Jump to content

Շտեֆան Բանիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շտեֆան Բանիչ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1870(1870-11-23) կամ 1870[1]
ԾննդավայրՍմոլենիցե, Trnava District
Մահացել էհունվարի 2, 1941(1941-01-02)[2]
Մահվան վայրՍմոլենիցե, Trnava District, Սլովակիայի հանրապետություն (1939-1945)
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Չեխոսլովակիա
Մասնագիտությունգյուտարար
 Štefan Banič Վիքիպահեստում

Շտեֆան Բանիչ (սլովեն.՝ Štefan Banič, նոյեմբերի 23, 1870(1870-11-23) կամ 1870[1], Սմոլենիցե, Trnava District - հունվարի 2, 1941(1941-01-02)[2], Սմոլենիցե, Trnava District, Սլովակիայի հանրապետություն (1939-1945)), սլովակ կոնստրուկտոր, գյուտարար։ Հայտնի է իր ստեղծած առաջին բանակային պարաշյուտով[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտեֆան Բանիչը ծնվել է 1870 թվականին Նեշտիխում (այժմ՝ Սմոլենիցե գյուղի մաս), Ավստրո-Հունգարական կայսրություն, գյուղացու ընտանիքում։ Որոշ ժամանակ աշխատել է որպես որմնադիր, այնուհետև լավ աշխատանք գտնելու պատրվակով գաղթել է ԱՄՆ, Փենսիլվանիայում ածխային հանքում աշխատելու հանքափոր։ Հետաքրքրվել է ավիատեխնիկայով։ 1912 թվականին ինքնաթիռի վթարի ականատես լինելուց հետո, Բանիչը 1913 թվականին ստեղծել է պարաշյուտի նախատիպը և ստացել արտոնագիր՝ No. 1,108,484[4]: Պարաշյուտի դիզայնը արմատապես տարբերվում է մյուսներից, այն նման էր մարմնին ամրացված հովանոցի։ Պարաշյուտը Բանիչը փորձարկել է Վաշինգտոնում՝ ցատկելով 15 հարկանի շենքից, 1914 թվականին՝ ինքնաթիռից[5][6]։ Իր արտոնագիրը Բանիչը հանձնել է ԱՄՆ բանակին, մասնավորապես, այն օգտագործվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բանիչը վերադարձել է Չեխոսլովակիա, որտեղ օգնել է ուսումնասիրելու Դրինի քարանձավը[6]։

1997 թվականին Սլովակիայում ծնված և պարաշյուտային սպորտով զբաղվող Սլավո Մուլիկը ստեղծել է Շտեֆան Բանիչի հիմնադրամ[7], որը բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ է շնորհում Բանիչի հիշատակին կազմակերպված միջոցառումներում ներգրավված անհատներին[8]։

2006 թվականին Սլովակիայի ռազմական օդային դեսանտները Բանիչի ծննդավայր Սմոլենիցեում տեղադրել են նրա հուշատախտակը[9]։

Բանիչի անունն է կրում նաև Սմոլենիցեի մոտ գտնվող Տրնավա-Բոլերազ օդանավակայանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 SNK authority file (словацк.)
  3. «Famous Slovaks - Stefan Banic». Heartofeurope.co.uk. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  4. «Patent US1108484 - Parachute». Google Patents. Google.com.au. 1914 թ․ հունիսի 3. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  5. "100 years ago Banic received a patent for his parachute" ("Pred 100 rokmi získal Štefan Banič patent na svoj padák"), 24.08.2014, cas.sk (Slovak)
  6. 6,0 6,1 «Štefan Banič, Konštruktér, vynálezca-(Stefan Banic, Designer, Inventor)» (Slovak). Slovenská akadémia vied, obituary. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. "Radoslav "Slavo" Mulik, obituary
  8. "11th annual Banic Memorial Boogie set" Արխիվացված 2020-10-03 Wayback Machine, June 27, 2002
  9. "Banic: The inventor of the parachute", osobnosti.sk (Slovak)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեֆան Բանիչ» հոդվածին։