Jump to content

Շնաձկների հարձակում Շարմ էլ Շեյխում (2010)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնաձկների հարձակում Շարմ էլ Շեյխում (2010)
Թվական2010 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը
ՎայրՆաամա բեյ, Շարմ էլ Շեյխ, Հարավային Սինայ, {{{2}}} Եգիպտոս
Վնասվածքներ4
Մահ(եր)1

Շնաձկների հարձակում Շարմ էլ Շեյխում (արաբ․՝ هجمات أسماك القرش في شرم الشيخ‎‎), 2010 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Կարմիր ծովի լողափերում լողացող զբոսաշրջիկների վրա շնաձկների սերիական հարձակումներ, որոնք գրանցվել են Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքի Նաամա բեյ թաղամասում[1]։ Հարձակումների հետևանքով Ռուսաստանի Դաշնության երեք (48, 54 և 70 տարեկան) ու Ուկրաինայի մեկ քաղաքացի (49 տարեկան) ստացել են մարմնական լուրջ վնասվածքներ՝ որոշ դեպքերում հանգեցնելով վերջույթների անդամահատման։ 2010 թվականի դեկտեմբերի 5-ին Գերմանիայի 71-ամյա քաղաքացին էլ զոհվել է ստացված վնասվածքներից։ Տեղի ունեցածը լայնորեն լուսաբանվել է ռուսալեզու և միջազգային լրատվամիջոցների կողմից։ Ռուսական լրատվամիջոցները տեղի ունեցածն անվանել էին «աննախադեպ», իսկ Ռուսաստանի առաջին ալիքի «Թող խոսեն» (ռուս.՝ Пусть говорят) թոք շոուն իր հաղորդումներից մեկը նվիրել է այս դեպքերին[2]։

Հնարավոր պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շարմ էլ Շեյխի քարտեզը։ Հարձակումը տեղի է ունեցել Նաամա բեյ թաղամասում, որը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում, օդանավակայանից դեպի հարավ և Հին քաղաքից դեպի հյուսիս։

Օվկիանոսագետները տարբեր պատճառներ են առաջ քաշել, որոնք կարող էին շնաձկներին (կամ շնաձկանը) հրահրել հարձակվել մարդկանց վրա։ Հարավային Սինայի նահանգապետ Մուհամմադ Աբդել Ֆադիլ Շուշան, որպես պատճառ, նշել էր տարբեր կենդանիների տեղափոխմամբ զբաղվող բեռնատար նավերից դեպի ծով սատկած կենդանիներ լցնելը[3]։ «Ստորջրյա արշավախմբեր» ասոցիացիայի ղեկավար Օլեգ Բոժոկը շնաձկների հարձակման հնարավոր պատճառների թվում նշում է նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին Կարմիր ծովի անսովոր տաք ջուրը, որը շնաձկների մոտ ուտելու անհագ ցանկություն է առաջացնում[4], իսկ ջրի ջերմաստիճանի նվազման ժամանակ շնաձկները հեռանում են Շարմ էլ Շեյխի մերձափնյա հատվածներից։ Այդպիսով, ձմեռային ամիսներին սառը ջրերում շնաձկներին հանդիպման հավանականությունը բավականին ցածր է։

Սինայի թերակղզու բնական արգելոցների տնօրեն Մոհամեդ Սալեմը հնարավոր պատճառների թվում նշում է նաև անվերահսկելի ձկնորսությունը[5] և շնաձկների կերակրումը[6]։ Շնաձկների կերակրման տեսանյութը ցուցադրվել է Nat Geo Wild-ով և դարձել դայվինգի հրահանգիչների դեմ քրեական գործի նյութերից մեկը, որոնք զբաղվում էին դրանով։ Նահանգապետ Շուշան չի բացառել նաև, որ դա կարող էր լինել նաև «Մոսադի» հնարավոր սադրանքը, որը մարդակեր շնաձկներին արձակում է ծով՝ Եգիպտոսի զբոսաշրջային արդյունաբերության կործանման նպատակով[3]։

Եգիպտոսի հանգստավայրերում հանգստացողների վրա շնաձկների վրա հարձակման նախկին դեպքերի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի՝ Կարմիր ծովի ափին գտնվող հանգստավայրերում մարդկանց վրա շնաձկների հարձակման նախկին դեպքերի վիճակագրությունը խոսում է այն մասին, որ 2010 թվականի դեպքերը ամենևին էլ միակը չեն, իսկ լրատվամիջոցներում հիստերիայի զարգացումը տեղի ունեցածին անհամաչափ էր։

  • 2004 թվականի փետրվարին շնաձուկը Շարմ էլ Շեյխում հարձակվել է Էստոնիայից զբոսաշրջիկների վրա[7]։
  • Նույն տարվա հուլիսին շնաձուկը Դահաբում պոկել է Շվեյցարիայից մի զբոսաշրջիկի դաստակը[7]։
  • 2007 թվականի աշնանը շնաձուկը կծել էր ռուսաստանցի 18-ամյա աղջկա ոտքը[8]։
  • 2009 թվականի հունիսին Մարսա Ալամում շնաձուկը սպանել էր Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկին[9]։

2010 թվականի դեկտեմբերի 16-ին մակեդոնական MINA լրատվական գործակալությունը (macedoniaonline.eu) կատակ էր տարածել այն մասին, որ, իբր, հարբած սերբը, աշտարակից ցատկելով ջուրը, ընկել է այն շնաձկան գլխի վրա, որը հարձակվել էր մարդկանց վրա։ Դեկտեմբերի 19-ին կատակը վերատպել էր «New York Post» թերթը։ Անսովոր «մարդասպան-շնաձկան» մահը անմիջապես տարածվել էր ողջ աշխարհում, այդ թվում Ռուսաստանում, որտեղ «լրացուցիչ մանրամասներ» էին ավելացրել դրան[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Юлия Смирнова (2010 թ․ դեկտեմբերի 1). «На российских туристов в Шарм-эль-Шейхе напали акулы». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  2. «Красное Красное море. Пусть говорят. Выпуск от 07.12.2010». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 Ариэ О'Салливан (2010 թ․ դեկտեմբերի 8). «Египет: возможно, за нападениями акул стоят козни Израиля». Inopressa. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  4. «Очередное нападение акулы у берегов Шарм-эль-Шейха — погибла туристка из Германии». Первый канал. 2010 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  5. Надим Зуауи (2010 թ․ դեկտեմբերի 1). «Нарушение экосистемы спровоцировало нападение акул в Красном море». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  6. Александр Милкус, Юлия Смирнова (2010 թ․ դեկտեմբերի 7). «Акулу-людоеда в Шарм-эль-Шейхе прикормили баранами?». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  7. 7,0 7,1 «Океанская акула напала на купальщицу в Дахабе». Travel.Ru. 2004 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  8. Евгения Томсон (2007 թ․ հոկտեմբերի 31). «Акула страны фараонов». Экспресс-газета. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  9. «В Египте акула убила туриста из Германии». Лагуна акул. 2015 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  10. «История про пьяного серба, случайно убившего акулу, оказалась шуткой». РИА Новости. 2010 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.