Շուշանիկ Իսկանդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշանիկ Իսկանդարյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1945(1945-09-09) (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներաժիշտ, կոմպոզիտոր և երաժշտագետ
ԱշխատավայրԿոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Շուշանիկ (Սուսաննա) Արմենի Իսկանդարյան(սեպտեմբերի 9, 1945(1945-09-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, կոմպոզիտոր։ Հայատանի կոմպոզիտորների միության անդամ (1982), Ազատ Մանուկյանի թոռը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշանիկ Իսկանդարյանը ծնվել է Երևանում, 1945 թվականի սեպտեմբերի 9-ին։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատմա-տեսական (1969, Ա. Բարսամյանի դասարան) և կոմպոզիցիայի (1980, Էդվարդ Միրզոյանի դասարան) բաժինները։

1967-1994 թվականներին դասավանդել է Երևանի Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում, 1994-1997 թվականներին՝ էստրադային և ջազային արվեստի քոլեջում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մանկական ալբոմ», (1979)
  • «Վարիացիաներ» (1980), դաշնամուրի համար
  • «Պիես» (1981), լարային քառյակի համար
  • «Պոեմ» (1988), թավջութակի և դաշնամուրի համար[2]
  • «Մտորում», «Խաղ» երկմասանի պիես, (1989)
  • «Ողջույն ազատ Հայաստանին», (1996)
  • «Երգ խաղաղության մասին» (1988, խոսք՝ Ե. Պետրոսյանի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։