Ոսկով ապահովվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոսկով ապահովվածություն, ոսկու ռեզերվային ֆոնդը երկրի կենտրոնական բանկում, որը նախատեսված է թղթադրամների թողարկումն ապահովելու, իսկ մի շարք երկրներում՝ նաև ընթացիկ հաշիվներն ու ըստ ներկայացման վճարման ենթակա այլ պարտավորությունները մարելու համար։ ԱՄՆ-ում, օրինակ, դաշնային ռեզերվային բանկերը օրենքով պետք է ոսկու պաշար ունենան շրջանառվող բանկնոտների գումարի ոչ պակաս 25-ի (1968 թվականից այդ կարգը վերացվել է), նաև ընթացիկ հաշիվների գումարի 25%-ի, Բելգիայի ազգային բանկը՝ 33, Շվեյցարիայինը՝ 40%-ի չափով։

Ոսկու ստանդարտի ժամանակ ոսկով ապահովածությունը, որպես արժույթի կայունության երաշխիք, ակտիվ դեր է կատարել, սակայն հետագայում կորցրել է իր նշանակությունը։

Որոշ երկրներում (օրինակ, Մեծ Բրիտանիայում) դրամական էմիսիան ոսկով չի ապահովում, իսկ դրա ընդհանուր գումարը որոշում է պառլամենտը[փա՞ստ]։ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում դրամական էմիսիայի կամ ըստ ներկայացման վճարման ենթակա բանկի պարտավորությունների Ոսկով ապահովածությունը գործող օրենսդրությամբ չի նախատեսված։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 635