Ուտա Նիկել
Ուտա Նիկել գերմ.՝ Uta Nickel | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ֆինանսների նախարար |
Կուսակցություն | Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն և Դեմոկրատական սոցիալիզմի կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Ուտա Նիկել (գերմ.՝ Uta Nickel, հուլիսի 19, 1941, Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն), գերմանացի տնտեսագետ է և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նախկին ֆինանսների նախարարներից մեկը։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկելը ծնվել է 1941թ. հուլիսի 19-ին Լայպցիգում[1][2]։ Սովորել է տնտեսագիտություն[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին Նիկելը միացել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության իշխող կուսակցությանը՝ Սոցիալիստական միասնությանը[2]։ 1963-1976 թվականներին նա աշխատել է որպես Լայպցիգում ֆինանսների խորհրդական[2]։ 1988-1989 թվականներին եղել է ֆինանսների և պարգևատրումների պետական քարտուղար[1]։ 1989 թվականի նոյեմբերի 18-ին նշանակվել է ֆինանսների և պարգևատրումների նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Էռնստ Հյոֆներին[4]։ Նա եղել է «բարեփոխումների» խորհրդի անդամ, որը ձևավորել էր Հանս Մոդրովը[5]։
1990 թվականի հունվարին նա հրաժարական տվեց՝ ապօրինի վճարումների մեջ ներգրավված լինելու մեղադրանքներից հետո[3]։ Նիկելը հերքել է իր հասցեին եղած բոլոր մեղադրանքները[6]։ Նիկելի պաշտոնավարումը պաշտոնապես ավարտվեց 1990 թվականի ապրիլի 12-ին, երբ Վալտեր Զիգերտը նշանակվեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար[7]։
Քաղաքականությունից թոշակի անցնելուց հետո Նիկելը աշխատել է որպես խորհրդատու Քյոլնում գտնվող գույքի զարգացման երկու ընկերություններում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Democratic Republic of Germany/Deutsche Demokratische Republik (DDR)». Worldwide Guide to Women in Leadership. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Nickel, Uta» (գերմաներեն). Bundesstiftung Aufarbeitung. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 3,0 3,1 «East German Minister Quits». New Straits Times. East Berlin. 1990 թ․ հունվարի 23. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Mike Leary (1989 թ․ նոյեմբերի 19). «Shops Lure A Million To The West». The Inquirer. East Berlin. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «East Germany Approves "Reform-minded" Cabinet». TimesDaily. West Berlin. Associated Press. 1989 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ William Tuohy (1990 թ․ հունվարի 23). «East German Leader Offers Cabinet Posts to Opposition Groups». Los Angeles Times. East Berlin. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Ministerien. Ministerium der Finanzen» (գերմաներեն). Deutsche Einheit. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.