Ուավոնա (ծառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուավոնա
Տեսակուշագրավ ծառ և անհատական օրգանիզմ
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքՄարիպոսա շրջան
Տրամագիծ7,9 մետր[1]
Քարտեզ
Քարտեզ

Ուավոնա ծառ (անգլ.՝ Wawona Tree), հսկայական սեքվոյադենդրոն, որը կանգնած էր Մարիպոսա պուրակում (Յոսեմիթե ազգային պարկ, Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Այդ ծառի տարիքը գնահատվել է մոտ 2100 տարի։ Չդիմանալով սաղարթի վրայի ձյան ծանրությանը՝ սեքվոյան տապալվել է 1969 թվականին։ Ծառի բարձրությունը 71,3 մետր էր, բնի տրամագիծը հիմքում՝ 7,9 մետր[2]։ Հայտնի էր նրանով, որ ծառաբնի մեջ բացված խոռոչով անցնում էր ավտոճանապարհ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուավոնա» (անգլ.՝ Wawona) բառի ծագումը հայտնի չէ[3][4][5]։ Ավանդությունը պնդում է, որ Wawō'na-ն միվոկներ հնդկացիական ցեղի լեզվով է, որը նշանակում է «մեծ ծառ» կամ «բվի ճիչ»։ Թռչունները համարվում են սեքվոյա ծառերի հոգևոր պահապանները[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեքվոյայի բնի միջով ավտոճանապարհը բացվել է 1881 թվականին․ այդ նպատակով լայնացվել է կայծակի հարվածից մնացած հին այրվածքը։ Խոռոչը լայնացնելու որոշումը կայացրել է պուրակի ղեկավարությունը՝ զբոսաշրջիկներին գրավելու նպատակով։ Աշխատանքն իրականացրել են ոմն Սկրիբներ եղբայրները, որոնք աշխատանքի դիմաց ստացել են 75 դոլար (մոտ 2334 դոլար՝ 2022 թվականի գներով՝ հաշվի առնելով արժեզրկումը[7])։ Թունելը շատ արագ դարձել է զբոսաշրջային տեսարժանություն, իսկ ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման հետ մեկտեղ հատկապես հայտնի են դարձել այն լուսանկարները, որոնցում պատկերված են մեքենայով ծառի միջով անցնող մարդիկ։ Թունելի լայնությունը 2,1 մետր էր, բարձրությունը՝ 2,7 մետր, երկարությունը՝ 7,9 մետր[2]։

1969 թվականի սկզբին Ուավոնա ծառը, չդիմանալով սաղարթի վրայի ձյան ծանրությանը, տապալվել է։ Անմիջապես վեճեր են սկսվել, թե ինչ անել ընկած հսկայի հետ։ Արդյունքում, բնապահպանական նկատառումներից ելնելով, որոշվել է այդ սեքվոյան թողնել իր տեղում. նման զանգվածեղ ծառաբունը միանգամայն ունակ է ստեղծելու սեփական մինի-էկոհամակարգը միջատների, մանր կենդանիների և բազմաթիվ բույսերի համար։ Միևնույն ժամանակ, Ուավոնան չի դադարել հրապուրել զբոսաշրջիկներին. ընկած ծառի մոտ այժմ տեղադրված է «Տապալված ծառ-թունել» ցուցանակը (անգլ.՝ Fallen Tunnel Tree)։ Որոշ զբոսաշրջիկներ այս տեսարժանությունը շփոթում են մեկ այլ պառկած սեքվոյայի հետ, որում ավտոմոբիլային թունել է եղել, սակայն այն գտնվում է այստեղից 160 կիլոմետր հեռավորության վրա՝ Սեքվոյա ազգային պուրակում[2][8]։

Այլ կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան Pacific Life ապահովագրական ընկերությունը 1900-ական թվականների սկզբին Ուավոնա ծառն ընտրել է որպես իր խորհրդանիշ և ապրանքանիշ, քանի որ այն խորհրդանշում էր տոկունություն, ուժ և պաշտպանություն։ Ընկերությունը քանդակագործ Սպերո Անարգիրոսին պատվիրել է քանդակել Ուավոնա ծառը Սան Ֆրանցիսկոյում գտնվող Հյուսիսային Կալիֆոռնիայի կենտրոնակայանի ճեմասրահում։ 1968 թվականին Pacific Life-ի հարյուրամյակի առթիվ թողարկված հուշամեդալի մի երեսին պատկերվել է Անարգիրոսի ստեղծած Ուավոնա ծառի փորագրության կրկնօրինակը[9]։

Ժամանակագրություն՝ լուսանկարներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Myth of the Tree You Can Drive Through — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Frequently Asked Questions, Tunnel Tree Արխիվացված 2014-11-24 Wayback Machine (անգլ.) на сайте nps.gov
  3. Farquhar, Francis P. «Place Names of the High Sierra». Yosemite Online. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  4. Kroeber, Alfred J. (1916). «California Place Names of Indian Origin». American Archaeology and Ethnology. 12 (2): 66. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  5. Clark, Galen (1904). Indians of the Yosemite Valley and Vicinity (1st ed.). Yosemite Valley, California. էջ 109. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. [1] Արխիվացված Դեկտեմբեր 2, 2008 Wayback Machine
  7. The Inflation Calculator Արխիվացված 2018-03-26 Wayback Machine (անգլ.)
  8. The World's 20 Most Amazing Tunnels — #16 Արխիվացված 2013-05-28 Wayback Machine (անգլ.) на сайте weather.com
  9. Nunis, Doyce B. Past Is Prologue: A Centennial Profile of Pacific Mutual Life Insurance Company. Pacific Mutual Life Insurance Company, 1968. 26, 59.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուավոնա (ծառ)» հոդվածին։