Շտալունպյոնենի մարտ
Թվական | 1914 թվական օգոստոսի 17 |
---|---|
Մասն է | Արևելյան ճակատ |
Վայր | Շտալունպյոնեն Արևելյան Պրուսիա |
Հակառակորդներ | |
Ռուսական կայսերական բանակ | Գերմանական կայսերական բանակ |
Հրամանատարներ | |
Պավել Ռեննենկամպֆ Ալեքսանդր Սամսոնով | Մաքսիմիլան ֆոն Պրիտվեց |
Կողմերի ուժեր | |
84000 | 16000 |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Շտալունպյոնենի ճակատամարտ տեղի է ունեցել 1914 թվականին օգոստոսի 17-ին։ Այս մարտն Առաջին համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի Արևելա-Պրուսական գործողության (1914 թվական) ընթացքում ռուսական բանակի առաջին մարտն էր ընդդեմ գերմանական բանակի։ Չնայած ռուսական ուժերը մոտ հինգ անգամ գերազանցում էին գերմանական ուժերին (ռուսական 84000-անոց զորքը կռվում էր 16000-անոց գերմանական զորքի դեմ) ռուսական բանակը պարտություն կրեց, սակայն շարունակեց հետագա առաջընթացը իսկ գերմանական զորքերը նահանջեցին Գումբիննեն։ Սա Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանացիների առաջին հաղթանակն էր Արևելյան ճակատում։ Սակայն նահանջը սովորաբար դիտվում է որպես պարտություն և գերմանական բանակի նահանջը կարող է դիտվել որպես ռուսական բանակի հաղթանակ։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Պրուսիա ներխուժելու համար ռուսական հրամանատարությունն առանձնացրեց երկու զորք՝ գեներալներ Ռեննենկամպֆի և Սամսոնովի գլխավորությամբ։ Առաջին զորքին հանձնարարված էր դուրս գալ օգոստոսի 14-ին, անցնել սահմանը օգոստոսի 17-ին, շրջանցել Մազուրյան լիճը հյուսիսային հատվածից և կտրել գերմանացիներին Քյոնիսբերգից։ Երկրորոդ զորքը պետք է դուրս գար օգոստոսի 16-ին, անցներ սահմանը օգոստոսի 19-ին, շրջանցեր լիճն արևմուտքից և թույլ չտար գերմանական զորքի նահանջը Վիսլայից։
Համաձայն գերմանական գլխավոր շտաբի Անտանտի դեմ պատերազմի ընդհանուր ռազմավարական ծրագրի գերմանական բանակի գլխավոր ուժերը՝ 102 դիվիզիա (7 զորք) պատերազմի սկզբում ուղղված էին Արևմտյան ճակատ՝ Ֆրանսիայի դեմ, իսկ Ռուսաստանի դեմ թողնելով ընդամենը մեկը՝ ութերորդ զորքը։ Այդ զորքի հրամանատարը գեներալ-գնդապետ Մաքսիմիլան ֆոն Պրիտվեցը որոշում է պաշտպանություն ծավալել Անգրապա գետի լայնությամբ (ծրագրավորվում էր գետի տարածքում պարտության մատնել Ռեննենկամպֆին իսկ հետո շարժվել դեպի հարավ Սամսոնովի դեմ։
Ռազմական գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանի արևելյան հատվածի պաշտպանությունը հանձնարարված էր առաջին բանակային կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գերման ֆոն Ֆրանսուայի։ Ֆրանսուան սկսեց գործել իր հայեցողությամբ առանց հաշվի առնելու Մաքսիմիլան ֆոն Պրիտվեցի հրամանները։ Օգոստոսի 17-ին առաջին բանակային կորպուսը գրոհեց Շտալունպյոնենում գտնվող ռուսական առաջին բանակի դիրքերի վրա։ Առանձին կորպուսների միջև թույլ կորդինացիայի պատճառով սահմանի հատումը տեղի ունեցավ տարբեր ժամանակներում։
Օգոստոսի 17-ի գիշերը Գերման ֆոն Ֆրանսուան հաղորդագրություն ստացավ Վիշտենցի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման վերաբերյալ։ Երկրորոդ հետևակային դիվիզային հրամանատար գեներալ ֆոն Ֆալկը զորքերը բերեց մարտական պատրաստվածության։ Գեներալ Պաշենի երկրորդ բրիգադը հարձկվեց երկաթուղուց հարավ իսկ գեներալ-մայոր ֆոն Տրոտաի առաջին բրիգադը հարձակվեց հյուսիսից։
Կեսօրին ռուսները սկսեցին սպառնալ շրջափակման երկու թևի գերամանական դիվիզիաներին։ Մարտի մեջ էին մտել գրենադերական գունդը հրետանային գնդի միավորումների հետ։ Ընդհանուր ջանքերով ռուսների առաջխաղացումը կասեցվեց։ Օգոստոսի 17-ին Պրիտվեցը հրամայեց Ֆրանսուային շտապ զորքերը դուրս բերել Գումբիննենից, քանի որ առաջին կորպուսի գործողությունները չէին համապատասխանումը ընդհանուր ռազմական գործողությունների պլանին։ Այս հրամանը գեներալ Ֆրանուսուան անտեսեց և մարտը շարունակվեց։
Օգնող ուժերի ժամանումից հետո հարավային թևում ռուսերին զգալի հարված հասցվեց։ Երեկոյան գերմանացիները ռուսները ետ շպրտեցին երկաթուղուց հարավ իսկ ռուսների քսանյոթերորոդ հետևակային դիվիզիան ծանր կորուստներ կրելով հետ նահանջեց կորցնելով շուրջ 6600 մարդ։ Հյուսիսային թևում Բիլդերվայնչենի երկու կողմից ռուսները համառ դիադրություն ցույց տվին սակայն առաջին հետևակային դիվիզիան մինչ մութն ընկնելը դիմադրեց ռուսների բոլոր հարձակումներին։ Հարավային թևում հաղթանակից հետո գեներալ Ֆրանսուա մտադիր էր մյուս օրը հյուսիսիային թևում մարտի մեջ մտցնել երրորդ հետևակային բրիգադին և հասնել վճռական հաղթանակի։ Սակայն դրան հետեց Պրիտվեցի նոր հրամանը, ըստ որի պետք էր զորքերը դուրս բերել Գումբիննենի շրջանից։ Օգոստոսի 17-ի երեկոյան գեներալ Ֆրանսուան այնուամենայնիվ ենթարկվեց հրամանին։ Չնայած նահանջին գեներալ Ֆրանսուան իրեն հաղթող էր զգում թշնամու գրեակշռող ուժերի նկատմամբ։ Առաջին կորպուսի կորուստները կազմեցին 1200 մարդ (սպանված, վիրավորված, անհետ կորած)։ Գերմանական առաջին կորպուսի նահանջի ժամանակ ռուսները հետապնդում չիրականացրեցին։
Այսպիսով ըստ գերմանական կողմի օգոստոսի 17-ի նահանջը մարտավարական բնույթ էր կրում։ Պրիտվեցը որոշեց Անգրեպա գետի սահմանով պարտության մատնել ֆոն Ռեննենկամպֆի հրամանատարության տակ գտնվող ռուսական առաջին բանակին, իսկ հետո իր բանակը շրջել Սամսոնովի բանակի դեմ։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտալունպյոնենի մարտում գերմանական առաջին բանակային կորպուսը հասավ զգալի մարտավարական հաջողությունների համեմատաբար փոքր կորուստներով շուրջ 1200 սպանված և վիրավոր, որոնցից 84-ը ռուսներին գերի ընկան։ Ռուսական ուժերը զգալի կորուստներ կրեցին. 619 սպանված, 2382 վիրավոր, 4466 անհետ կորած (նրանց մեծ մասը գերի էին ընկել գերմանացիներին)։ Ամենամեծ կորուստներ բաժին են ընկնում քսանյոթերորդ հետևակային դիվիզիային, որը 6664 զինվոր կորցրեց։ Գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց Օրենբուրգի 105-րդ հետևակային գունդը։
Չնայած իր հաջողությանը առաջին գերմանական կորպուսը մնաց ծանր վիճակում. ռուսական ուժերը թեև զգալի վնասներ էին կրել, սակայն առաջվա նման ունեին զգալի և աճող թվային առավելություն։ Այս իրավիճակում Ֆրանսուան ստիպված էր նահանջել, սակայն ոգևորված իր հաջողությամբ նա համոզեց Պրիտվեցի ճակատամարտը սկսել մի քանի օր հետո Գումբիննենում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зайончковский, Андрей Медардович Первая мировая война. — СПб: Полигон, 2000. — 878 с. — ISBN 5-89173-082-0
- История Первой мировой войны 1914—1918 гг. / под редакцией И. И. Ростунова. — М.: Наука, 1970. — Т. в 2-х томах. — 25 500 прим.
- Бэзил Лиддел Гарт 1914. Правда о Первой мировой. — 1. — М.: Эксмо, 2009. — С. 480. — (Перелом истории). — 4300 прим. — ISBN 978-5-699-36036-9
- Gilbert, Martin (1994). The First World War: A Complete History. New York: Henry Holt and Company. ISBN 080501540X.