Շուշիկ Գրիգորյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | մայիսի 20, 1917 |
|---|---|
| Ծննդավայր | Հինշեն, ԽՍՀՄ |
| Մահացել է | 1996 |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
| Աշխատավայր | Բաքվի պետական հայկական թատրոն և Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Շուշիկ Սարգսի Գրիգորյան (մայիսի 20, 1917, Հինշեն, ԽՍՀՄ - 1996, Երևան, Հայաստան), խորհրդային հայ դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1979)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուշիկ Գրիգորյանը ծնվել է 1917 թվականի մայիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հինշեն գյուղում։ Բեմական գործունեությունն սկսել է 1935 թվականից՝ Բաքվի հայկական թատրոնում։ 1939 թվականին, ավարտելով տեղի թատերական ուսումնարանը, տեղափոխվել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոն[1]։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հեղինակ | Ներկայացում | Դեր |
|---|---|---|
| Գաբրիել Սունդուկյան | Էլի մեկ զոհ | Բարբարե |
| Տ․ Վարդազարյան | Ադելաիդան նորահարս | Ադելաիդա |
| Ալեքսանդր Շիրվանզադե | Նամուս | Շպպանիկ |
| Ալեքսանդր Շիրվանզադե | Չար ոգի | Շուշան |
| Ալեքսանդր Շիրվանզադե | Մորգանի խնամին | Նատաշա |
| Ա. Պապայան | Աշխարհն, այո, շուռ է եկել | Նուբար |
| Ալեքսանդր Օստրովսկի | Հորձանուտ | Աննա |
| Մաքսիմ Գորկի | Քաղքենիներ | Ակուլինա |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1989 | Աճպարար | դրվագ |
| 1989 | Մենավոր ընկուզենին | Մարիամ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն ։ ՀԵՏԱԴԱՐՁ…». archive.li. 2016 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.