Պավել Բաժովի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Բաժովի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ՀասցեChapaeva Street?
Հիմնադրվել է1967
Կայքompural.ru/museum/dom-muzey-ppbazhova
Քարտեզ
Քարտեզ

Պավել Բաժովի տուն թանգարան հուշահամալիր (ռուս.՝ Мемориальный дом-музей П. П. Бажова), տուն-թանգարան Եկատերինբուրգ քաղաքում, որտեղ ապրել է ուրալցի գրող Պավել Պետրովիչ Բաժովը[1]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցել է ինքը` Պավել Պետրովիչ Բաժովը։ Իր բոլոր ոտեղծագործությունները, այդ թվում ամենահայտնի պատումների գրքերը` «Մալախիտե զարդատուփ» (1939 թ.), «Հեռավոր-մերձավորը» (1949 թ.), Բաժովը գրել է այստեղ, Հայրապետական (ներկայիս` Չապաևի) և Բոլոտնի (ներկայիս` Բոլշակովի) փողոցների անկյունում գտնվող տանը։

1906 թվականից, մինչև նոր տան շինարարությունը, Բաժովը բնակվել է մինչև մեր օրերը չպահպանված Բոլոտնայա փողոցի խաչմերուկից ոչ հեռու գտնվող փոքրիկ տանը։ 1911 թվականին Բաժովը սկսեց կառուցել իր նոր տունը։ 1914 թվականից մինչև Կամիշլով տեղափոխվելը Բաժովների ընտանիքը բնակվում էր այստեղ։ 1923 թվականին Պավել Պետրովիչը վերադարձավ այս տուն և բնակվեց այստեղ մինչև իր կյանքի վերջը։ Գրողի մահից հետո մինչև 1968 թվականն այս տանը բնակվել է նրա կինը` Վալենտինա Ալեքսանդրովնան։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1966 թվականի մարտի 22-ի որոշմամբ և Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության 1967 թվականի մարտի 1-ի, Սվերդլովսկ քաղաքում Պ. Պ. Բաժովի թանգարան կազմակերպելու մասին № 117 հրամանով։

1969 թվականի փետրվարի 3-ից թանգարանային ցուցադրությունները բացվեցին այցելուների համար։ Թանգարանի առանձնահատկությունն այն է, որ տանն ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես եղել է գրողի կենդանության օրոք։ Թանգարանը մտել է Ուրալի գրողների միացյալ թանգարանների կազմի մեջ[2][3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Չապաևի (Հայրապետական) փողոցը տունն ուղղված է շքահանդեսային փայտյա սանդղամուտքով և երեք պատուհաններով, իսկ դեպի Բոլշակովի (Բոլոտնայա) փողոցը` հասարակ շրջակալներով հինգ պատուհաններով։ Տունն ունի չորս սենյակ, խոհանոց և նախասենյակ, որը տանում է դեպի Պավել Պետրովիչի կաբինետ, որն էլ միաժամանակ համարվում էր ավագ Բաժովների ննջասենյակը։ Կաբինետում Պավել Պետրովիչն ընդունում էր բազմաթիվ այցելուների։ Ճաշասենյակը գտնվում էր կաբինետի դիմաց։

Նախագծով տունը միհարկանի էր, գերանակապ, աղյուսե գետնախարսխով։ Տան կողքին պահպանվել էր այգին, որտեղ ամեն ինչ տնկվել էր Բաժովների կողմից, լորենիներ, կեչիներ, խնձորենիներ, յասամաններ, թխկենիներ և բալենիներ, իսկ բանջարանոցում` լորենու տակ, դրված էր սեղանիկ, որտեղ գրողը հաճախ ընդունում էր իր հյուրերին, արոսենու տակ էլ դրված էին գրողի սիրելի նստարանները։

Բաժովի գրադարանում կային շուրջ 2000 գրքեր, որոնցից շատերի վրա առկա էին Բաժովի ծանոթ և մտերիմ գրողների ինքնագրերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Литературный Квартал. Объединённый музей писателей Урала
  2. Дом-музей П.П. Бажова в Екатеринбурге
  3. «Сайт Объединённого музея писателей Урала». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.