Հին քաղաք (Շարմ էլ Շեյխ)
Հին քաղաք, Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքի ամենահին թաղամասերից մեկը։ Գտնվում է քաղաքի հարավային հատվածում։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Շարմ էլ Շեյխի հարավարևմտյան հատվածում, Շարմ էլ Մայա ծովածոցի շրջանում։ Հին քաղաքի շրջանում է գտնվում Շարմ էլ Շեյխի գլխավոր նավահանգիստը։ Բացի այդ, այս թաղամասով է անցնում նաև միջպետական նշանակության ավտոմայրուղին, որը հասնելով քաղաքի հարավային սահմանագիծ հատվում է հսկիչ-անցագրային կետի հետ։
Հանրային նշանակության օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին քաղաքը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ Շարմ էլ Մայա ծովածոցի մոտ։ Թաղամասն ունի մասնավոր և հանրային բազմաթիվ լողափեր։ Այստեղ տեղակայված են բազմաթիվ հյուրանոցներ, իսկ նավահանգստի մոտ, որտեղ կայանված են Շարմ էլ Շեյխի զբոսանավերի մեծ մասը, իրականացվում է նոր օբյեկտների պլանային շինարարություն[1]։ Հին քաղաքում, բացի հյուրանոցներից և լողափերից, գտնվում է նաև քաղաքի ամենամեծ արևելյան շուկան՝ Հին շուկան։ Շուկայի երկու մուտքերը զարդարված են հին եգիպտական ոճով[2]։ Դեպի Խադաբա տանող ճանապարհին է գտնվում նաև Շարմ էլ Շեյխի գլխավոր մզկիթը։
Այստեղ են գտնվում նաև Շարմ էլ Շեյխի ամենահայտնի ռեստորանները, սրճարաններն ու զվարճանքի վայրերը։ Հին քաղաքի մոտ է գտնվում նաև Շարմ էլ Շեյխի բուսաբանական այգին, որտեղից էլ սկսվում է քաղաքի գլխավոր փողոցը՝ Խաղաղության ուղին, որն անցնում է Շարմ էլ Շեյխի բոլոր թաղամասերով՝ ծովափին զուգահեռ։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Старый город (Шарм-Эль-Шейх) | это... Что такое Старый город (Шарм-Эль-Шейх)?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Старый рынок в Шарм-эль-Шейхе: адрес, что купить, отзывы туристов». Тонкости туризма (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.