Հասսան իբն Սաբիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հասսան իբն Սաբիթ
Հասսան իբն Սաբիթ.jpg
Ծնվել է6-րդ դար
ԾննդավայրՅասրիբ
Վախճանվել է659-ից 673-ի միջև
Վախճանի վայրՄադինա
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունարաբ
ԺանրերԿասիդա
Պոեմ
ԱմուսինՇիրին բինթ Շամուն
ԶավակներAbdelrahman ibn Hassan ibn Thabit

Հասսան իբն Սաբիթ (ամբողջական անուն՝ արաբ․՝ أبو الوليد حسّان بن ثابت بن المنذر الخزرجي, Աբու ալ-Ուալիտ Հասսան իբն Սաբիթ իբն ալ-Մունզեր ալ-Խազրաջի‎‎), նախաիսլամական և իսլամական Արաբիայի 6-րդ և 7-րդ դարերի ամենահայտնի բանաստեղծներից։

Հասսան իբն Սաբիթը Յասրիբի Խազրաջ ցեղից էր որոնք գաղթել էին Եմենից Հիջազ ու հաստատվել Յասրիբում։ Նախաիսլամական շրջանին եղել է Ղասսանի թագավորների պալատական բանաստեղծը։ Որոշ ժամանակ եղել է նաև Լախմիների մայրաքաղաք ալ-Հիրայի պալատում։ Իսլամանալուց հետո՝ լինելով Մոհամմադի մերձավորներից, Հասսան իբն Սաբիթը կրում է «մարգարեի բանաստեղծ» մականունը (شاعر الرسول Շաեր ալ-ռասուլ)։ Նրա կինը եղել է Ղպտի աղախին՝ Սիրին բինթ Շամունը որից ունեցել է մի տղազավակ՝ Աբդուլրահման իբն Հասսան իբն Սաբիթը։

Ըստ իսլամական ավանդության, Հասսան իբն Սաբիթը ապրել է 110-ից 120 տարի՝ 60 տարի որպես հեթանոս և 60 տարի որպես իսլամ։ Մահացել է խոր ծերության տարիքում Յասրիբում[1]:

Ստեղծագործական ժանրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասսան իբն Սաբիթի բանաստեղծական գործերը կարելի բաժանել հետևյալ կերպ՝ ըստ պատմական իրադարձություններին[2].

  • Նախաիսլամական շրջան. սկզբնական շրջանում, լինելով Յասրեբ քաղաքում որը դարձել էր շրջանի երկու հիմնական ցեղերի՝ Խազրաջի և Աուսի միջև թշնամանքի կիզակետ, Հասսան իբն Սաբիթի գործերը հիմնականում նվիրված էին հարազատ Խազրաջ ցեղի փառաբանմանը (արաբ․՝ فَخْرٌ‎‎՝ ֆախր)։ Հետագայում նա սերտ կապեր հաստատեց հյուսիսում գտնվող Ղասսանիների թագավորության պալատականների հետ նրանց ձոնելով բազմաթիվ քնարերգական տողեր։
  • Իսլամական շրջան. իսլամն ընդունելուց հետո, Հասսան իբն Սաբիթի գործերը հիմնականում ուղղված են Մուհամմադի և իսլամական կրոնի գովերգությանն ու անհավատների պարսավանքին։
    • Ձոն (արաբերեն՝ مدح, մադհ). նրա տողերը գովերգում են Մոհամմադ մարգարեին ու նրան հաջորդող խալիֆաներին։ Նա նաև նկարագրել է իսլամի առաքինությունները։
    • Պարսավանք (արաբերեն هِجَاء, հիջա). բանաստեղծի հիջաները ուղղված են Կուրայշ ցեղի անհավատներին որոնք չընդունելով իսլամական կրոնը թշնամացել էին Մուհամմադին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]