Շիրին բինթ Շամուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրին բինթ Շամուն
արաբ․՝ سيرين بنت شمعون‎‎
Ծնվել է7-րդ դար
Մահացել է7-րդ դար
Կրոնիսլամ
Մասնագիտությունմուհադիս
ԱմուսինՀասսան իբն Սաբիթ

Շիրին բինթ Շամուն (արաբ․՝ سيرين بنت شمعون‎‎, 7-րդ դար - 7-րդ դար), եգիպտացի ուղղափառ ղպտի, Մարիա ալ-Կիբտիայի քույրը, Մուհամմադ մարգարեի հարճը, Հասսան իբն Սաբիթի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրինի հորը կոչում էին Շամուն, նա հեղինակավոր ղպտի քրիստոնյաներից մեկն էր։ Մայրն ուներ հռոմեական ծագում[1]։

627 թվականին (Հիջրայի 6 թվականին) Մուհամմադ մարգարեն նամակ է ուղարկել Մերձավոր Արևելքի իշխանավորներին, որով նրանց տեղեկացրել է նոր հավատքի հայտնվելու մասին և հրավիրել միանալ նրան։ Եգիպտոսի տիրակալ Մուկաուկիսին նամակը հասցրել էր Հատիբ իբն Աբու Բալտան։ Ի պատասխան նամակին՝ Մուկաուկիսն ուղարկել է նվերներ, որոնց թվում եղել են երկու ստրկուհիներ (Մարիա և Շիրին), Մաբուր անունով ստրուկը, հազար միսքալ ոսկի, ատլասե քսան հագուստ, Դալդալ անունով ջորի և Յաֆուր անունով ավանակ[1]։ Մեդինայի ճանապարհին Հատիբ իբն Աբու Բալտան զրուցել է ստրուկների հետ։ Երկու աղջիկներն էլ ընդունել են իսլամն ու Մեդինա մտել որպես մուսուլման հավատացյալներ[2]։ Նույն թվականին մեդինացի բանաստեղծ Հասսան իբն Սաբիթը մասնակցել է Մուհամմադ մարգարեի կնոջ՝ Աիշա բինտ Աբու Բաքրի զրպարտության պատմությանը[3]։ Սաֆվան իբն Մուքատիլը հարձակվել է Հասսանի վրա, վերջինս վնասվածք է ստացել։ Որպես փոխհատուցում Հասսանին նվիրել են Յարահի պալատն ու Շիրինին[4]։

Հասսանն ու Շիրինն ունեցել են մեկ որդի՝ Աբդուլրահման իբն Հասսան իբն Սաբիթը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Из серии «Матери правоверных». Мария - представительница коптов». Журнал Аль-Ваъй (Сознание). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  2. Ибн Исхак, «Сира расулюллах»
  3. Ḥassān b. Thābit / ʿArafat, W. // Encyclopaedia of Islam. 2 ed. — Leiden : E. J. Brill, 1986. — Т. 3. — P. 272.
  4. Ибн аль-Муаттал преграждает дорогу Хассану с мечом в руке Արխիվացված 2016-08-05 Wayback Machine islam-info.ru
  5. ат-Табари, Тарих, С.131.