Ուվե անունով մարդը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուվե անունով մարդը
շվեդ.՝ En man som heter Ove
ՀեղինակՖրեդրիկ Բաքման
Անվանվել էՈւվե
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուշվեդերեն
Կերպար(ներ)Ուվե, Սոնյա, Փարվանե, Ջիմի, Պատրիկ և Նասանին
Երկիր Շվեդիա
ՀրատարակիչBokförlaget Forum? և Simon & Schuster
Հրատարակման տարեթիվ2012

Ուվե անունով մարդը (շվեդ.՝ En man som heter Ove, շվեդերեն արտասանություն: [ɛn ˈmanː sɔm ˈhěːtɛr ˈǔːvɛ]), շվեդ գրող Ֆրեդրիկ Բաքմանի վեպը, որը շվեդերենով հրատարակվել է 2012 թվականին[1]։ Վեպն անգլերեն է թարգմանվել 2013 թվականին և հրատարակումից 18 ամիս անց հայտնվել The New York Times-ի բեսթսելերների շարքում՝ այնտեղ մնալով 42 շաբաթ[2]։

Գրքի հիման վրա երկու ֆիլմ է նկարահանվել։ Համանուն առաջին ֆիլմում գլխավոր հերոսի դերը մարմնավորում է Ռոլֆ Լասգարդը, իսկ պրեմիերան կայացել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին[3]։ Երկրորդ ֆիլմը կոչվում է «Օտտո անունով մարդը»։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի դեկտեմբերին, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Թոմ Հենքսը[4]։

2022 թվականին Newmag հրատարակչությունը գիրքը հրատարակել է հայերեն[5]։ Գրքի շվեդերենից հայերեն թարգմանության հեղինակն Աշխեն Բախչինյանն է։

Ոգեշնչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գիրքը գրելու ոգեշնչումը Բաքմանն ստացել է Ուվե անունով մի մարդու մասին հոդված ընթերցելուց հետո, որն արվեստների թանգարանի տոմս գնելու ժամանակ նոպա էր ունեցել։ Բաքմանը միանգամից կապվում է այդ մարդու հետ, քանի որ պնդում էր, որ «այնքան էլ լավ չէ մարդկանց հետ խոսելու հարցում»[2]։ Նա սկսում է բլոգային գրառումներ անել «Ես Ուվե անունով տղամարդն եմ» վերնագրի ներքո, որտեղ գրում էր իր սիրելի կենդանու զայրույթի ու նյարդայնության վերաբերյալ։ Հանկարծ նա հասկանում է, որ իր գրածները ներուժ ունեն՝ հետաքրքիր գեղարվեստական հերոս ստանալու համար[2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝ միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջ միայն ապիկարներ են։ Հարևանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո միայնակ մնացած Ուվեն պարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որ նրա նոր հարևաններն իր օգնության կարիքն ունեն։ Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սև-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել[6]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուվե — 59-ամյա փնթփնթան ամուրի, որն ստիպված է եղել թոշակի անցնել,
  • Սոնյա — Ուվեի մահացած կինը,
  • Փարվանե — Ուվեի հարևանը, իրանական ծագմամբ հղի կին, որն ունի երկու երեխա,
  • Պատրիկ — Փարվանեի ամուսինը,
  • Ռունե — Ուվեի նախկին ընկերը, որը դարձել է նրա թշնամին ու հարևանը։ Հիմա նա տառապում է Ալցհայմերի հիվանդությամբ,
  • Անիտա — Ռունեի կինը,
  • Ադրիան — Թաղամասի փոստատարը,
  • Ջիմի — Ավելորդ քաշ ունեցող հարևանը

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հիման վրա նկարահանվել է «Ուվե անունով մարդը» ֆիլմը։ Վերջինս շվեդական արտադրության է և թողարկվել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին[7]։ Ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը Հանես Հոլմն է, իսկ Ուվեի դերը մարմնավորում է Ռոլֆ Լասգարդը[8]։ Ֆիլմը նոմինացվել է վեց մրցանակի, որից երկուսը 2016 թվականին հաղթել է Գուլդբագ կինոմրցանակաբաշխության ժամանակ[9][10]։ Օսկարի 89-րդ մրցանակաբաշխության ժամանակ նոմինացվել է «լավագույն օտարալեզու ֆիլմ» և «լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» անվանակարգերում[11][12][13][14]։

Ֆիլմի անգլալեզու ադապտացիայի պրեմիերան կայացել է 2022 թվականի դեկտեմբերի 30-ին։ «Օտտո անունով մարդը» ֆիլմում գլխավոր դերը մարմնավորում է Թոմ Հենքսը։ Հենքսը նաև ֆիլմի պրոդյուսերն է[15]։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարին գրքի հիման վրա բեմադրվել է ներկայացում։ Պրեմիերան կայացել է Ստոկհոլմում։ Ուվեի դերը մարմնավորել է Յոհան Ռեբորգը[16]։

Աուդիոգիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսին Dreamscape Media-ն թողարկել է գրքի աուդիո տարբերակը։ Անգլերենով այն ընթերցում է ամերիկացի դերասան Ջորջ Նյուբերնը[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «LIBRIS - En man som heter Ove /». Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 Alter, Alexandra (2016 թ․ հոկտեմբերի 28). «The Man Behind A Man Called Ove, Sweden's Latest Hit Novel». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  3. «En man som heter Ove (2015)». MovieZine. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  4. D'Alessandro, Anthony (2022 թ․ հոկտեմբերի 17). «Tom Hanks Movie 'A Man Called Otto' Shifts To Christmas». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. info@f-s.am, FutureSystems. «Ուվե անունով մարդը». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. Բաքման, Ֆրեդրիկ (2022). Ուվե անունով մարդը. Երևան: Newmag. ISBN 978-9939-884-55-4.
  7. «En man som heter Ove». Swedish Film Database (շվեդերեն). Swedish Film Institute. 2015 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. «A Man Called Ove (2015)». Swedish Film Database. Swedish Film Institute. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  9. Göransson, Jan (2016 թ․ հունվարի 4). «Nominations for the 2015 Guldbagge Awards» (Press release). Swedish Film Institute. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  10. Norman, Isabel; Nykänen, Joni (2016 թ․ հունվարի 18). «Glädjevrålet på Guldbaggegalan» [The Joy of the Guldbagge Awards]. Aftonbladet (շվեդերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  11. McNary, Dave (2016 թ․ դեկտեմբերի 15). «Oscars: Nine Films Advance in Foreign-Language Race». Variety. Penske Business Media. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  12. Samuelson, Kate (2017 թ․ հունվարի 24). «Here Are the 2017 Oscar Nominations». Time. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  13. Tillgren, Jenny (2016 թ․ դեկտեմբերի 22). «"En man som heter Ove" kan få Oscar för make up och hår» [A Man Called Ove Nominated for Makeup and Hairstyling Oscar]. Expressen (շվեդերեն). AB Kvällstidningen Expressen. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  14. Kit, Borys (2017 թ․ սեպտեմբերի 21). «Tom Hanks to Star in, Produce A Man Called Ove Movie». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  15. «Tom Hanks to Star In, Produce A Man Called Ove Movie». Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  16. «TeaterStockholm.se » Din guide i teaterdjungeln». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  17. Backman, Fredrik; Newbern, George (2014 թ․ հուլիսի 29). A Man Called Ove (English) (MP3 Una ed.). Dreamscape Media. ISBN 9781629239842. Կաղապար:ASIN.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]