Որմզդեղն (քանդակ, Սովետսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որմզդեղնի քանդակ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր, քանդակ և հուշարձան
Ստեղծում1928
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍովետսկ
Շինության ձևԿենդանու քանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Statue of moose in Sovetsk Վիքիպահեստում

Որմզդեղնի քանդակ (ռուս.՝ Лось (скульптурное произведение)), գերմանացի քանդակագործ Լյուդվիգ Ֆորդերմայերի ստեղծած քանդակը Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքում։ Համարվում է քաղաքի պատմական խորհրդանիշերից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս հին ժամանակներում Տևտոնական միաբանության հարավ-արևելքում վայրի խոզերի, վայրի ցուլերի, որմզդեղների որսը եղել է ասպետների սիրած զվարճանքը։

20-րդ դարասկզբին գումբինացի քանդակագործ Ռիչարդ Ֆրիզեն ստեղծել է եղջերուների երկու քանդակներ, որոնք տեղադրվել են Ռոմինտսկի արգելոց-անտառում։ Նա որոշել է հավերժացնել տարածաշրջանի բնությունը այդ վայրերին բնորոշ ավանդական վայրեր կենդանիներով՝ որմզդեղներով։ Ծանոթ լինելով քանդակագործ Լյուդվիգ Ֆորդերմայերի հետ, որը Էդուարդ Մանեի աշակերտն էր, Ֆրիզեն ոգեշնչեց նրան ստեղծելու որմզդեղնի քանդակ, իսկ ավելի ուշ քաղաքային իշխանություններին համոզեց ձեռք բերել և տեղադրել քանդակը։ Որմզդեղնի քանդակը Գումբիննենի կենտրոնում շատ տպավորիչ էր, իսկ քանդակագործ Լյուդվիգ Ֆորդերմայերը, ոգեշնչված ուշադրությունից, որոշեց ստեղծել որմզդեղնի երկրորդ քանդակը։ Այդ գաղափարն իրականացրեց ավելի ուշ՝ 1928 թվականին։ Պրուսիայի վարչապետ Օտտո Բրաունը ցանկացել է այն նվիրել իր հայրենի Քյոնիգսբերգ քաղաքին, բայց քաղաքային իշխանությունները չհամաձայնվեցին։ Որմզդեղնի քանդակը նվիրվեց Տիլզիտին որպես խաղաղության և հզորության խորհրդանիշ։

Որպես գեղարվեստական ստեղծագործություններ գումբիննենյան և տիլզիտյան քանդակները չեն կրկնում միմյանց։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, Տիլզիտի որմզդեղն ավելի մեծ է և գլուխը թեքված է ներքև։

Տիլզիտում որմզդեղնի քանդակի բացման արարողությունը տեղի է ունեցել 1928 թվականի հունիսի 29-ին, Անգեր հրապարակում (այժմ`Թատերական հրապարակ)՝ դատարանի շենքերի և թատրոնի միջև[1]։ Քանդակը լայն ճանաչում է գտել տիլզիտցիների շրջանում։ Որմզդեղնը դարձել է քաղաքի խորհրդանիշ, նրա պատկերը հայտնվել է ծրարների, լուսանկարների, բացիկների, ուտեստների վրա ... Պատերազմից հետո, 1947 թվականից, որմզդեղնը կանգնած էր մարզադաշտի հարևանությամբ գտնվող քաղաքային այգում։ Իսկ նրա նախկին տեղում տեղադրվել է T-34 տանկը և Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորների դամբարան-հուշահամալիրը։ Այնուհետև 1950-ական թվականների սկզբին քանդակը ուղարկվեցլ է Կալինինգրադ և տեղադրվել կենդանաբանական այգում։ 2007 թվականին որմզդեղնի քանդակը, երկար նամակագրությունից հետո, վերադարձվել է Սովետսկ քաղաքին, որտեղ այն տեղադրվել է նոր վայրում՝ քաղաքապետարանի շենքի դիմաց գտնվող պուրակում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որմզդեղնի եղջյուրները բազմիցս կտրել են (առաջին անգամ դեռ գերմանական ժամանակներում)։ 1932 թվականին Հիտլերը Տիլզիտում պատշգամբից ելույթ ունեցավ։ Նրա քաղաքականության դեմ բողոքի ակցիայի ժամանակ քաղաքի բնակիչներից մեկը կտրեց բրոնզե կենդանու եղջյուրը (այնուհետև եռակցել են)[2]։ Խորհրդային տարիներին ինչ-որ մեկը կտրել էր մի եղջյուրը և այն դարձրել մետաղի ջարդոն. եղջյուրը հայտնաբերվեց և կրկին եռակցվեց։ Սովետսկ վերադարձնելուց հետո բրոնզե հսկան ևս մի քանի անգամ տուժել է վանդալների գործողություններից, որոնք, ըստ վատ ավանդույթի, կտրել են նրա եղջյուրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. И.Я. Рутман Из Советска в Тильзит, Советск., 1993. С. 150
  2. И.Я. Рутман Из Советска в Тильзит, Советск., 1993. С. 155

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]