Jump to content

Ուիլյամ Հասկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Հասկել
WilliamHaskell
օգոստոսի 13, 1878(1878-08-13) - օգոստոսի 13, 1952(1952-08-13)[1] (74 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Օլբանի, Նյու Յորք, ԱՄՆ
Մահվան վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Գրինվիչ, Քոնեքթիքութ, ԱՄՆ
ԳերեզմանՈւեսթ Փոյնթ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ բանակ և New York Army National Guard?
ԿրթությունԱՄՆ Ռազմական ակադեմիա (փետրվարի 18, 1901)
ՍտորագրությունИзображение автографа

Ուիլյամ Նեֆյու Հասկել կրտսեր (անգլ.՝ William Nafew Haskell Jr., օգոստոսի 13, 1878(1878-08-13), Օլբանի, ԱՄՆ - օգոստոսի 13, 1952(1952-08-13)[1], Գրինվիչ), ամերիկացի ռազմական, քաղաքական գործիչ, գնդապետ։

1919 թվականի հուլիսին նշանակվել է Հայաստանում Դաշնակից պետությունների գերագույն կոմիսար։ Որոշ ժամանակ անց նրա լիազորությունները տարածվել են նաև Վրաստանի և Ադրբեջանի վրա։ Սկզբնական շրջանում Հայաստանում զբաղվել է հիմնականում սննդի հայթհայթման, մանկատուն-որբանոցների և հայ բնակչության համար աշխատատեղեր, արհեստանոցներ բացելու աշխատանքով։ 1919 թվականի օգոստոսի 19-ին Դաշնակիցների Գերագույն խորհուրդն ընդունել է Հասկելի հաշվետվությունը, որտեղ ասվում էր, որ «բանակի ուղարկումը Հայաստան խիստ անհարժեշտ է, ինչը, բնակչությանը կփրկի կործանումից»։ Հասկելի որոշմամբ 1919 թվականի սեպտեմբերի 1-ին Նախիջևանն ու Շարուր-Դարալագյազը համարվել են չեզոք գոտի՝ ամերիկյան գեներալ-նահանգապետի գլխավորությամբ (որոշումը, սակայն, չի իրականացել)։ 1919 թվականի նոյեմբերին Հասկելն ստացել է Անդրկովկասյան հանրապետությունների հարաբերությունները վերահսկելու իրավունք։ 1919 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի հետ Հասկելը մասնակցել է հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի մշակմանը։ 1920 թվականի մայիսի 14-ին, բոլշևիկյան ապստամբության ժամանակ, Հասկելը հանդես է եկել հայտարարությամբ, որ եթե ապստամբները վայր չդնեն զենքը, ապա ԱՄՆ-ը կհրաժարվի նյութական օգնություն ցույց տալ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հասկել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։