Ուրալի գրողների միավորված թանգարան
Ուրալի գրողների միավորված թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Եկատերինբուրգ |
Վայր | Եկատերինբուրգ |
Հիմնադրվել է | 1980 |
Ուրալի գրողների միավորված թանգարան (ռուս.՝ Объединённый музей писателей Урала), գրական հուշահամալիրային թանգարան, Ռուսաստանի ամենամեծ գրական թանգարաններից մեկը։ Գտնվում է Եկատերինբուրգի Պրոլետարսկայա փողոցում։
Թանգարանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրալի գրողների միավորված թանգարանն ստեղծվել է 1980 թվականին՝ մի քանի գրական հուշահամալիրային թանգարանների բազայի վրա։
1933 թվականին թանգարանը ձեռք է բերել քաղաքային մշակութային հաստատության կարգավիճակ։
Թանգարանի գործառույթն է հավաքել, մշակել և ուսումնասիրել Ուրալի գրականության և պատմության վերաբերյալ նյութեր։
Ուրալի գրողների միավորված թանգարանի հետ համագործակցում են.
- Գրականության պետական թանգարան
- Սվերդլովսկի մարզային երկրագիտական թանգարան
- Ստեփան Շչիպաչովի գրականության թանգարան
2005 թվականին Ուրալի գրողների միավորված թանգարանն սկսել է թողարկել սեփական պարբերականը` «Գրական թաղամաս» թերթը։ 2008 թվականից պարբերականը հրատարակվում է ամսագրի ձևաչափով[1]։
-
Ֆ. Րեշետնիկովի տուն-թանգարանը
-
«19-րդ դարի Ուրալի գրական կյանքը» թանգարանը
-
«20-րդ դարի Ուրալի գրական կյանքը» թանգարանը
-
Կամերային թատրոն
Թանգարանի մասնաճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դ. Ն. Մամին-Սիբիրյակի գրական-հուշային թանգարան
- Պ. Պ. Բաժովի տուն-թանգարան
- Թանգարան` «19-րդ դարի Ուրալի գրական կյանքը»
- Ֆ. Մ. Ռեշետնիկովի գրական հուշահամալիր տուն-թանգարան
- Թանգարան` «19-րդ դարի Ուրալի գրական կյանքը»
- «Հրաշքների երկիր» տիկնիկների և մանկական գրքերի թանգարան
- Պ. Պ. Բաժովի տուն-թանգարան
- Գայդարի վիրտուալ թանգարան
- Կենդանի գրքերի թանգարան
- Կամերային թատրոն
- Ֆոնդեր
- Գիտական գրադարան
- Գիտալուսավորչական բաժին
Ճանաչում և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 թվական` Օ. Կլերի անվան մրցանակի դափնեկրի դիպլոմ։
- 2003 թվական` Եկատերինբուրգի կառավարության մշակութի վարչության «Լավագույն թանգարանային նախագիծ», «Ամանորյա և Սուր ծննդյան տոները հին Ռուսաստանի առանձնատների ավանդույթներում» մրցույթի հատուկ մրցանակ։
- 2004 թվական` Եկատերինբուրգի կառավարության մշակույթի վարչության «Լավագույն թանգարանային նախագիծ», «Պ. Պ. Բեժովի աշխատանքը փոփոխվող աշխարհում» մրցույթի գրան պրի։
- 2006 թվական` Եկատերինբուգի կառավարության մշակույթի վարչության «Տարվա լավագույն թանգարանային նախագիծ» մրցույթի հատուկ մրցանակ` Եկատերինբուգի միջազգային զբոսաշրջության` «Ուղեկից» բյուրոյի հետ համատեղ կազմակերպած «Բաժով պապիկին հյուր» զբոսաշրջային ուղու համար։
- Մի շարք այլ մրցանակներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Все номера газеты/журнала «Литературный квартал»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.