Ովանես իրիցի խաչքար (Դարի գլուխ, Գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ովանես իրիցի խաչքար
Ովանես իրիցի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԳավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում, հենած ժամանակակից գերեզմանին։
Սկզբնական տեղադրությունԽաչքարը գտնվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում, հենած ժամանակակից գերեզմանին։
Ներկա տեղադրությունԽաչքարն կանգնեցված է Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվո Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում, հենած ժամանակակից գերեզմանին։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածՈվանես իրիցին։
Խաչագործանհայտ է։
Պատվիրողանհայտ
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1551 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը հարուստ է քանդակներով։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԴարի գլուխ
Քարտեզ
Քարտեզ
 Gavar Saint Stepanos chapel Վիքիպահեստում

Ովանես իրիցի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում՝ հենած ժամանակակից գերեզմանին։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.1/2.1.27)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարն կանգնեցված է Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվո Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում, բարձր պատվանդանին։

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ովանես իրիցի խաչքարի քիվին ավետարանիչների շրջապատում գահակալած Քրիստոսն է

Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։

Քրիստոսի երկու կողմերում քանդակված են 4 ավետարանիչներն,

  1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
  2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
  3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
  4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։
Ովանես իրիցի խաչքարի ստորին հատվածում քանդակված է Դժողքի ավերման տեսարանը։

Խաչարձանի կենտրոնում խաչելությունն է. Հիսուսը խաչված մի զարդարուն խաչի վրա, ուղիղ կանգնած, ծնկներից էլ ցած հասնող, քղանցքները զարդարուն՝ կոլոբիոն հագած, կրունկներն իրար կողքի և ոտների ծայրերն հակառակ ուղղություններով։ Քրիստոսի գլխի մազերը երկու ոլորուն և երկար կավիկներով իջնում են ուսերից էլ շատ ցած. Խաչեցյալի երկու կողմից ծունկի են եկել Հովհաննես Մկրտիչն ու Մարիամ Աստվածածինը։

Խաչելության տակ դժոխքի ավերումն է. Հիսուսը դարձյալ երկար կավիկներով, սրածայր մորուքով, գոտեկապ երկար պարեգոտով, ոտքերի տակ «դժոխքի դռներն են», աջով բռնել է Ադամի ձեռքը,որն էլ իր հերթին բռնել է Եվայի ձեռքը։ Հիսուսը ձախ ձեռքով բռնել է խաչագլուխ գավազանը, որի նիզակաձև ծայրը խրել է գալարված վիշապի բերանը։ Մի վիշապ էլ քանդակված է աջ կողմից։ Ադամից վերև պատկերված է խաղողի ողկույազներով կենաց ծառ։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը քիվին, քանդակների շուրջ և ճակատին առկա է 8 տող վիմական արձանագրություն[2].

  1. ՍԲ Խ[Ա]ՉՍ ԲԱՐԷԽԱԻՍ ՈՎԱՆԷՍ
  2. ԻՐԻՑԻՆ ԿԱԶՄՈՂ ԱՆԱՐԺԱՆ ՍԻՄԷՈՆ
  3. ԹՎ Ռ ՄԱՐԻԱՄ ԱԾԱԾԻՆ, ՈՀԱՆԷՍ
  4. ԱՒԵՏԱՐԱՆԻՉՆ ԱՂՈԹԵՆ
  5. ԸՆԴԷՄ ԽԱՉԻՆ ՔՍԻ ԽԱՉԵՑԱՒ ՎԱՍՆ
  6. ԱԴԱՄԱՅ Ի ԴԺՈԽԱ ԻՋԱՒ
  7. ԱԶԱՏԵԱՑ ԱԴԱՄ ԵՒ ԾՆՈՒՆԴՔՆ
  8. ԴՈՒՌ։

Համաձայն արձանագրության խաչքարը կանգնեցվել է 1551 թվականին՝ Շաղուպաթ աղու հիշատակին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]