրիաս Մանիկասի նախագծով ամբողջությամբ վերակառուցվել է[6]։

«Ուրանիա» լուսաորչական միության շենքում յուրաքանչյուր տարի անցկացվում է «Վիենալե» կինոփառատոնը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Урания, общество // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.(ռուս.)
  2. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 243։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Wilhelm Petrasch: Die Wiener Urania. Von den Wurzeln der Erwachsenenbildung zum lebenslangen Lernen. Böhlau, Wien/Köln/Weimar 2007 ISBN 978-3-205-77562-1.(գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Wilhelm Filla: 100 Jahre Urania-Gebäude. Zur Gründungsgeschichte eines Wiener Wahrzeichens unter aktuellen Gesichtspunkten. In: Die Österreichische Volkshochschule. Organ des Verbandes Österreichischer Volkshochschulen. ZDB-ID 43292-1. 61. Jahrgang (2010). Heft 237, S. 2–6.(գերմ.)
  5. Christian H. Stifter: Der Urania-Kulturfilm, die Exotik des Fremden und die Völkerversöhnung. Veränderungen und Kontinuitäten: vom Austrofaschismus, über den Nationalsozialismus zur Zweiten Republik. In: Spurensuche. Zeitschrift für Geschichte der Erwachsenenbildung und Wissenschaftspopularisierung. ISSN 1025-9244(գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «Geschichte der VHS Wiener Urania». // «Die Wiener Volkshochschulen GmbH» offizielle Website (www.vhs.at). Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  7. Ճարտարապետ Մաքս Ֆաբիանիի կենսագրույթունը:(գերմ.)