Ուղիղ լուսանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխատանքային և շոգե պոմպ:
Լյուիս Հայն, 1920 թվական

Ուղիղ լուսանկար կամ անմիջական լուսանկար, լուսանկարչական արվեստի ուղղություն, հիմնված է իրատեսական վավերագրական եղանակով շրջակա իրականությունը ցուցադրելու վրա, և օբյեկտիվ է այնքան, որքան թույլ են տալիս տեխնիկական հնարավորությունները։ Ընդ որում, չեն թույլատրվում պատկերի նույնիսկ փոքրիկ փոխակերպումներ, ինչպես նկարահանման, այնպես էլ հետմշակման ժամանակ։

Գեղարվեստական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ լուսանկարի համար բնորոշ են պատկերի մանրամասն դետալիզացիան և կիսատոների ու գունային երանգների իրատեսական ցուցադրումը։ Պատկերայնություն ստեղծելու համար ուղիղ լուսանկարն ենթադրում է լուսավորության հետ աշխատանք, արտահայտիչ կադրավորում և այլ մեթոդներ, որոնք չեն պահանջում նկարի օպտիկական փոփոխություն։ Այս սկզբունքը նրան տարբերում է պիկտորալիզմից, որը հիմնված է ֆոտոտպագրման, ռետուշի միջոցով պատկերների վերափոխման վրա։ «Ուղիղ լուսանկար» եզրույթն առաջին անգամ օգտագործվել է 1904 թվականի սկզբին՝ Գարտման Սադակիտիի կողմից, իսկ հետո՝ Ալֆրեդ Ստիգլիցի կողմից ։

Ուղիղ լուսանկարչության էսթետիկայի հիմնադիրը համարվում է Փոլ Սթրենդը[1]։ Ուղիղ լուսանկարը եղել է նոր տեսության ռազմավարության մի մասը։ Հոսանքի ներկայացուցիչներին առավել բնորոշ օրինակ կարելի է համարել հայտնի լուսանկարիչների խումբը, որը կոչվում է «F/64 խումբ», այն հիմնադրվել է 1932 թվականին։ Նրա կազմի մեջ էին մտնում Անսել Ադամսը, Իմոջեն Քաննինգեմը, Էդվարդ Ուեսթոնը և ուրիշներ[2]։ Խմբի անվանումը դարձել է յուրօրինակ տեխնիկական մանիֆեստ, որը կոչ է անում նկարահանումներ կատարել ցայտունության մեծ խորությամբ, ինչի համար այդ տարիների խոշոր ֆորմատի ֆոտոխցիկներում պահանջվում էր նվազագույն f/64 հարաբերական անցք։ Նման հնարքն առավել բնորոշ էր ուղիղ լուսանկարների սկզբունքներին, որոնք նախատեսում էին ցուցադրման առավելագույն օբյեկտիվություն և իրականության «գեղարվեստական լրամշակումից» հրաժարում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лекции по истории фотографии, 2014, էջ 168
  2. «Ансел Адамс — Жизнь и творчество» (ռուսերեն). клуб Foto.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Владимир Левашов Лекции по истории фотографии / Галина Ельшевская. — 2-е изд.. — М.: «Тримедиа Контент», 2014. — 464 с. — ISBN 978-5-903788-63-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նոր իրայնություն» (ռուսերեն). «Prophotos» ամսագիր. 2010 թ․ փետրվարի 15. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.