Jump to content

Ուբին (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուբին (գետ)
Ուբին
Տեսակկղզի
Երկիր Սինգապուր[1]
Վարչատարածքային միավորNorth-East Region?
Մասն էՄալայան կղզեխումբ
Երկարություն8 կմ
Լայնություն1,7 կմ
Մակերես10,2 կմ²
Քարտեզ
Քարտեզ
Սինգապուրի քարտեզի մի հատված, որտեղ պատկերված է Ուբին կղզին, 1945 թ.

Ուբին կղզի կամ Պուլաու Ուբին (չինարեն՝ 乌敏岛 կամ թամիլերեն՝ ՝ உபின் தீவு, մալայերեն՝ Pulau Ubin, անգլ.՝ Pulau Ubin), փոքր կղզի Սինգապուր քաղաք-պետությունում։ Մալայերեն՝ «գրանիտե կղզի»։ Ֆիզիկա-աշխարհագրական տեսակետից գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայի Մալայան կղզեխմբի մեջ։ Տարածքը՝ 10,19 քառ. կմ։ Ուբինից դեպի հարավ-արևմուտք Սինգապուրն է, դեպի արևելք՝ Տեկոնգ կղզին։ Կղզին թռչունների միջազգային կարևորության արգելանոց է[2]։

Ըստ պահպանված առասպելի՝ Ուբին կղզին առաջացել է, երբ երեք կենդանիներ՝ գորտը, խոզը և փիղը մրցության մեջ են մտել՝ ցանկանալով Սինգապուրից հասնել Ջոհորի ափը։ Այն կենդանին, որը չկարողանար հասնել, պիտի քար դառնար։ Բոլոր երեքն էլ անցան բազում դժվարությունների միջոցով և, այնուամենայնիվ, չկարողացան հասնել Ջոհորի ափերին։ Այդ իսկ պատճառով փիղն ու խոզը քարացան՝ վերածվելով Ուբին կղզու, իսկ գորտը դարձավ Սեկուդու կղզին, որը մալայերենից թարգմանված «գորտի կղզի» է նշանակում[3]։

Ուբին կղզին առաջին անգամ քարտեզի վրա է հայտնվել 1828 թվականի Սինգապուր կղզու սխեմա-գծագրում՝ Պուլո Օբին (Pulo Obin) անունով, իսկ ապա՝ Ֆրանկլինի և Ֆիլիպ Ջեքսոնի քարտեզում՝ որպես Պո. Ուբին (Po. Ubin)։

Այն ժամանակից ի վեր, ինչ բրիտանացիները հիմնեցին Սինգապուրը, Ուբին կղզին հայտնի է եղել իր գրանիտով։ Բրիտանացիներն արդյունահանված գրանիտն օգտագործում էին Սինգապուրի նշանավոր շենքերի, Սինգապուր-Ջոհար ծովային ճանապարհ-կամրջի, և ծովային փարոսների շինարարության համար։

1970-ականներին գրանիտի քարհանքները դադարեցին շահագործվել, փակվեցին և դրանք մշակող տեղացի բնակչությունը սկսեց լքել կղզին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Ubin–Khatib». Important Bird Areas factsheet. BirdLife International. 2014. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  3. «Legends of Pulau Ubin». Wild Singapore. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 19-ին.
  4. Chua Ee Kiam (2000). Pulau Ubin – Ours to Treasure. p. 39. Simply Green, Singapore. ISBN 981-04-3088-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուբին (կղզի)» հոդվածին։