Ոզնի-ձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոզնի-ձուկ
Ոզնի-ձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ձուլածնոտայիններ
Ընտանիք Ոզնի-ձկներ
Տեսակ Ոզնի-ձուկ
Լատիներեն անվանում
Diodon hystrix
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ոզնի-ձուկ կամ երկատամ (լատին․՝ Diodon hystrix), ձուլածնոտայինների կարգի ոզնի-ձկների կամ երկատամայինների ընտանիքին պատկանող օվկիանոսային ձկնատեսակ։

Ունի յուրօրինակ դեֆորմացվող ֆիզիոլոգիական կառուցվածք, որի շնորհիվ էլ Օվկիանիայի և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության բնակիչները այս ձուկը փչում են և օգտագործում, որպես յուրօրինակ կրեատիվ փուչիկ։

Օգտագործվում է նաև արդյունաբերության մեջ։ Չինացիները ձկանը չորացնելուց հետո պատրաստում են չինական լապտերներ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսային ձուկ է։ Տարածված է արևադարձային և մերձարևադարձային տաք ջրերում։ Հայտնաբերվել է աշխարհի բոլոր արևադարձային ջրերում, այդ թվում և Միջերկրական ծովում։

Կարող են լողալ մինչև 50 մետր խորություններում։ Առավել շատ են Չինաստանի ափամերձ գոտում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին չափերի կլորավուն ձուկ է։ Միջին չափը կազմում է 40 սմ, սակայն կան նաև այնպիսի առանձնյակներ, որոնց երկարությունը հասնում է մինչև 91 սմ։

Ունեն յուրահատուկ ատամնային կառուցվածք։ Ոզնի-ձկան ատամները միաձուլված են և կազմում են վերին և ստորին յուրատեսակ կտրող թիթեղ՝ ատամ։

Մարմինը պատված է փշերով։ Արևադարձային այս ձկան մարմինը սովորաբար ունի երկարավուն ձև, սակայն կարող է փքվել և լողակները ներս քաշելով դառնալ փշապատ գունդ՝ ոզնու նմանությամբ։ Կենդանու փշերը թունավոր չեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 103 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնի-ձուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնի-ձուկ» հոդվածին։