Շիրին Բուկլի
Շիրին Բուկլի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | sportsperson և ձյուդոիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 24, 1999 (26 տարեկան) |
Ծննդավայր | Aramon[1] |
Հասակ՝ | 175 սանտիմետր |
Շիրին Բուկլի (ֆր.՝ Shirine Boukli, հունվարի 24, 1999, Aramon[1]), ֆրանսիացի ձյուդոիստ[2], որը հանդես է գալիս մինչև 48 կգ քաշային կարգում: 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 2023 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2020 և 2022 թվականների Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրին Բուկլին ծնվել է 1999 թվականի հունվարի 24-ին։ Ունի ալժիրական ծագում[3]։ Ձյուդոով զբաղվել սկսել է 4 տարեկանում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակչում հաղթելով Սերբիան ներկայացնող Անդրեյ Ստոյադինովին[4][5][6]։
2021 թվականին Բուկլին Դոհա քաղաքում կայացած ձյուդոյի վարպետների աշխարհի առաջնությունում հանդես է եկել կանանց մինչև 48 կգ քաշային կարգում[7]։ Մեկ ամիս անց նվաճել է ոսկե մեդալ 2021 թվականի ձյուդոյի Մեծ սաղավարտի մրցաշարում, որը տեղի է ունեցել Թել Ավիվում (Իսրայել)[8][9]։
2021 թվականին մասնակցել Է Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին։ Մինչև 48 կգ քաշային կարգում դուրս է մնացել արդեն առաջին ռաունդում՝ զիջելով սերբ մարզուհի Միլիցա Նիկոլիչին:
2021 թվականին Աբու Դաբիում կայացած ձյուդոյի Մեծ սաղավարտի մրցաշարում, որը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում, Բուլին իր մարզաձևում նվաճել է արծաթե մեդալ[10]: Նա ոսկե մեդալ է նվաճել նաև 2022 թվականին Թել Ավիվում կայացած ձյուդոյի Մեծ սաղավարտի մրցաշարում[11]:
2022 թվականին Սոֆիայում կայացած մայրցամաքային առաջնությունում Շիրինը կրկին նվաճել է ոսկե մեդալ՝ այս անգամ եզրափակչում հաղթելով պորտուգալացի մարզիկ Կատարինա Կոստային։
Դոհայում կայացած աշխարհի 2023 թվականի առաջնությունում ֆրանսիացի մարզուհին նվաճել է արծաթե մեդալ[12]
2024 թվականի Փարիզի Ամառային օլիմպիական խաղերում Շիրինը նվաճել է բրոնզե մեդալ[13]՝ երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթելով իսպանացի Լաուրա Մարտինեսին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.midilibre.fr/2020/11/19/judo-la-gardoise-shirine-boukli-championne-deurope-9209688.php
- ↑ «Shirine Boukli». JudoInside.com. Վերցված է 19 November 2020-ին.
- ↑ «JO 2024 : la Franco-Algérienne Shirine Boukli offre la première médaille à la France». TSA (ֆրանսերեն). 2024-07-28. Վերցված է 2024-07-29-ին.
- ↑ «Российский дзюдоист выиграл золотую медаль на чемпионате Европы». РБК Спорт (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-07-ին. Վերցված է 2023-05-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Iveson, Ali (19 November 2020). «Safarov and Karakas among surprise winners at European Judo Championships». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 20 November 2020-ին. Վերցված է 20 November 2020-ին.
- ↑ Browne, Ken (19 November 2020). «Giuffrida and Safarov shine on Day 1 of the 2020 judo European Championships». Olympic Channel. Արխիվացված օրիգինալից 19 November 2020-ին. Վերցված է 29 November 2020-ին.
- ↑ «2021 Judo World Masters». International Judo Federation. Վերցված է 12 January 2021-ին.
- ↑ Binner, Andrew (18 February 2021). «Shirine Boukli too good for Daria Bilodid on day of shocks at Tel Aviv Grand Slam». Olympic Channel. Վերցված է 22 February 2021-ին.
- ↑ «2021 Judo Grand Slam Tel Aviv». International Judo Federation. Վերցված է 22 February 2021-ին.
- ↑ Houston, Michael (26 November 2021). «Olympic medallist Monteiro among winners on day one of IJF Abu Dhabi Grand Slam». InsideTheGames.biz. Վերցված է 27 November 2021-ին.
- ↑ Burke, Patrick (17 February 2022). «Three French judoka and Israel's Shmailov among winners at Tel Aviv Grand Slam». InsideTheGames.biz. Վերցված է 19 February 2022-ին.
- ↑ Berkeley, Geoff (7 May 2023). «Tsunoda completes hat-trick as Garrigos strikes gold on first day of Doha 2023». InsideTheGames.biz. Վերցված է 7 May 2023-ին.
- ↑ Khalatyan, Rafael (27 July 2024). «Judo: Yeldos Smetov and Natsumi Tsunoda secure Olympic gold». InsideTheGames.biz. Վերցված է 28 July 2024-ին.