Շուշիի կենտրոնական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

(Շուշիի կենտրոնական գրադարան)
ԵրկիրԱրցախ
Տեսակգրադարան
Հիմնվել է1992
ՏեղադրությունՇուշի
Հավաքածուներ
Չափ18762
Այլ տվյալներ
ՏնօրենԺասմեն Գաբրիելյան

Շուշիի կենտրոնական գրադարան, մշակութային հիմնարկ Արցախի Շուշի քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը գործում է 1992 թվականի սեպտեմբերի 1-ից։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1993 թվականին։ Գրադարանի մասնաշենքը գտնվում էր կիսավեր, անմխիթար վիճակում, սակայն աշխատակիցների շնորհիվ շենքը մաքրվել է պատերազմի հետքերից, հավաքվել է որոշակի քանակությամբ գրականություն և գրադարանը իր դռներն է բացել ընթերցողների առաջ։

2010 թվականի մայիսից մինչև նոյեմբերի 15«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Շուշիի կենտրոնական գրադարանը վերանորոգվել և նոր տեսք է ստացել, կահավորվել է հիմնադրամի կողմից տրամադրված կահույքով։ 2011 թվականի մայիսի 26-ին տեղի է ունեցել Շուշիի ԿԳ-ի վերանորոգված շենքի հանդիսավոր բացումը[1][2]։ Գրադարանը երկհարկանի, մեկ հարկանի մասնաշենքերից կազմված կառույց է՝ 624 2 մետր ընդհանուր մակերեսով։

Ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի ԿԳ-ի գրքային ֆոնդը կազմում է 18762 կտոր գիրք։ Գրադարանը համալրվել է հիմնականում նվիրատվության կարգով Հոկտեմբերյանից, Եղեգնաձորից, «Կանչ» թերթի կողմից, Շենգավիթից, Հրայր Ուլուբաբյանի կողմից բերված գրականությամբ, Երևանից Անի և Զեփյուռ Բատիկյաններից, ՀԱԳ-ից, ՀՀ տարբեր շրջաններից, ԼՂՀ գրողների միությունից, «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների Գ.Մելիքյանի հիմնադրամ»-ից, ԼՂՀ մշակույթի և հարցերի նախարարության կողմից, Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանից, Հայդուկ Շամլեանի հեղինակային գրքերից, Թաթուլ Հակոբյանից, «Սիվիլիթաս» հիմնադրամից, Արշակ Գյումրյանից, Մարգարիտա Պետրոսյանից, Շուշիի շրջվարչակազմի ղեկավար՝ Վ. Կասյանի կողմից, Շուշիի քաղաքապետ ՝ Ա. Սարգսյանի կողմից և այլ նվիրյալ անհատներից, ինչպես նաև նախահաշվով գրադարանին տրամադրված գումարով։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի ԿԳ-ի կողմից կատարվել են բազմաբնույթ միջոցառումներ՝գրքային ցուցահանդեսներ, գրական- գեղարվեստական ցերեկույթներ, բանավեճեր, զրույցներ, գրքի քննարկումներ, հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ։ Գրադարանը համագործակցում է Շուշիի դպրոցների և մշակութային օջախների հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]