Ուբաժարա ազգային պարկ
| Տեսակ | ազգային պարկ |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածք | Ubajara?, Frecheirinha? և Tianguá? |
| Հիմնվել է | 1959 |
| Մակերես | 63 կմ² և 6269 հեկտար |
| ԲԾՄ | 596 մետր |
| Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
| 3°45′59″S 40°53′53″W / 3.766282°S 40.89797967°W | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Բրազիլիա" does not exist. | |
Ուբաժարա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional de Ubajara), ազգային պարկ Սեարա նահանգում, Բրազիլիա։ Այն երկրի 35 ազգային պարկերից ամենափոքրն է և հայտնի է Ուբաժարա քարանձավով։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը գտնվում է Կաատինգայում։ Ընդգրկում է 6271 հա տարածք։ Ստեղծվել է 1959 թվականի ապրիլի 30-ին 45.954 հրամանագրով, սակայն փոփոխության է ենթարկվել 1973 թվականի ապրիլի 26-ին ու 2002 թվականի դեկտեմբերի 13-ին։ Ազգային պարկը գտնվում է Չիկո Մենդեսի ինստիտուտի վերհսկողության տակ՝ կենսաբազմազանության պահպանության համար[1]։ Պարկը տեղակայված է Ուբաժարա, Տիանգուա, Ֆրեշեյրինյա և Սեարա մունիցիպալիտետներում[2]։ Արևմուտքից Ուբաժարային սահմանակից է Սերրա դա Իբյապաբա բնապահպանական տարածքը[3]։
Պարկի արևմտյան մասը եզերում է Սեարայի ցածրավայրը և Իբիապաբայի սարահարթը։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 1440 մմ։ Ջերմաստիճանը տատանվում է 16 °C-ից 28 °C, միջինը՝ 22 °C։ Ծովի մակարդակից գտնվում է 720-ից 840 մետր բարձրության վրա[2]։ Բուսական աշխարհը բազմազան է. յուրօրինակ՝ անտառի մնացուկներով՝ մացառուտներով[2]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության պահպանված տարածքների II կատեգորիային։ Բնական էկոհամակարգերի մեծ էկոլոգիական հիմնախնդիրներն են՝ ապահովել գիտական հետազոտություններ, բնապահպանական կրթություն, բացօթյա հանգիստ և էկոտուրիզմ[2]։ Պաշտպանված կենդանատեսակներից են օնցիլլան, պուման, Adelophryne maranguapensis և այլն։
Ուբաժարա քարանձավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավը գտնվում է Իբիապա լեռների սարալանջին, Ֆորտալեզայից 320 կմ հեռավորության վրա։ Հայտնի է ստալակտիտներով և ստալագմիտներով։ Քարայրի կարելի է հասնել ճոպանուղու միջոցով։ Պարկում կան ջրվեժներ և արահետներ, որոնք անցնում են անտառի միջով։ Այցելություններին վերահսկում է շրջակա միջավայրի պահպանության ազգային մարմինը։ Մեկ այլ գրավչություններ են Մորո դե Սեուն՝ 820 մետր բարձրությամբ, Պիրանգի ջրվեժի ակունքը՝ Պեդրա դե Իտագուրուսուն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- APA Serra da Ibiapaba (պորտուգալերեն), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին
- Parque Nacional de Ubajara (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին
{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Parque Nacional de Ubajara (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին
{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուբաժարա ազգային պարկ» հոդվածին։ |
| ||||||