Ուստիմ Կարմալյուկ
| Ուստիմ Կարմալյուկ | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 27 (մարտի 10), 1787 |
| Ծննդավայր | Կարմալյուկովո (գյուղ, Ժմերինկայի շրջան), Բարսկոյե ավագություն, Լետիչեվսկիյ, Պոդոլյան վոյեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
| Մահացել է | հոկտեմբերի 10 (22), 1835 (48 տարեկան) |
| Մահվան վայր | Վոլոսկոե, Q138307501?, Լետիչևսկի շրջան, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Գերեզման | Լետիչև |
| Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
| Մասնագիտություն | ապստամբ և ռազմական գործիչ |
Ուստիմ Յակիմովիչ Կարմալյուկ (Կարմելյուկ, ուկրաիներեն՝ Усти́м Яки́мович Кармaлю́к (Кармeлю́к), փետրվարի 27 (մարտի 10), 1787, Կարմալյուկովո (գյուղ, Ժմերինկայի շրջան), Բարսկոյե ավագություն, Լետիչեվսկիյ, Պոդոլյան վոյեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - հոկտեմբերի 10 (22), 1835, Վոլոսկոե, Q138307501?, Լետիչևսկի շրջան, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն), Աջափնյա Ուկրաինայի Պոդոլսկի նահանգի գյուղացիական շարժման ղեկավար։
1813 թվականին կալվածատերերի դեմ Կարմալյուկի սկսած պայքարը գագաթնակետին է հասել 1832-1835 թվականներին։ Շարժմանը մասնակցել են շուրջ 20 հազար ճորտ գյուղացիներ, ինչպես նաև քաղաքային չքավորներ և փախստական զինվորներ։ Կարմալյուկը բազմիցս ձերբակալվել է, աքսորվել Սիբիր, սակայն փախչելով՝ վերսկսել պայքարը, որն ընդգրկել է ընդարձակ տերիտորիա և մեծ դեր խաղացել ճորտատիրական կարգերը խարխլելու գործում։ Սպանվել է դավաճանությամբ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 329)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուստիմ Կարմալյուկ» հոդվածին։ |
| ||||||||||