Ուիլյամ Բերնհարդտ Թեգետմայեր
Ուիլյամ Բերնհարդտ Թեգետմայեր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1816 |
Ծննդավայր | Colnbrook, Colnbrook with Poyle, Սլաու, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 19, 1912 (96 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | East Finchley Cemetery |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Մասնագիտություն | մեղվաբույծ և բնագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի կենդանաբանական ասոցիացիա |
William Bernhardt Tegetmeier Վիքիպահեստում |
Ուիլյամ Բերնհարդտ Թեգետմայեր (անգլ.՝ William Bernhardt Tegetmeier, նոյեմբերի 4, 1816, Colnbrook, Colnbrook with Poyle, Սլաու, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 19, 1912, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի բնագետ, «Savage Club» ջենտլմենական ակումբի հիմնադիր անդամ, հայտնի գրող և լրագրող, Չարլզ Դարվինի թղթակիցը և ընկերը[1]։ Թեգետմեյերն ուսումնասիրել է աղավնիների ցեղատեսակները և մեղուների պատրաստած վեցանկյուն մեղրախորիսխը։ Նա գրել է մի շարք գրքեր թռչնաբուծության, աղավնիների ցեղատեսակների, մեղվաբուծության և ընտանի կենդանիների խնամքի մասին։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բակինգեմշիր նահանգի Քոլնբրուկ քաղաքում, Սառա Լուերի և Գոդֆրեյ Քոնարդ Թեգետմեյերի երեք որդիներից ավագն է։ Նրա հայրը Հաննովերցի բժիշկ էր, որն աշխատել էր ֆրանսիական H.M.S. Niobe նավի վրա Անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ[2]։ Նախնական կրթությունն ստացել է տանը, և երբ տասներկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Լոնդոն և նա որպես աշակերտ իր հայրիկի մոտ աշխատել է հինգ տարի, որից հետո ուսանել Լոնդոնի համալսարանական քոլեջում և աշխատել հիվանդանոցում որպես Ջոն Էլիոտսոնի օգնական։ Նրա համակուրսեցիներից էին Ռեյ Լանկեստերը, Ուիլիամ Ժանները և Վ․Բ․Կարպենտերը[3]։ Այնուհետև տեղափոխվել է աշխատելու Նորթհեմփթոնշայրում, իսկ 1841 թվականին վերադառնալով Լոնդոն՝ հաճախել է Ջոն Հոպուսսի դասախոսություններին և հիպնոզ ուսումնասիրել, վարել բոհեմական կյանք և աշխատել որպես ազատ լրագրող[4]։
Բոհեմիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1840-ական թվականների ընթացքում Թեգետմեյերը հետաքրքրվում էր աքլորակռիվներով և դրանց մասին գրում «Colman's Magazine» ամսագրում «T. Hornby» անվան տակ[4]։ 1845 թվականին նա աշխատել է որպես դպրոցի ուսուցիչ և նույն տարվա դեկտեմբերին ամուսնացել Աննա Սթոունի հետ, որն աշխատում էր Home and Colonial School Society քոլեջում, որտեղ տնտեսագիտություն էր դասավանդում[5][6]։ Ամուսնությունից հետո նրանց ազատել են ուսուցչի պաշտոնից, բայց Ուիլյամը որոշ ժամանակ անց վերականգնվել է աշխատանքում[7]։ Նա ուսանողների համար գրել է մի քանի դասագիրք, ներառյալ՝ «Թվաբանական աղյուսակներ», «Կենդանիների և բանջարեղենի դասակարգում» և «Բուսաբանության առաջին շարքեր»[8]։ 1851 թվականին գրել է «Հարյուր ըմպելիքների գիրքը», որը ներառում է տարբեր ոչ ալկոհոլային խմիչքների բաղադրատոմսեր[9]։
Սկզբում Թեգետմեյերն ապրում էր մի շատ փոքր տան մեջ Դրյուրի Լեյնում։ 1847 թվականին ծնվել է Էդիթ անունով նրանց դուստրը, 1852 թվականին նրան հաջորդել է Էգբերտ անունով որդին և 1854 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ուիլեսդեն, այնուհետև 1855 թվականին Գրին Վուդ[10]։
Թեգետմերը երիտասարդ հասակից հետաքրքվել է թռչուններով, գլխավորապես ընտանի թռչուններով և աղավնիներով։ Այս թեմաների վերաբերյալ մի քանի հոդվածներ է գրել «Քոթեջի այգեպան»-ում և գրել «Շահավետ թռչնաբուծություն» գիրքը։ Գտնելով որ գրելը հաջողվում է, նա սկսել է գրել շատ ուրիշ գրքեր, դրանցից են՝ «Թռչնաբուծական գիրքը» (1867) և «Աղավնիներ»-ը (1868)[11]։ Գրել է նաև փասիանների ու որսաթռչունների մասին[12]։ Չարլզ Դարվինի հետաքրքրությունը աղավնիների տեսակների վերաբերյալ նրան ընկերացրել է Թեգետմեյերի հետ, որն էլ էվոլյուցիայի գաղափարի առաջարկողներից մեկն է դարձել[13][14]։ 1856 թվականին Վուդ Գրինից տեղափոխվել է Մուսվել Հիլլ։
Համագործակցություն և փորձեր Դարվինի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսվել Հիլլ բնակվելու տարիներին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել դեպի մեղվաբուծությունը և պարզել, թե ինչպես են մեղուները իրենց փեթակներում ստեղծում վեցանկյուն բջիջներ։ Անցկացրել է մի շարք փորձեր և հասկացել, որ մեղուներին պետք է 12-15 ֆունտ շաքարավազ մեկ ֆունտ մեղրամոմ պատրրաստելու համար[15]։ Դարվինի հետ նա անցկացրել է փորձեր համոզվելու համար, որ մեղուները փորձում էին ձևավորել գլանաձև բջիջներ, որոնք մեղրամոմի տնտեսման համար են դարձնում վեցանկյուն[16]։ Դարվինը նաև ստիպում էր Թեգետմեյերին կրկնել իր կատարած տարբեր փորձերը աղավնիների և թռչունների տարբեր տեսակներ վերատադրելու համար, որպեսզի պարզեն, արդյոք նրանց սերունդներն ընդունակ կլինեն բազմանալ[17]։ Թեգետմեյրն ընտրվել է զոոլոգների ընկերության անդամ, 1837 թվականից դարձել է Բրիտանական թռչնաբանների միության անդամ և «The Field» ամսագրի խմբագիրը[5]։
Ընտանի թռչուններ, կենդանիներ և հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեգետմեյերի գլխավոր գործերից «Թռչնաբուծական գիրք» (1867) աշխատության մեջ նա ձգտում էր անդրադառնալ ընտանի թռչունների բոլոր հայտնի ցեղատեսակներին[18]։ Որպես թռչնաբուծության մասնագետ նրան սովորաբար որպես ժյուրի հրավիրում էին թռչնաբուծության ցուցահանդեսների, որտեղ ձեռք էր բերել խիստ ժյուրիի համբավ[19][20]։ Աղավնիների ընտանիացման նրա աշխատանքների շնորհիվ աղավնիներին սկսել են օգտագործել ռազմական նպատակներով պատերազմների ընթացքում, նախքան հեռագրի ստեղծումը։ Նա նաև հետաքրքրվում էր բանակում ջորիների օգտագործմամբ[5][21][22]։ Էլեանոր Օրմերոդի հետ ընտանի ճնճղուկը համարել է վնասատու և նրանց վերահսկելու համար միջոցառումներ կազմակերպել[23][24]։ Վերամշակել է Ֆ․Օ․Մորիսի «Բրիտանական թռչունների բույների և ձվերի իրական պատմություն»-ը (1897) աշխատությունը[18]։
Մոտավորապես 1882 թվականին նա հոդվածներ էր գրում կանանց համար նախատեսված The Queen ամենշաբաթյա լրագրի համար։ Նա Թորի էր և դեմ էր կանանց ընտրական իրավունքի արշավներին[5]։
Մահացել է Գոլդերս Գրինում և թաղվել Արևելյան Ֆինչլիի Սեն Մերիլեբոնի գերեզմանատանը։ Ունեցել է չորս դուստր և մեկ որդի[5]։ Իր մահվան ժամանակ նա Savage Club-ի ամենատարեց հիմնադիր անդամն էր, նաև հանդես է եկել Savage Club-ի սիրողական թատերական որոշ ներկայացումներում[25]։ Հազվագյուտ գրքերի կոլեկցիոներ էր[3][22]։
2008 թվականին Մուսվել Հիլլ քաղաքում գտնվող Սենթ Ջեյմսի 101 նրբանցքի իր բնակված տանը տեղադրվել է հուշատախտակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Letters Course: Scientific Networks – Class, Darwin and W. B. Tegetmeier». Darwin Correspondence Project. Darwin Correspondence Project. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Richardson (1916):2
- ↑ 3,0 3,1 «Obituary. Mr. William Bernhard Tegetmeier». Ibis. 55 (1): 136–138. 1913. doi:10.1111/j.1474-919X.1913.tb06546.x.
- ↑ 4,0 4,1 Richardson (1916):27
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Secord, J.A. (2004). «Tegetmeier, William Bernhardt (1816-1912)». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press.
- ↑ Richardson (1916):32
- ↑ Richardson (1916):39
- ↑ Richardson (1916):34
- ↑ Richardson (1916):36
- ↑ Richardson (1916):41
- ↑ Tegetmeier, W.B. (1868). Pigeons: their structure, varieties, habits, and management. London: George Routledge and Sons.
- ↑ Tegetmeier, W.B. (1881). Pheasants : their natural history and practical management (2 ed.). London: Horace Cox.
- ↑ Veak, Tyler (2003). «Exploring Darwin's Correspondence: Some Important but Lesser Known Correspondents and Projects. Faculty Publications and Presentations. Paper 12». Faculty Publications and Presentations. Liberty University.
- ↑ Sayer, Karen (2007). «"Let Nature Be Your Teacher": Tegetmeier's Distinctive Ornithological Studies». Victorian Literature and Culture. 35 (2): 589–605. doi:10.1017/S1060150307051650.
- ↑ Richardson (1916):48
- ↑ Davis, Sarah (2004). «Darwin, Tegetmeier and the bees». Studies in History and Philosophy of Biological and Biomedical Sciences. 35 (1): 65–92. doi:10.1016/j.shpsc.2003.12.004.
- ↑ Richardson (1916):105
- ↑ 18,0 18,1 Sayer, K. (2007). «"Let Nature Be Your Teacher": Tegetmeier's Distinctive Ornithological Studies». Victorian Literature and Culture. 35 (2): 589–605. doi:10.1017/S1060150307051650. JSTOR 40347176.
- ↑ Richardson (1916):91-93
- ↑ Tegetmeier, W.B. (1893). Poultry for the table and market versus fancy fowls. London: Horace Cox.
- ↑ Tegetmeier, W.B.; C. L. Sutherland (1895). Horses, Asses, Zebras, Mules and Mule Breeding. London: Horace Cox.
{{cite book}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - ↑ 22,0 22,1 Smalley, F.W. «Obituary: William Bernhard Tegetmeier» (PDF). British Birds. 6 (8): 246–250. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ Ormerod, Eleanor; Tegetmeier, W.B. (1897). The House Sparrow.
- ↑ Holmes, Matthew (2017 թ․ օգոստոսի 1). «The Sparrow Question: Social and Scientific Accord in Britain, 1850–1900». Journal of the History of Biology (անգլերեն). 50 (3): 645–671. doi:10.1007/s10739-016-9455-6. ISSN 1573-0387.
- ↑ Richardson (1916):125
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Richardson, E.W. (1916). A veteran naturalist. Being the life and work of W.B. Tegetmeier. London: Witherby & Co.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Friends of Darwin
- Profitable poultry (1854)
- The Poultry Book (1867)
- Pigeons: their structure, varieties, habits, and management (1868)
- A manual of domestic economy: with hints on domestic medicine and surgery (1870)
- The handbook of household management and cookery (1894)
- Horses, asses, zebras, mules, and mule breeding (1895) with C.L. Sutherland.
- Pheasants, their natural history and practical management (Fourth edition, 1904
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Բերնհարդտ Թեգետմայեր» հոդվածին։ |
|