Շևերնի (դղյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Շևերնի
ChevernySchloss.jpg
Տեսակշատո
Վարչական միավորCheverny?[1]
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[1]
Կառուցված1624
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Jean-Nicolas Dufort de Cheverny? և Jean-Pierre Germain?
Կայքchateau-cheverny.com
Կոորդինատներ: 47°30′1.0000001008091″ հս․ լ. 1°27′29.00000010016″ ավ. ե. / 47.500277777805777646° հս․. լ. 1.4580555555833778° ավ. ե. / 47.500277777805777646; 1.4580555555833778
Château de Cheverny Վիքիպահեստում

Շևերնի դղյակ (ֆր.՝ château de Cheverny) Լուարայի դղյակներից մեկը, Ֆրանսիայի Սոլոն մարզի համանուն համայնքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-16-րդ դարերում Շևերնի բնակավայրին տիրում էին դե Շևերնի կոմսերը: Թագավոր Հենրի 2-րդ Վալուան վերցնում է նրանց հողերը և նվիրում իր սիրուհի Դիանա դե Պուատյեին: Դաստակերտն իր ուշ վերածննդյան ճարտարապետությամբ հիշեցնում է Փարիզի Լյուքսեմբուրգյան պալատին:Դա կապված է նրա հետ, որ դղյակը նախագծել է Ժակ Բուժյեն՝ Սալոմոն դե Բրոսայի աշակերտը, ով ղեկավարել է փարիզյան նստավայրի կառուցումը: Հիմնականն շինարարական աշխատանքները տարվել են 1624 թվականից մինչև 1630 թվականը: Պատվիրատու է հանդիսացել թագավորական կանցլեր Ֆիլիպ Յուրոն: Ինտերիերի ձևավորումն ավարտվել է 1650 թվականին:

1802 թվականին Յուրոյի ժառանգներն ստիպված էին վաճառել կալվածքը, սակայն նապոլեոնյան պատերազմի ավարտից հետո այն վերադարձնում են իրենց ձեռքը: 1914 թվականին շատոյի տերերը Ֆրանսիայում առաջիններից մեկն էին, որ այն բացեցին զբոսաշրջիկների ազատ այցելության համար: Ընտանիքը մինչ օրս շարունակում է տիրել դղյակին:

Այժմեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ միևնույն ընտանիքի ձեռքում անընդմեջ գտնվելուն, Շևերնին Լուարայի դղյակներից ամենալավն է պահպանել իր սկզբնական ինտերիերները, ներառյալ Ֆրանսիայի լավագույն գեղանկարիչների վրձնի գործ հանդիսացող դղյակի տերերի դիմանկարները: Լուարայի դղյակների շարքի այլ դղյակների հետ «Համաշխարհային ժառանգություն» նախագծի շրջանակներում Շևերնին գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ:

Շևերնին հայտնի է իր շնանոցով և շներով կանոնավոր որսերով: Բելգիացի նկարիչ Էրժեի «Թենթենի արկածները» կոմիքսի Մուլենսար դղյակը նկարված է հենց Շևերնի դղյակից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]