Գումբիննենի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գումբիննենի ճակատամարտ
Առաջին համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատ

Արևելյան ճակատը 1914 թվականի օգոստոսի 17-ից 23-ը։
Թվական Օգոստոսի 20, 1914
Վայր Գումբիննեն, Արևելյան Պրուսիա (այժմ Գուսև, Ռուսաստան)
Արդյունք Ռուսաստանի հաղթանակ, Գերմանիայի պարտություն
Հակառակորդներ
Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հրամանատարներ
Մաքսիմիլիան ֆոն Պրիտվից
Ավգուստ ֆոն Մակենզեն
Պաուլ ֆոն Ռեննենկամպֆ
Ալեքսանդր Սամսոնով
Կողմերի ուժեր
8-րդ բանակ (148,800 զինվոր) 1-ին բանակ (192,000 զինվոր)
Ռազմական կորուստներ
1,250 սպանված, 6,414 վիրավոր
6,943 գերի ընդամենը` 14,607[1]
18,839 սպանված, վիրավոր, անհետ կորած[2]

Գումբիննենի ճակատամարտը տեղի է ունեցել Գերմանական կայսրության զինված ուժերի նախաձեռնությամբ 1914 թվականի օգոստոսի 20-ին, երբ գերմանացիները անցան հարձակման Արևելյան ճակատով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հարձակվողների շտապելու պատճառով ճակատամարտում հաղթանակ տարավ Ռուսական բանակը։

Ճակատամարտից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի բռնկումից հետո Մաքսիմիլիան ֆոն Պրիտվիցի գլխավորած 8-րդ բանակը մնաց Արևելյան Պրուսիայում առանց որևէ գործողության, քանի որ գերմանացիների ուշադրությունը կենտրոնացված էր Արևմտյան ճակատում Ֆրանսիայի դեմ համաձայն Շլիֆենի նախագծի։ Այնուհետև ռուսները ուժեղացրեին իրեն ճնշումը և Մաքսիմիլիանը ստիպված էր նահանջել Վիստուլա գետի մոտ։.

Ութերորդ բանակը կազմավորվեծ էր չորս կորպուսից` I կորպուս (Հերման ֆոն Ֆրանսուա), XVII կորպուս (Ավգուստ ֆոն Մակենզեն), I պահեստային կորպուս (Օտտո ֆոն Բելով) և XX կորպուս (Ֆրիդրիխ ֆոն Շոլց), գումարած 1-ին հեծելազորային դիվիզիան։ Նրանց դիմադրում էր ռուսական 1-ին (Պաուլ ֆոն Ռեննենկամպֆ) և երկրորդ բանակները (Ալեքսանդր Սամսոնով)։ Ռուսները ունեին մեծ առավելություն, սակայն նրանց չէր բավականացնում մթերքը և սնուցման ուղիները[3]։

Ֆրանսուան գտնում էր որ գերմանական ռազմատեխնիկան ունի մեծ առավելություն և նրանք հաջողության կհասնեն եթե գրոհեն։ Օգոստոսի 17-ին նա առանց հրամանի արդեն հարձակվել էր ռուսական 1-ին բանակի վրա Ստալուպյոնենի ճակատամարտում։ Դրանից հետո նրա կորպուսը նահանջեց Գումբիննեն, իսկ իր կորպուսը ունեցավ 5.000 զինվորի կորուստ, սակայն ռուսներից վերցրել էր 3.000 գերի։

Գերմանացիների գրոհ և նահանջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտի քարտեզը և գերմանացիների նահանջը:

Այս հաջողությունից հետո Ֆրանուան համուզեց Պրիտվիցին սկսել գրոհել ռուսական Առաջին բանակի ուղղությամբ, մինչ Երկրորդ բանակը գտնվում էր հեռու հարավում։ Ֆրանսուան պնդում էր, որ իր զինվորները, որոնցից շատերը ծնունդով Արևելյան Պրուսիայից էին, ավելի լավ էին ծանոթ տեղանքին քան ռուսները և դա մեծ առավելություն կտա գերմանացիներին։ Ռադիո հաղորդագրությունը գաղտնազերծված չէր, և կարող էին լսել ռուսները[4]։

Պրիտվիցը այնուամենայնիվ որոշեց գրոհել իր 150.000-անոց բանակով ռուսների 200.000-անոց բանակի դեմ։ Այս որոշմանը դեմ էր գլխավոր շտաբի պետ Հելմուտ ֆոն Մոլտկե կրտսեր, ով կենտրոնացել էր Արևմտյան ճակատի վրա և հրամայել էր, ռազմական գործողություններ չիրականացնել Արևելյան ճակատում մինչև Ֆրանսիայի պարտությունը։

Օգոստոսի 19-ին ռուսական հեծելազորը կռվի բռնվեց գերմանական հետևակային ստորաբաժանումների հետ Գումբիննենից դուրս։ Նահանջելու փոխաերն ռուսները գործի դրեցին իրենց հրետանին և շարունակեցին կռիվը ետ շպրտելով գերմանացիներին։ Այնուամենայնիվ ռուսները ստիպված էին նահանջել` 400 զինվորի կորուստ տալուց հետո, բացի այդ նրանք ծախսեցին մեծ քանակությամբ ռազմամթերք։ Սա ազդանշան եղավ Ֆրանսուայի համար, ով հորդորեց Պրիտվիցին սկսել գրոհել մյուս օրը։ Պրիտվիցի համաձայնությամբ Ֆրանսուան սկսեց շարժել I կորպուսը գիշերով, նրանց միացավ 1-ին հեծելազորային դիվիզիան։

Օգոստոսի 20-ին ժամը 04:00-ի սահմաններում I կորպուսը հարձակվեց ռուսական 28-րդ դիվիզիայի վրա, որը սկսեց պաշտպանվել հրետանու օգնությամբ։ Այնուամենայնիվ ռուսներին միշտ չէր բավականացնում սպառազինությունը և շուտով նրանք ծախսեցին ամբողջ հրետանին։ Նրանց փոխարինեց գերմանական հրետանին, որը կրակում էր 8 կմ հեռավորությունից[5]։ Պաշտպանական գիծը ռուսները կարողացան պահել երբ նրանց օգնության հասավ 29-րդ դիվիզիան և ճակատամարտը մտավ փակուղի։

Հարավում Մակենզենի XVII կորպուսը և Բելովի I պահեստային կորպուսը դեռ շարժվում էր առաջ և չէր դիրքավորվել։ Ֆրանսուայի գործողությունների մասին իմանալով Մակենզենը հարձակվեց ռուսների III կորպուսի վրա, սակայն Բելովի զորքերը չմիացան նրանց մինչև երեկո։ Ռուսները քաջատեղյակ էին գերմանացիների պլաններին և նախօրոք ծանր հրետանին կենտրոնացրել էին այստեղ։ Գերմանացիների առաջին գրոհը հաջող էր, սակայն նրանց դիմավորեց ռուսական հրետանու կրակը և ռուսները կարողացան շրջափակել նրանց և վերցնել 6.000 գերի[5]։

Պրիտվիցը հասկացավ որ ճակատամարտը մտել է փակուղի և իր զորը կարող է մնալ Ռեննենկոմպֆի և Սամսոնովի բանակների արանքում և շրջափակվել, նա որոշեց հրամայել նահանջել[6] Պրիտվիցը մատնվեց խուճափի և նահանջեց մինչև Վիստուլա գետ` թողնելով Արևելյան Պրուսիան ռուսներին։

Հելմուտ ֆոն Մոլտկեի արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիտվիցի գործողությունները զայրացրեցին Մոլտկեին, ով համարեց, որ Բեռլինը այժմ գտնվում է վտանգի տակ այս պարտությունից հետո։ Մոլտկեն հետացերց Պրիտվիցին և նրա տեղակալ Ոալդերսիին` նրանց տեղը նշանակելով Պաուլ ֆոն Հինդենբուրգին և Էրիկ Լուդենդորֆին[7][8]։ Բացի այդ նա տեղափոխեց երեք կորպուսները և հեծելազորի դիվիզիան Արևմտյան ճակատ։

Չնայած ռուսների տարած հաղթանակին, պատերազմի ընթացքի վրա ճակատամարտը չազդեց, արդյունքում Հինդենբուրգի և Լուդենդորֆի գլխավորած գերմանական բանակը կարողացավ փայլուն հաղթանակ տանել Տաննենբերգի ճակատամարտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tannenberg 1914,(2005) p. 29.
  2. Tannenberg 1914, Warszawa, 2005; p. 32
  3. Tuchman, Barbara (1994). The Guns of August. էջ 266.
  4. Neiberg, Michael S.; Jordan, David (2008). The Eastern Front, 1914-1920: from Tannenberg to the Russo-Polish War. Amber. էջեր 36-37. ISBN 9781906626112.
  5. 5,0 5,1 The Battle of Gumbinnen, 1914
  6. The Battles of Stalluponen and Gumbinnen
  7. Showalter, "Even Generals Wet Their Pants: The First Three Weeks in East Prussia, August 1914"
  8. Neiberg, Michael S.; Jordan, David (2008). The Eastern Front, 1914-1920: from Tannenberg to the Russo-Polish War. Amber. էջեր 37. ISBN 9781906626112.