Շիկ Ֆանտամադի Կամարա
![]() | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1960[1][2] |
Ծննդավայր | Կոնակրի, Գվինեա[2] |
Մահացել է | հունվարի 6, 2017[2] (56 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[2] |
Կրթություն | Լուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | անիմիզմ[3] |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID ID 0131162 |
Շիկ Ֆանտամադի Կամարա (ֆր.՝ Cheick Fantamady Camara, մարտի 12, 1960[1][2], Կոնակրի, Գվինեա[2] - հունվարի 6, 2017[2], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[2]), գվինեացի մրցանակակիր կինոռեժիսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիկ Ֆանտամադի Կամարան ծնվել է 1960 թվականին, Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում[4][5]։ Ֆրանսիայում ապրելու տարիներին՝ քառասունն անց տարիքում մասնակցել է սցենարիստների դասընթացներին (ավարտել է 1997 թվականին)[4][5][6]։ Մեկ տարի անց՝ 1998 թվականին կինոռեժիսուրա է ուսումնասիրել Լուի Լումիերի անվան քոլեջում[4][5]։
Կինոռեժիսորի իր կարիերան սկսել է՝ նկարահանելով կարճամետրաժ կինոնկարներ. 2000 թվականին թողարկել է Konorofili-ը, 2004 թվականին՝ Bé Kunko-ն[4][6]։ Դրանից հետո նկարահանել է երկու լիամետրաժ գեղարվեստական կինոնկար՝ Il va pleuvoir sur Conakry-ն՝ 2006 թվականին և Morbayssa-ն՝ 2010 թվականին[6]։
2007 թվականին Բուկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում անցկացված կինոյի և հեռուստատեսության համաաֆրիկյան փառատոնում Կամարան նվաճել է Prix RFI du Public մրցանակը, հաջորդ տարում Մարոկկոյի Խուրիբգա քաղաքում կայացած աֆրիկյան կինոյի փառատոնոււմ՝ Prix Ousmane Sembène մրցանակը, որը շնորհվել է Il va pleuvoir sur Conakry գեղարվեստական կինոնկարի համար[4][6]։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիկ Ֆանտամադի Կամարան վախճանվել է 2017 թվականի հունվարի 7-ին՝ 57 տարեկան հասակում[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées
- ↑ 3,0 3,1 http://www.jeuneafrique.com/392259/culture/deces-cineaste-guineen-cheikh-fantamady-camara-ne-tournera-plus/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Cheick Fantamady CAMARA»։ Africultures։ Վերցված է January 10, 2017
- ↑ 5,0 5,1 5,2 «Décès du cinéaste Fantamady Camara : il pleure sur Conakry»։ Le Quotidien։ January 9, 2017։ Վերցված է January 10, 2017
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Décès du réalisateur guinéen Cheick Fantamady Camara»։ Radio France Internationale։ January 9, 2017։ Վերցված է January 10, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|