Ծաղիկ ձյան վրա
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մյուզիքլ մելոդրամա կատակերգություն |
Թվական | 1959 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Շոթա Մանագաձե |
Սցենարի հեղինակ | Գեորգի Գելովանի Գրիգորի Կոլտունով |
Դերակատարներ | Լևան Անտաձե Ջուլիետա Վաշակմաձե |
Օպերատոր | Ֆելիքս Վիսոցկի |
Երաժշտություն | Ռևազ Լագիձե |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 70 րոպե |
Ծաղիկ ձյան վրա (վրաց.՝ ყვავილი თოვლზე, Ղվավիլի թովլզե), 1959 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ՝ երաժշտական կատակերգություն[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կախաբեր Կախաբերիձեն ավարտել է ինստիտուտն ու պատրաստվում է մեկնել գյուղ՝ աշխատելու որպես անասնաբույժ; Սակայն սիրահարվում է էստրադային երգչուհի Նելլի Ջանդիերիին և մնում քաղաքում։ Կախաբերը դառնում է Նելլի ու նրա չորս քույրերի երաժշտական խմբի ադմինիստրատոր։
Կախաբերը չի էլ նկատում, որ Նելլին ու նրա քույրերը բացահայտ ծաղրում են իրեն, և շարունակում է փութաջան աշխատել նրանց համար։ Հայտնի չէ, թե որքան կշարունակվեր դա, եթե Կախաբերը չհանդիպեր դերձակուհի Ցիցինոյին, ով եկել է մասնակցելու դահուկավազքի մրցումներին։ Այս ծանոթությունը Կախաբերին ստիպում է հասկանալ, որ Նելլին իրեն չի սիրում, և նրա հանդեպ տածած իր զգացմունքն էլ արդեն մարել է։
Կախաբերը վերադառնում է անասնաբույժի իր աշխատանքին։ Ցիցինոն պարտվում է մրցության ժամանակ, սակայն ցանկացած մրցանակից ավելի կարևոր է երջանկություն բերող այն ալ ծաղիկը, որ Կախաբերը քաղել էր լեռներում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լևան Անտաձե - Կախաբեր Կախաբերիձե
- Ջուլիետա Վաշակմաձե - Ցիցինո
- Նատաշա Կոբախիձե - Նելլի Ջանդիերի
- Գեորգի Գաբելաշվիլի
- Կոտե Դաուշվիլի
- Բուխուտի Զաքարիաձե
- Իրակլի Նիժարաձե
- Ալեքսանդր Օմիաձե
- Մեգի Ցուլուկիձե
- Ռեզո Խոբուա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ծաղիկ ձյան վրա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ծաղիկ ձյան վրա» Archived 2015-09-24 at the Wayback Machine. ֆիլմը «Վրաց ազգային կինեմատոգրաֆի» կայքում (անգլ.)(վրաց.)
- «Ծաղիկ ձյան վրա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- «Ծաղիկ ձյան վրա» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|