Մասնակցել է 17-րդ դարի անգլո-հոլանդական երկրորդ պատերազմին։ 1669 թվականին անստորագիր հրատարակել է «Հերոյի և Լեանդրի ծանակումը» բանաստեղծությունների ժողովածուն։ Առաջին իսկ կատակերգությունը՝ «Սերն անտառում կամ Սենտ Ջեյմսի զբոսայգին» (1671), հաջողություն է բերել հեղինակին։ «Ջենթլմենը` պարերի ուսուցիչ» (1671-1672), «Գյուղացի կինը» (1675) և «Ուղղամիտը» (1676) կատակերգություններում արտացոլված է «կենսուրախ» թագավոր Չարլզ II-ի դարաշրջանի ոգին, փառաբանված է կյանքում հարմարվելու հմտությունը։ Ուիչերլին անօրինակ շիտակությամբ նկարագրել է արիստոկրատական արատները՝ առանց դրանք պարսավելու։ Ուիչերլին ունի սրամիտ ու փայլուն լեզու։
Հավանաբար հենց Ուիլյամ Ուիչերլին է «nincompoop» (տխմար) բառն ստեղծողը։ Անգլերենի օքսֆորդյան բառարանը հաստատում է, որ նա 1972 թվականին առաջին անգամ կիրառել է «happy-go-lucky» (անհոգ, լավատես, զվարթ մարդ) բառը։
Луков, Владимир Андреевич (2012). «Уичерли Уильям». Информационно-исследовательская база данных «Современники Шекспира». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։