Շոթա Մանագաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Շոթա Մանագաձե
վրաց.՝ შოთა მანაგაძე
Ծնվել է1903 մարտի 19
ԾննդավայրՔութայիս
Մահացել էհուլիսի 21, 1977(1977-07-21) (տարիքը 74)
Մահվան վայրԹբիլիսի
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Գործունեության տարիներ1942-1976
Ազգությունվրացի
Մասնագիտացումռեժիսոր
ՊարգևներՎրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
IMDbID 0541253

Շոթա Մանագաձե (վրաց.՝ შოთა მანაგაძე, 19 մարտի, 1903, Քութայիս - 21 հուլիսի, 1977, Թբիլիսի), վրացի ռեժիսոր։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1966

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոթա Մանագաձեն ծնվել է 1903 թվականի մարտի 19-ին Քութայիսում։

Սովորել է Թբիլիսիի համալսարանում: 1926 թվականին ավարտել է Ջաբադարի թատերական ստուդիան Թիֆլիսում, իսկ 1938 թվականին՝ Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։

1927—1928 թվականներին եղել է Քութայիսի դրամատիկական թատրոնի ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, 1929—1931 թվականներին՝ Թբիլիսիի Աշխատավոր երիտասարդության թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 1932 թվականին Շոթա Մանագաձեն որպես գլխավոր ռեժիսոր աշխատել է Վրաստանի Կարմիր բանակի թատրոնում, իսկ 1934—1936 թվականներին եղել է Հանրապետական Աշխատավոր երիտասարդության թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։

1938 թվականից Շոթա Մանագաձեն որպես կինոռեժիսոր աշխատել է Թբիլիսիի կինոստուդիայում (ավելի ուշ վերանվանվել է «Վրացֆիլմ»)։

Շոթա Մանագաձեն մահացել է 1977 թվականի հուլիսի 21-ին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1942 — Կամուրջ
  2. 1945 — Անսաստ հարևաններ
  3. 1955 — Վրացական բալետի վարպետներ (ֆիլմ-ներկայացում)
  4. 1957Վերջինը Սաբուդարայից
  5. 1959Ծաղիկ ձյան վրա
  6. 1961 — Բարի մարդիկ
  7. 1963 — Ո՞վ կթամբի ձիուն
  8. 1965 — Խևսուրյան բալլադ
  9. 1968 — Խաչված կղզի
  10. 1969 — Սպասում
  11. 1971Քո ձեռքերի ջերմությունը
  12. 1976 — Մաքուր ջրի քար

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համամիութենական կինոփառատոնի մրցանակակիր «Երկրորդ մրցանակ գեղարվեստական ֆիլմի համար» անվանակարգում (1958 թվական)
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1966 թվական)
  • Վրաստանի կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (1974 թվական)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]